В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը
2020 թվականի դեկտեմբերի 3‑ին N 1986-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «Այգ-1» արևային ֆոտովոլտային (ֆՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության անունից գործող ՀՀ կառավարության, «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի՝ որպես Կառուցապատողի և «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ-ի՝ որպես Հովանավորի կողմից 2021 թվականի նոյեմբերի 26-ին (այսուհետ՝ «Համաձայնագիր»):
Այս հիմնավորման մեջ մեծատառով օգտագործված եզրույթներն ունեն այն իմաստը, որը սահմանված է Համաձայնագրով։
Համաձայնագրի 2.4 հոդվածի համաձայն՝ Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները ծագում են Հետաձգող Պայմանների կատարման արդյունքում։ Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմանների թվում է Հողամասի Փոխանցման Պայմանագրի կնքումը, որով Ծրագրի Տարածքը սեփականության իրավունքով պետք է փոխանցվի Կառուցապատողին։ Կառավարությունը Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի սեփականության իրավունքն արդեն փոխանցել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին։ Հաջորդ փուլում այդ հողամասերը պետք է փոխանցվեն Կառուցապատողին՝ Ծրագրի իրականացման նպատակով: Սույն նախագծով առաջարկվում է սեփականության իրավունքի փոխանցման փոխարեն Կառուցապատողին տրամադրել Ծրագրի Տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք։ Առաջարկվող փոփոխության արդյունքում Ծրագրի Տարածքը կշարունակի մնալ 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն հանդիսացող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։
Նախագծով առաջարկվում է նաև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը սահմանել որպես հստակ օր, որը Կողմերի համար կապահովի կանխատեսելիություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն կտա Լիցենզիայով սահմանելու կառուցապատման ժամանակահատված (երկու տարի ժամկետով), որը կսկսվի Համաձայնագրով սահմանված՝ Շինարարության Մեկնարկի Ամսաթվից։
Նախագծով նախատեսվում է նաև Համաձայնագրում կատարել փոփոխություն, որով Կառավարությունը Լիցենզիայի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կկնքի և կապահովի, որ Սեփականատերը հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ կնքի ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին համանման էներգետիկ ծրագրերում ընդունված պրակտիկան արտացոլող ձևով, համաձայն որի` Ֆինանսավորման Կողմերն իրավունք կունենան ստանալու ծանուցում Համաձայնագրով և համապատասխանաբար որևէ Ծրագրի Փաստաթղթով ցանկացած սպառնացող դադարեցման մասին և ձեռնարկելու համապատասխան գործողություններ՝ խախտումը վերացնելու և Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի Կառուցապատողին փոխանցելու Ծրագրի Տարածքը ոչ թե սեփականության իրավունքով, այլ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև ապահովելու վարկատուների կողմից Ծրագրի ֆինանսավորման անխափան ստացումը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ համագործակցելով «Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդ» ՓԲԸ-ի հետ։
- Ակնկալվող արդյունքը
Համաձայնագրով կնախատեսվի Ծրագրի Տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի փոխանցման պահանջ։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ` Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 3.4 կետից, 2021 թվականի հունվարի 14-ի ՀՀ կառավարության N 48-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման (մինչև 2040 թվականը) ռազմավարական ծրագրից:
-
Обсуждалось
24.11.2023 - 10.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1746
Принт