Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի 2-րդ մասի «թ» կետը՝ Հայաստանի Հանրապե­տության կառավարությունը որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի   3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1986-Ն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած N2 հավելվածի 9.6-րդ ենթաբաժնում՝  «Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին կառավարության աջակցության համաձայնագրում (Նախագիծ)» (այսուհետ՝ Համաձայնագիր)` կատարել հետևյալ փոփոխությունները.

  • 1.3. հոդվածում «Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը» սահմանման մեջ «Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետի սահմանման ii) կետի ամսաթվից 30 Օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «2024 թվականի ապրիլի 1-ը» բառերով,
  • 1.3. հոդվածում ««Հողամասի Փոխանցման Պայմանագիր» նշանակում է հողամասի փոխանցման մասին պայմանագիրը, որով Ծրագրի Տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը Սեփականատիրոջ կողմից փոխանցվում է Կառուցապատողին.» բառերը փոխարինել ««Հողամասի Կառուցապատման Իրավունքի Տրամադրման Պայմանագիր նշանակում է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը, որով Սեփականատիրոջ կողմից Կառուցապատողին է փոխանցվում Ծրագրի Տարածքում, բացառապես Ծրագրի իրականացման՝ Կայանի կառուցման և էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նպատակով, հողամասի նպատակային նշանակությանը համապատասխան, կառուցապատում իրականացնելու, Ծրագրի Տարածքը տիրապետելու և օգտագործելու իրավունքը.» բառերով,
  • 2.1. հոդվածում «Ծրագրի Տարածքը սեփականության իրավունքով ձեռք բերելու» բառերը փոխարինել «Ծրագրի Տարածքում կառուցապատում իրականացնելու, Ծրագրի Տարածքը տիրապետելու» բառերով,
  • 3.1․(c) հոդվածի (i) կետի (A) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«(A) Հողամասի Կառուցապատման Իրավունքի Տրամադրման Պայմանագիրը»,
  • 5.1․ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Ծրագրի Տարածքի Փոխանցում»,
  • 5.1․(a) հոդվածի (i) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․« (i) ապահովի (առանց Ուղղակի Ծախսեր կրելու), որ Սեփականատերը կնքի Հողամասի Կառուցապատման Իրավունքի Տրամադրման Պայմանագիրը և Կառուցապատողին կառուցապատման իրավունքով տրամադրի Ծրագրի Տարածքը՝ ցանկացած ծանրաբեռնումից ազատ վիճակում, որպես Ֆինանսավորման Ամփոփման Հետաձգող Պայման՝ համաձայն 3.1․(c) Հոդվածի, և Ծրագրի Տարածքը վավեր և պարտավորեցնող կերպով համապատասխան նպատակային նշանակությամբ (էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր) Կառուցապատողին կառուցապատման իրավունքով տրամադրելն ապահովելու համար անհրաժեշտ լինելու դեպքում, ապահովի Կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը, և»,
  • 12.2․(b) հոդվածի (ii) կետում հանել «և ցանկացած Հողամասի Փոխանցման Պայմանագրով» բառերը,
  • 12.2․(b) հոդվածի (iii) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«(iii) Կառավարությունը սույն Պայմանագրի և Լիցենզիայի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կնքում է և ապահովում է, որ Սեփականատերը Հողամասի Կառուցապատման Իրավունքի Տրամադրման Պայմանագրի առնչությամբ  Ֆինանսավորման Կողմերի հետ կնքի ուղղակի պայմանագիր («Ուղղակի Պայմանագիր»)՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին համանման էներգետիկ ծրագրերում ընդունված պրակտիկան արտացոլող ձևով, համաձայն որի Ֆինանսավորման Կողմերն իրավունք կունենան ստանալու ծանուցում սույն Պայմանագրով և համապատասխանաբար որևէ Ծրագրի Փաստաթղթով ցանկացած սպառնացող դադարեցման մասին, և Ֆինանսավորման Կողմերը կամ նրանց կողմից նշանակված անձը հնարավորություն կունենա միջամտելու և վերացնելու ցանկացած խախտում, որը հիմք է այդպիսի դադարեցման համար, և/կամ նշանակելու հավանության արժանացած փոխարինող (համաձայն Ուղղակի Պայմանագրով նախատեսվելիք հաստատման գործընթացի (այդ թվում՝ Կառավարության հաստատման))՝ սույն Պայմանագրով կամ, եթե կիրառելի է, որևէ Ծրագրի Փաստաթղթով Կառուցապատողի իրավունքների ու պարտավորությունների համար պատասխանատվություն ստանձնելու համար՝ Կիրառելի Օրենքի պահանջների պահպանման պայմանով:»
  • 13.3․(a) հոդվածում «սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո» բառերը փոխարինել «կառուցապատման իրավունք ձեռք բերելուց հետո» բառերով, իսկ «Հողամասի Փոխանցման Պայմանագրի համաձայն, Ծրագրի Տարածքի փոխանցումը Կառուցապատողին» բառերը փոխարինել «Հողամասի Կառուցապատման Իրավունքի Փոխանցման Պայմանագրի համաձայն, Ծրագրի Տարածքի տրամադրումը Կառուցապատողին» բառերով,
  • 17.2․(b) հոդվածում հանել «սեփականության իրավունքը և դրա» և «կամ Կառավարությանը, ինչպես որ կորոշվի Կառավարության կողմից» բառերը,
  • 17.3․(b) հոդվածում հանել «սեփականության իրավունքը և դրա» և «կամ Կառավարությանը, ինչպես որ կորոշվի Կառավարության կողմից» բառերը,
  • 17.4․(b) հոդվածում «Ծրագրի Տարածքի» բառերից հետո լրացնել «նկատմամբ տիրապետման իրավունքը» բառերը,
  • 17.6․ հոդվածում հանել «սեփականության իրավունքը և դրա» և «կամ Կառավարությանը, ինչպես որ կորոշվի Կառավարության կողմից» բառերը,
    • Հավելված 2-ի 2-րդ կետի 2․2 ենթակետում «Հողամասի Փոխանցման Պայմանագիր» բառերը փոխարինել «Հողամասի Կառուցապատման Իրավունքի Տրամադրման Պայմանագիր» բառերով,

    2․ Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Համաձայնագրում սույն որոշմամբ կատարված փոփոխությունների մասին համաձայնագրեր։

    3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Обсуждалось

    24.11.2023 - 10.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1744

Принт