Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գույքի վիճակի բարելավման նպատակով ներդրումային միջավայրի ընդլայման անհրաժեշտությունից։

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացի պահանջի հիմքում դրվում է իրենց կողմից ներկայացված ծրագիրը, որը պետք է բավարարի որոշմամբ հաստատված համապատասխան հավելվածների պայմաններին և ուղղված է ոլորտային ռազմավարական ծրագրերի զարգազմանը։

Հաշվի առնելով ներկայումս պետական գույքի վիճակը պահանջ է առաջանել գույքի վիճակի բարելավման նպատակով ընդլայնել ներդրումային ծրագրերի ներկայացնողների շրջանակը, մասնավորապես՝ գույքի բարելավման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով այն նախատեսվում է տրամադրել նաև համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել նաև գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում և որպես պահանջ նախատեսվում է, որ տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը պետք է բավարարի  գործող որոշմամբ այլ կազմակերպությունների համար սահմանված պայմանները։ 

  1. 2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման շնորհիվ կբարելավվի գույքի վիճակը, կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն  կունենա ներդրումային միջավայրի ձևավորման և բարելավման գործընթացի վրա։

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։

  • Обсуждалось

    22.11.2023 - 12.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Использование и обслуживание государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1790

Принт