ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1. կետով.
«4.1. Համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները։ Ընդ որում, պայմանագիրը կնքվում է գույքի բարելավման ներդրումային ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 10 տարին։ Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև 5 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարվել են և տվյալ գույքի օգտագործման նպատակով կառավարությունն այլ ծրագրեր չունի ու գույքը պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ չէ։».
բ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «N 2 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել «N 2 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «N 3 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել «N 3 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը».
2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «գործարար» բառից հետո լրացնել «կամ գույքի բարելավման ներդրումային» բառերը, իսկ «N 2 օրինակելի ձևով» բառերը փոխարինել «N 2 կամ N 4 օրինակելի ձևերով» բառերով.
3) որոշման N 3 հավելվածում՝
ա. 1-ին կետից հանել «միայն» բառը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1. կետով.
«1.1. Համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները։».
4) որոշման N 4 հավելվածի 1-ին կետում «(այսուհետ՝ կազմակերպություն)» բառերից առաջ լրացնել «և համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
22.11.2023 - 12.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Использование и обслуживание государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1904
Принт