«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել նոր՝ 4․1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ․
«4․1․ Հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ և միջին բուժաշխատողները, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են իրենց ընտրությամբ շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող տարբեր միջոցառումներին և Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված միջոցառումներին մասնակցելով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից։
Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
-
Обсуждалось
09.11.2023 - 24.11.2023
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 2459
Принт