Добавить в избранное

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա իրավիճակը

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում  և սահմանվել է դրույթ   հետևյալ բովանդակությամբ՝ պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում  տեսչական մարմինը  կարող է կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման և ոչնչացման որոշում:                            

Միաժամանակ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգի սահմանումը վերապահվել է ՀՀ Կառավարությանը, հետևաբար այս համատեքստում անհրաժեշտ է մշակել նոր կարգ՝ համաձայն օրենքում սահմանված նոր իրավակարգավորման:

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայումս բազմաթիվ են դեպքերը, երբ շուկաներում առկա է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերք, այսինքն վաճառվում է սպանդային մթերք, որը չունի N 5 ձևի անասնաբուժական վկայական, ինչը վկայում է, որ մթերքը ոչ սպանդանոցային է: Հանամաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, եթե սննդամթերքը չունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ համարվում է վտանգավոր: Այդ իսկ պատճառով վերահսկողությունը  առավել արդյունավետ դարձնելու նպատակով և օրենքով սահմանված նորմը իրականացնելու նպատակով  անհրաժեշտ է մշակել և ընդունել նոր կարգ, որով կկանոնակարգվի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի իրացումը կասեցնելու, առգրավելու և հետագայում ոչնչացումը ապահովելու հետ կապ հարաաբերությունները՝ բացառելով վտանգավոր արտադրանքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը, քանի որ ոչ սպանդանոցային ծագման մթերքը արդեն վտանգավոր է և վտանգավոր սննդամթերք իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը ուղղակի սպառնալիք է մարդու առողջությանը:   

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

6. Ակնկալվող արդյունքը

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և  մթերքի առգրավման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները, ինչը միտված է խստացնել վերահսկողությունը՝ բացառելով վտանգավոր արտադրանքի շուկայահանումը: Միաժամանակ նախագծի ընդունումը կնպաստի  նաև սպանդային մթերքի վաճառքով զբաղվող տնտեսավարողների զգոնության բարձրացմանը՝ կանխելով վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը, և մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելը:

  • Обсуждалось

    02.11.2023 - 17.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2697

Принт

Предложения

Վահե Եղոյան

08.11.2023

Ինչպես նաև ուշադրություն դարձրեք սպանդանոցից խանութ հասնող մսի տեղափոխման հարցը։ Երբեմն մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկով են տեղափոխում, որը անընդունելի է ըստ ինձ։

Թաթուլ Ստեփանյան

03.11.2023

Կրկին չարդարաձված պատրանք եք ստեղծում, թե սպանդանոցում կատարված մորթը բացառապես առողջ է ու անվտանգ, դա այդպես չէ, սպանդանոցից ևս կարող է ելքագրվել վտանգավոր միս, մսամթերք և այլ պրոդուկտներ։

Թաթուլ Ստեփանյան

03.11.2023

Սույն նախագծի ընդունումը առաջացնելու է հանրային ընդվզում անասնապահության արժեշղթայում ներգրաված ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում։ 2016 թվականին պետական մարմինների կողմից մեկնարկած պարտադիր սպանդանոցային մորթի անցում կատարելուն ուղղված քայլերն ու գործողությունները հիմնականում ձախողվում են թերի, անկատար լինելու պատճառով։ Սխալ քայլերով ճիշտ արդյունքի հանգելը հնարավոր չէ։ Մի սխալին գումարվում է ևս մեկը և դառնում են բազում սխալներ, սա հերթական սխալներից մեկն է։

Узнать больше