Добавить в избранное

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի  N ______-Ն

 

 

ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 14․1-րդ կետը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Սահմանել Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ասգրավման և ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։

 

 

 

                           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                       ՎԱՐՉԱՊԵՏ                                                                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 Հավելված  

 ՀՀ կառավարության 2023 թվականի

 ___________-ի   N _____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն կարգով կարգավորվում են ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի բոլոր փուլերում գործառնություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև ոչնչացում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ։
3. Պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) հայտնաբերելու դեպքում՝ ամբողջ խմբաքանակի իրացումը ենթակա է կասեցման, առգրավման և ոչնչացման։  
4. Եթե տնտեսավարող սուբյեկտը չի կարողանում հավաստի, որ կենդանական ծագման հումքը և մթերքը ունի սպանդանոցային ծագում՝ առանց փորձաքննության ենթարկելու ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով մասնագիտական կազմակերպության կողմից։
5. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը վտանգավոր արտադրանք հայտանաբերելու դեպքում՝ կասեցնում է ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ ընդունում է առգրավման մասին որոշում՝ հետագա ոչնչացման նպատակով։ Որոշման ձևը հաստատվում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։
6. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը վտանգավոր արտադրանքի խմբաքանակը առգրավելուց հետո կշռում, փաթեթավորում է պոլիէթիլենային թաղանթով, կապարակնքում և առանձին հաշվառում է։
7.Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հանձնման–ընդունման ակտ՝ երկու օրինակից։ Ակտի ձևը հաստատվում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։
8. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերության հետ՝ կնքված պայմանագրի և սույն կարգի 6-րդ կետով սահմանված դրույթի համաձայն, վտանգավոր արտադրանքի առգրաված խմբաքանակը և հանձման-ընդունման ակտի մեկ օրինակը տրամադրում է տրանսպորտային ընկերության աշխատակցին/վարորդին։
9. Տրանսպորտային ընկերության աշխատակցին աշխատակցին/վարորդն ապահովում է ամբողջ խմբաքանակի տեղափոխումը՝ այրման համար նախատեսված հատուկ մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություն)։
10. Տեղափոխումից հետո հանձման-ընդունման ակտը և վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակը տրանսպորտային ընկերության աշխատակցին/ վարորդը հանձնում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձին։
11. Վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի ոչնչացումն՝ այրման եղանակով իրականացվում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ։
12. Վտանգավոր արտադրանքի տեղափոխման, ոչնչացման հետ կապված ծախսերը իրականացվում է տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:
13. Տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 12-րդ կետով սահամանված պահանջների կատարման համար նախատեսված վճարման ենթակա գումարը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեհամարին։
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված դրույթը չկատարելու դեպքում՝ հետագա գանձումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով։

  • Обсуждалось

    02.11.2023 - 17.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2699

Принт

Предложения

Վահե Եղոյան

08.11.2023

Ինչպես նաև ուշադրություն դարձրեք սպանդանոցից խանութ հասնող մսի տեղափոխման հարցը։ Երբեմն մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկով են տեղափոխում, որը անընդունելի է ըստ ինձ։

Թաթուլ Ստեփանյան

03.11.2023

Կրկին չարդարաձված պատրանք եք ստեղծում, թե սպանդանոցում կատարված մորթը բացառապես առողջ է ու անվտանգ, դա այդպես չէ, սպանդանոցից ևս կարող է ելքագրվել վտանգավոր միս, մսամթերք և այլ պրոդուկտներ։

Թաթուլ Ստեփանյան

03.11.2023

Սույն նախագծի ընդունումը առաջացնելու է հանրային ընդվզում անասնապահության արժեշղթայում ներգրաված ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում։ 2016 թվականին պետական մարմինների կողմից մեկնարկած պարտադիր սպանդանոցային մորթի անցում կատարելուն ուղղված քայլերն ու գործողությունները հիմնականում ձախողվում են թերի, անկատար լինելու պատճառով։ Սխալ քայլերով ճիշտ արդյունքի հանգելը հնարավոր չէ։ Մի սխալին գումարվում է ևս մեկը և դառնում են բազում սխալներ, սա հերթական սխալներից մեկն է։

Узнать больше