Добавить в избранное

Проект принят

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

   

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

N ..... Ն                                                                           «.....» ............ 2023 թ.

 

 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-261 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունիսի 29-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                  ՆԱԽԱՐԱՐ՝                                                        Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թ. ............ «.....» N ... Ն հրամանի

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ    ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

                                                                                                    «-----» ---------------- 20 - - թ.

 

____________________________________________________________________________________

հուշարձանի անվանումը , պետական ցուցիչը, կառուցման ժամանակը

____________________________________________________________________________________

հասցե

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի և պատմական միջավայրի

պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն`

_____________________________________________________________________________________

հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի անվանումը

______________________________________ի դեմս ________________________________________

_____________________________________________________________________________________

պաշտոնատար անձ, քաղաքացի

հետագայում անվանվում է «Օգտագործող»` հիմնվելով

_____________________________________________________________________________________

սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի անվանումը, ում կողմից ու երբ է տրվել

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

հուշարձանների պահպանության լիազորված պետական մարմնի կամ պետական կառավարման տարածքային մարմնի անվանումը

_____________________________________________________________________________________

հետագայում   անվանվում  է  «Լիազորված   պետական   մարմին»,   տալիս  է  սույն պահպանական պարտավորագիրը, որով պարտավորվում է

  1. Պետության պահպանության ներքո գտնվող պատմության և մշակույթի հուշարձանի`

_____________________________________________________________________________________

հուշարձանի անվանումը

հետագա պահպանության շահերից ելնելով` այն գերազանցապես օգտագործել իր սկզբնական գործառնական  նշանակությամբ կամ գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով

_____________________________________________________________________________________

օգտագործման բնույթը

_____________________________________________________________________________________

օգտագործվող առաջարկվող նոր բնույթը

  1. «Լիազորված պետական մարմնի» կողմից լիազորված ներկայացուցիչներին անարգել թույլատրել կատարելու հուշարձանի, դրա տարածքի, պահպանման գոտու պահպանության կանոնների կատարման հսկողություն, ինչպես նաև գիտական և հետազոտական աշխատանքներ:

 

  1. Հուշարձանը պահպանել սանիտարական, հակահրդեհային և տեխնիկական կանոնակարգով:

 

  1. «Լիազորված պետական մարմնին» անհապաղ տեղյակ պահել հուշարձանի անվտանգությանը սպառնացող վտանգի, վթարային կամ այլ իրավիճակների մասին, ժամանակին օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել հուշարձանը հետագա քայքայումից և վթարային վիճակներից փրկելու համար:

 

  1. Ըստ «Լիազորված պետական մարմնի» պահանջի 1-ամսյա ժամկետում ներկայացնել հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը և սահմանված ժամկետում կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

 

  1. Հուշարձանում և դրա  տարածքում ամրակայման,  նորոգման, վերականգնման, բարեկարգման և այլ աշխատանքները կատարել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, «Լիազորված պետական մարմնի» համապատասխան թույլտվությամբ:

    

  1. Հուշարձանի օգտագործման բնույթի փոփոխությունը համաձայնեցնել «Լիազորված պետական մարմնի» հետ:

 

  1. «Լիազորված պետական մարմնին» նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման կամ նրա օտարման մասին:
  2. «Լիազորված պետական մարմնի» առաջարկությամբ փոխել հուշարձանի օգտագործման բնույթը, եթե այն սպառնում է հուշարձանի ֆիզիկական պահպանությանը:

 

Սույն    պարտավորությունները   չկատարելը   առաջացնում   է  պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պահպանական պարտավորագիրը կազմված է 4 օրինակից, որոնցից 1-ը պահպանվում է «Լիազորված պետական մարմնում», իսկ 1-ականը` պետական կառավարման տարածքային մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում և «Օգտագործողի» մոտ:

«Օգտագործողի» իրավական հասցեն   __________________________________________________

                                                                                      Հասցե, հեռախոս, էլ. փոստ

 

                                                                                  Անձնագրի տվյալներ

   ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻՆ ԿՑՎՈՒՄ Է.

  1. Հուշարձանի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը՝ կադաստրային չափագրությամբ ____ Էջ:
  2. Հուշարձանի վիճակն ամրագրող լուսանկարների ալբոմ` ------ լուսանկար:
  3. Հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի անձնագրի պատճենները _____ Էջ:
  4. Այլ ______________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

     

           «Սեփականատեր կամ                                                ՀՀ կրթության, գիտության,                                                                          օգտագործող»                                               մշակույթի և սպորտի նախարար

                                                                                      

_______________________________                                      ________________________________

 պաշտոնատար անձ, քաղաքացի                                              պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.

_______________________________                                      ________________________________                            

 _______________________________                                     __­­______________________________

                ստորագրություն                                                                  ստորագրություն

                    

 

                            Կ.Տ.                                                                                     Կ.Տ

 

 

  • Обсуждалось

    01.11.2023 - 16.11.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Культура, Защита историко-культурного наследия

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1967

Принт

Связанные документы / ссылки