Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում կովերի արհեստական սերմնավորման 2024-2028 թվականների գործողությունների ծրագիր»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՎԵՐԻ  ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում կովերի  արհեստական սերմնավորման միջոցառումների ծրագիրը հաստատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունումը պայմանավորված է հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործընթացի վերականգնման անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում գրեթե չեն իրականացվում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքներ, մինչդեռ կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման առավել արագ և արդյունավետ ուղին արհեստական սերմնավորման կիրառումն է: Եթե 1980-ական թվականներին հանրապետությունում տարեկան սերմնավորվում էր ավելի քան 200 հազար կով, ապա վերջին տարիներին արհեստական սերմնավորման աշխատանքների տարեկան ծավալը չի գերազանցել 20 հազար գլուխը, այն դեպքում երբ տավարի նախրի վերարտադրության նպատակով կովերի շարքը համալրելու համար անհրաժեշտ է տարեկան սերմնավորել առնվազն 80 հազար կով:

Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ) հանրապետության բոլոր մարզերում ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, համապատասխան մասնագետներ և ՊՈԱԿ-ին սերմնավորման պարագաներ և սերմնահեղուկ հատկացնելու դեպքում` կարող են պատշաճ ծավալներով իրականացնել արհեստական սերմնավորման աշխատանքներ:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերջին տարիներին հանրապետություն են ներկրվել տավարի կաթնային և կաթնամսային ուղղության` հոլշտին, շվից, սիմենաթալ և ջերսեյ ցեղերի տոհմային երինջներ, որոնցից և դրանց սերունդներից տարեկան ստացվում է ավելի քան 2000 գլուխ բարձրարժեք սերունդ, որը թեև սահմանափակ, այնուամենայնիվ հարուստ գենոֆոնդ է հանդիսանում հանրապետությունում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման համար:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում  ձեռնարկել գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործընթացի վերականգման միջոցառումներ, ըստ տարիների սահմանել սերմնավորման գործընթացում ընդգրկվող կենդանիների նպաստավոր չափաքանակները և սուբսիդավորել կովերի արհեստական սերմնավորման ծախսերի 100%-ը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը թույլ կտա լիարժեք կազմակերպել խոշոր եղջերավոր կենդանիների վերարտադրությունը և բարձրարժեք կենդանիներով համալրել տա­վարի նախիրները, ինչի շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կավելանա շուրջ 600 կգ-ով և կկազմի ավելի քան 3000 կգ, իսկ բտվող տավարի միջին կենդանի զանգվածը կավելանա գրեթե 30 կգ-ով՝ հասնելով 350 կգ-ի։    Արդյունքում, ծրագրի ավարտին հաջորդող ժամանակահատվածում հանրապետությունում տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 110 հազար տոննա կաթ և 1500 տոննա՝ բտված տավարի և հորթի միս կամ ծրագրի իրականացման շնորհիվ մեր երկրում տարեկան լրացուցիչ կարտադրվի 21.6 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս։

 

 7 Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն ծրագրի ընդհանուր բյուջեն 2024-2028 թվականների համար կազմում է 3 մլրդ 193 մլն 200 հազար դրամ, որից 1 մլրդ 325 մլն դրամը կազմում է 265 հազար չափաքանակ սերմնահեղուկի արժեքը։ Սերմնահեղուկը ձեռք կբերվի երկնվագ՝ 2024 և 2026 թվականներին: Եվս 11 մլն դրամ կուղղվի սերմնավորման համար անհրաժեշտ սարքավորումների և համապատասխան պարագաների ձեռք բերմանը։

 

Ծրագրի բյուջեն՝ ըստ տարիների

Միջոցառման անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի արժեքը,

դրամ

Անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ ըստ տարիների, հազ. դրամ

Ընդամենը հազ. դրամ

2024

2025

2026

2027

2028

 

Սերմնահեղուկի ձեռքբերում

Չափա­քանակ

265000

5000,0

306000,0 (61,2 հազար չափաքա-նակ)

-

1019000,0

(203.8 հազ չափաքանակ)

-

-

1325000,0

Սերմնավորման համար անհրաժեշտ սարքավորումների և պարագաների ձեռքբերում

 

 

 

11000,0

-

-

-

-

11000,0

Կովերի արհեստական սերմնավորում

գլուխ

265000

-

20000

40000

50000

75000

80000

-

Կովերի արհեստական սերմնավորման ծառայության արժեքի փոխհատուցում

 

265000

5000,0

100000,0

200000,0

250000,0

375000,0

400000,0

1325000,0

Ծրագրի արժեքը, հազ. դրամ

-

-

-

417000,0

200000,0

1269000,0

375000,0

400000,0

2661000,0

Ավելացված արժեքի հարկ( 20%)

 

 

 

83400,0

40000,0

253800,0

75000,0

80000,0

532200,0

Ծրագրի ըհդհանուր արժեքը* (ԱԱՀ-ի հետ միասին)

 

 

 

500400,0

240000,0

1522800,0

450000,0

480000,0

3193200,0

 

*Ծրագրի ընդհանուր արժեքը կարող է փոփոխվել՝ պայմանավորված օրենքով սահմանված հարկերի և տուրքերի սահմանաչափերով:

8Այլ տեղեկություններ:

          Այլ տեղեկություններ չկան:

 

 

  • Обсуждалось

    01.11.2023 - 21.11.2023

  • Тип

    Программа

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2886

Принт

Предложения

Սմարթ Ագրո ՓԲԸ

08.11.2023

1. Նախագծի վերնագրում ինչու՞ է շեշտվում "Կովերի արհեստական սերմնավորում": Իսկ՞ երինջներին: Առաջարկվում է գրել "խ.ե.կ-ների արհեստական սերմնավորում: 2. Արդյոք՞ արհեստական սերմնավորման կիրառմամբ կարող ենք ասել ամենակարճատև ճանապարհն է արդյունք ստանալու: /ներածություն կետ 2/: 3. Ինչպես՞ եք բացատրում / Իրավիճակի բնութագրի 8.-ի իմաստաը Կովերի արհեստական սերմնավորման աշխատանքների վերագործարկման գործընթացում անհրաժեշտ կլինի արդյունավետ օգտագործել նաև վերջին տարիներին ներկրված բարձրարժեք կենդանիների գենետիկական հնարավորությունները/: 4. Ծրագրի խնդիրնր բաժնում նախ ունենք տպագրական դասակարգման վրիպակ, 10 կետը երևի նախորդ բաժնում պետք է լիներ, իսկ տվյալ բաժնի 2 կետի այն է /2) պահպանել կովկասյան գորշ ցեղի գենոֆոնդը և կատարելագործել հանրապետությունում բուծվող տավարի ցեղի տոհմային ու մթերատու հատկանիշները/, ըստ ինձ բացարձակ կապ չունի տոհմային հատկանիժների բարելավման գործընթացների հետ: 5. Ինչ գործողություններով պետք է աջակցվի արտերկրից տոհմանյութի տերկրմանը, եթե այն արդեն իսկ իրականացվող պրոցես է և առնվազն ունի 20տարվա պատմություն: 6. Ինչպիսի՞ չափորոշիչներ են ներդրվելու և ինչ՞ մասնագիտական խմբի կողմից է ներդրվելու/ներդրված ներկրվող տոհմանյութի, արտադրող ցուլերի ընտրության գործընթացում: 7. Ովքեր են երաշխավորելու արհեստական սերմնավորում իրականացվող մասնագետի փորձի ու գիտելիքների բավարարվածության մակարդակը պետական ծրագրում ընդգրվելու և իրականացնելու համար: 8. Առաջարկվում է իրականացնել վերապատրաստման և փորձի փոխանակման ուսուցումներ: 9. Հստակեցված են արդյուք, ինչպե՞ս է կապ հաստատվելու կենդնատիրոջ և ծառայություն մատուցող մասնագետի միջև՝ ճիշտ ժամանակին սերմնավուրում իրականացնելու նպատակով: 10. Ինչ մեթոդներով և ռեսուրսներով պետք է իրականացվի հղիության ստուգումների և մոնիթորինգի աշխատանքները: Ով է լինելու լիազորված հաստատելու իրականացված աշխատանքի իսկությունը: Արդյոք տեսչական մարմինը ունի մասնագիտական հմտություններով օժտված խումբ և ռեսուրսներ մոնիթորինգի համար: Ընդհանուր առմամբ գաղափարը ողջունելի է և անհրաժեշտ է կյանքի կոչել: Առաջարկվում է իրականացնել քննարկումներ ոլորտի մասնավորսեկտորի մասնագետների հետ ևս:

Узнать больше