Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետությունում կովերի արհեստական սերմնավորման 2024-2028 թվականների գործողությունների ծրագիր»
-
2 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սմարթ Ագրո ՓԲԸ 08.11.2023 15:58:49 | 1. Նախագծի վերնագրում ինչու՞ է շեշտվում "Կովերի արհեստական սերմնավորում": Իսկ՞ երինջներին: Առաջարկվում է գրել "խ.ե.կ-ների արհեստական սերմնավորում: 2. Արդյոք՞ արհեստական սերմնավորման կիրառմամբ կարող ենք ասել ամենակարճատև ճանապարհն է արդյունք ստանալու: /ներածություն կետ 2/: 3. Ինչպես՞ եք բացատրում / Իրավիճակի բնութագրի 8.-ի իմաստաը Կովերի արհեստական սերմնավորման աշխատանքների վերագործարկման գործընթացում անհրաժեշտ կլինի արդյունավետ օգտագործել նաև վերջին տարիներին ներկրված բարձրարժեք կենդանիների գենետիկական հնարավորությունները/: 4. Ծրագրի խնդիրնր բաժնում նախ ունենք տպագրական դասակարգման վրիպակ, 10 կետը երևի նախորդ բաժնում պետք է լիներ, իսկ տվյալ բաժնի 2 կետի այն է /2) պահպանել կովկասյան գորշ ցեղի գենոֆոնդը և կատարելագործել հանրապետությունում բուծվող տավարի ցեղի տոհմային ու մթերատու հատկանիշները/, ըստ ինձ բացարձակ կապ չունի տոհմային հատկանիժների բարելավման գործընթացների հետ: 5. Ինչ գործողություններով պետք է աջակցվի արտերկրից տոհմանյութի տերկրմանը, եթե այն արդեն իսկ իրականացվող պրոցես է և առնվազն ունի 20տարվա պատմություն: 6. Ինչպիսի՞ չափորոշիչներ են ներդրվելու և ինչ՞ մասնագիտական խմբի կողմից է ներդրվելու/ներդրված ներկրվող տոհմանյութի, արտադրող ցուլերի ընտրության գործընթացում: 7. Ովքեր են երաշխավորելու արհեստական սերմնավորում իրականացվող մասնագետի փորձի ու գիտելիքների բավարարվածության մակարդակը պետական ծրագրում ընդգրվելու և իրականացնելու համար: 8. Առաջարկվում է իրականացնել վերապատրաստման և փորձի փոխանակման ուսուցումներ: 9. Հստակեցված են արդյուք, ինչպե՞ս է կապ հաստատվելու կենդնատիրոջ և ծառայություն մատուցող մասնագետի միջև՝ ճիշտ ժամանակին սերմնավուրում իրականացնելու նպատակով: 10. Ինչ մեթոդներով և ռեսուրսներով պետք է իրականացվի հղիության ստուգումների և մոնիթորինգի աշխատանքները: Ով է լինելու լիազորված հաստատելու իրականացված աշխատանքի իսկությունը: Արդյոք տեսչական մարմինը ունի մասնագիտական հմտություններով օժտված խումբ և ռեսուրսներ մոնիթորինգի համար: Ընդհանուր առմամբ գաղափարը ողջունելի է և անհրաժեշտ է կյանքի կոչել: Առաջարկվում է իրականացնել քննարկումներ ոլորտի մասնավորսեկտորի մասնագետների հետ ևս: | «Սմարթ Ագրո» ՓԲԸ 1․ Երինջներին չեն սերմնավորում, քանզի դրանք արդեն իսկ հղիացած կենդանիներն են։ Քանի որ սերմնավորումն ընդգրկելու է սահմանափակ գլխաքանակ (առավելագույնը՝ կովերի շուրջ 30 %-ը), ապա սերմնավորվելու են հիմնականում կովերը։ 2․ Միանշանակ այդպես է, ինչպես նշված է նախագծի 2-րդ կետում, արհեստական սերմնավորումը «․․․ հանդիսանում է տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման ամենակարճատև և արդյունավետ ուղիներից մեկը»։ 3․ Ներկրման կենդանիներն արդեն իսկ ունեն բարձր գենետիկական ներուժ և դրանք սերմնավորելով համապատասխան արտադրող – ցուլերի սերմնահեղուկով, ստացված սերունդը օժտված կլինի ծնողական ձևերի գենետիկական ներուժով։ 4․ Հայաստանում բուծվող տավարի գլխաքանակի գրեթե 90%-ը կազմում են տեղական կովկասյան գորշ ցեղի կենդանիները։ Վերջիններս, ինչպես նաև շվից ցեղը և գորշ տավարը, հազարամյակներ առաջ ունեցել են միևնույն նախահայրը՝ ասիական կարճաեղջյուր տավարը։ Այդ իսկ պատճառով նախկինում մեր տարածաշրջանում տարածված փոքր կովկասյան տավարը ավելի քան 100 տարի հիմնականում տրամախաչվել է շվից ցեղով (և դրան ազգակից գորշ ցեղերով)։ Եվ քանի որ ծրագրով նախատեսվում է ներկրել նաև շվից ցեղի բարձրարժեք սերմնահեղուկ, ապա դրանցով կովկասյան գորշ ցեղի կովերի սերմնավորումը, անտարակույս, կհանգեցնի հանրապետությունում բուծվող տեղական տավարի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը։ 5․ Ծրագրի իրականացման նպատակով, մրցութային եղանակով ձեռք կբերվի բարձրարժեք սերմնահեղուկ, որի համար կմշակվեն համապատասխան չափորոշիչներ։ 6․ Չափորոշիչների սահմանման գործընթացում հաշվի կառնվեն համապատասխան մասնագետների կարծիքները, նաև Ձեր ընկերության կարծիքը։ 7․ Արհեստական սերմնավորման գործընթացում կընդգրկվեն ներկայումս արդեն իսկ արհեստական սերմնավորմամբ զբաղվող մասնագետներ, որոնք ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ։ 8․ Առաջարկն ընդունելի է և նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ։ 9․ Այո, սերմնավորող մասնագետների հեռախոսահամարները կտրամադրվեն համայնքապետարաններին և անասնատերերը կապ կհաստատեն նրանց հետ։ 10․ Նշված գործընթացը կիրականացվի ծրագրի 6-րդ բաժնում (մոնիթորինգի վերաբերյալ) շարադրված ընթացակարգին համապատասխան։ |