В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու գործընթացը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ կանոնակարգվել է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը։
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝
1) համայնքներին.
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.
3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին.
4) միջազգային կազմակերպություններին.
5) քաղաքացիներին.
6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների:
Հաշվի առնելով, որ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը Օրենքով սահմանված չեն հանդիսանում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման սուբյեկտ, ինչպես նաև Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 29.08.2023թ. նիստի թիվ ԿԱ/254-2023 արձանագրության 3.1-րդ կետով տրված հանձնարարկանի կատարումն ապահովելու անհարաժեշտությունը, որով առաջացկվում է ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել, մշակվել է ներկայացված նախագիծը։
Ներկայացված նախագծով նախատեսվում է բոլոր սուբյեկտներին պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրել մեկ իրավական ակտով սահմանելով համապատասխան պայմաններով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 595-Ն որոշման շրջանակներում (այսուհետ՝ Որոշում):
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Այս հանգամանքով պայմանավորված և Օրենքի պահանջներից ելնելով առաջարկվում է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը դիտարկել Որոշման շրջանակներում, իրավահարաբերությունները կարգավորելու մրջոցով, մասնավորպես Որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել նաև այլ կազմակերպություններին և Որոշման N 4 հավելվածով սահմանվել են այլ կազմակերպություններին պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանները, ուստի սահմանված պայմանների պահանջները բավարարելու դեպքում գույքն անհատույց օգտագործման կարող է տրամադրվել նաև գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին և առանձին որոշմամբ վերջիններիս անհատույց օգտագործման իրավունքվ գույք տրամադրելու գործընթացի կարգավորման անհրաժեշտություն չկա։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Որոշմամբ ամբողջությամբ բարեփոխվել է պետական գւյքերի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը և այսուհետ այն միտված է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ու պետության կողմից ստանձնաձ հանձնառություններին ուղված ոլորտային ծրագրեի իրականացմանը, ուստի տվյլալ մոտեցման շրջանակներում ևս ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանները բոլոր սուբյեկտների համար հստակ և միասնական պահանջներ սահմանելու շնորհիվ կբարձրացվի գործընթացի արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
31.10.2023 - 19.11.2023
-
Тип
Pешение
-
Область
Использование и обслуживание государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1996
Принт