Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու գործընթացը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ կանոնակարգվել է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը։

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝

1) համայնքներին.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.

3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին.

4) միջազգային կազմակերպություններին.

5) քաղաքացիներին.

6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների:

Հաշվի առնելով, որ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը Օրենքով սահմանված չեն հանդիսանում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման սուբյեկտ, ինչպես նաև Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 29.08.2023թ. նիստի թիվ ԿԱ/254-2023 արձանագրության 3.1-րդ կետով տրված հանձնարարկանի կատարումն ապահովելու  անհարաժեշտությունը, որով առաջացկվում է ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել, մշակվել է ներկայացված նախագիծը։

Ներկայացված նախագծով նախատեսվում է բոլոր սուբյեկտներին պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրել մեկ իրավական ակտով սահմանելով համապատասխան պայմաններով  ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 595-Ն որոշման շրջանակներում (այսուհետ՝ Որոշում):

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 

Այս հանգամանքով պայմանավորված  և Օրենքի պահանջներից ելնելով առաջարկվում է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը դիտարկել Որոշման շրջանակներում, իրավահարաբերությունները կարգավորելու մրջոցով, մասնավորպես Որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել նաև այլ կազմակերպություններին և Որոշման  N 4 հավելվածով սահմանվել են այլ կազմակերպություններին պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանները, ուստի սահմանված պայմանների պահանջները բավարարելու դեպքում գույքն անհատույց օգտագործման կարող է տրամադրվել նաև գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին և առանձին որոշմամբ վերջիններիս անհատույց օգտագործման իրավունքվ գույք տրամադրելու գործընթացի կարգավորման անհրաժեշտություն չկա։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Որոշմամբ ամբողջությամբ բարեփոխվել է պետական գւյքերի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը և այսուհետ այն միտված է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ու պետության կողմից ստանձնաձ հանձնառություններին ուղված ոլորտային ծրագրեի իրականացմանը, ուստի տվյլալ մոտեցման շրջանակներում ևս ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանները բոլոր սուբյեկտների համար հստակ և միասնական պահանջներ սահմանելու շնորհիվ կբարձրացվի գործընթացի արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    31.10.2023 - 19.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2070

Տպել