В стадии разработки
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
8 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընդունման անհրաժեշտությունը․
Նախագծի ընդունումը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման գործունեությունը կանոնակարգելու և առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի գործունեության կազմակերպման ընթացակարգերը հստակեցնելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը․
Ավտոտրանսպորտային շուկան իր կարողություններով և առանձնահատկություններով տարբերվում է առևտրի իրականացման այլ վայրերից։ Մասնավորապես՝ սպառողների համար տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացը դյուրացնելու նպատակով այն պետք է ունենա պետական և ոչ պետական մարմինների համար տարածքներ (ենթակառուցվածքներ)՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, ինչպես նաև ներմուծման և արտահանման գործընթացի կազմակերպման համար։ Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1409-Ն որոշման 18-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կազմակերպչի դիմումի հիման վրա տեղակայվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանում, իսկ մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով։
Ուստի անհրաժեշտ է սահմանել վարչական հսկողության այլ լծակներ, մասնավորապես գործունեության լիցենզավորման մասով, որը հնարավորություն կտա այս գործունեության տեսակի համար առավել թիրախային դարձնելու գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները։
Բացի այդ Նախագծով առաջարկվում է հստակեցնել առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի գործունեության կազմակերպման ընթացակարգերը։ Այսպիսով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից ծանուցման ենթակա են առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները։
Վերոնշյալ հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ Օրենքը՝ հստակ սահմանել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման այն տեսակները, որոնք ենթակա են ծանուցման։ Ընդ որում, կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման գործունեության տեսակները ամրագրված չեն դրանց շարքում որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ։ Մինչդեռ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպումը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեության տեսակ։
«Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքների միջև իրավական կոլիզիայի առկայությունը վերացնելու նպատակով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում, որով օրենքի 22-րդ հոդվածի կարգավորումներում ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ բացառություն կսահմանվի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման գործունեության տեսակների համար։
Բացի այդ, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի համար օրենսդրորեն ամրագրված չէ հայտը ներկայացնելիս «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված առևտրի իրականացման վայրի կոնկրետ տեսակը նշելու պարտավորություն, որի պատճառով լիազոր մարմնի կողմից վարվող հաշվառման ցանկերում բացակայում են առևտրի իրականացման վայրի կոնկրետ տեսակի վերաբերյալ համապատասխան տվյալները։ Եվ այս առումով առաջարկվում է ըստ բնագավառների տարանջատել ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակները, որի արդյունքում լիազոր մարմնի կողմից վարվող հաշվառման ցանկերում կամրագրվեն նաև ըստ բնագավառների առևտրի իրականացման վայրի տեսակները։
- Կարգավորման նպատակը և բնույթը․
Սույն նախագծով առաջարկվում է ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպման գործունեության համար սահմանել լիցենզավորման պահանջ՝ հաշվի առնելով տվյալ գործունեության առանձնահատկությունը՝ սահմանելով նաև ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, ինչպես նաև Նախագծով հստակեցվում են առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի գործունեության կազմակերպման ընթացակարգերը, ինչպես նաև նախատեսվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում ըստ բնագավառների տարանջատել առևտրի իրականացման վայրի տեսակները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
- Ակնկալվող արդյունքը․
Սույն նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ավտոտրանսպորտային շուկաների գործունեությունը՝ սպառողներին մատուցելով միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում, ինչպես նաև կհստակեցվեն կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի գործունեության կազմակերպման ընթացակարգերը և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում ըստ բնագավառների կտարանջատվեն առևտրի իրականացման վայրի տեսակները։
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին․
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում ակնկալվում է ավելացում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18․08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի «Տնտեսություն» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» կետի դրույթներից։
-
Обсуждалось
30.10.2023 - 14.11.2023
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2384
Принт