В стадии разработки
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
8 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածից հետո լրացնել նոր 3․2-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 3.2. |
Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման լիցենզավորումը |
1․ Առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպումը ենթակա է լիցենզավորման։ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորման կարգով։»։
Հոդված 2․ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ 3.1-րդ հոդվածի,» բառերից հետո լրացնել «3.2-րդ հոդվածի,» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «18․ Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2-րդ կետով.
«1.2 |
Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպում |
ԿՄ |
|
- |
- |
- |
- |
- |
Վ»: |
Հոդված 2.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
- Մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպման գործունեություն իրականացնող անձինք, որոնք ունեն «Գործունեության ծանուցմանմասին»օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք, մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող են զբաղվել տվյալ գործունեությամբ, որից հետո «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնեն լիցենզիայի ստացման հայտ։
3․ Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը Կառավարության կողմից հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «18․ Գործունեության այլ բնագավառներ» բաժնում 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20․1-րդ կետ․
«
20․1 ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ տարեկան |
|
բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
»։
Հոդված 2. Օրենքի 20․1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետում «առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների շուկաների, կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման գործունեության տեսակների» բառերը։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4․ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ բաժնի 7-րդ կետում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» բառերից հետո լրացնել «ըստ բնագավառների, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների շուկաների, կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման գործունեության տեսակների» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 2191 -ին հոդվածի 2-րդ մասից հանել «158.2-րդ,» բառերը։
Հոդված 2․ Օրենսգրքի 244.7.-րդ հոդվածի առաջին մասում «47-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «158.2-րդ հոդվածով,» բառերով։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
-
Обсуждалось
30.10.2023 - 14.11.2023
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2385
Принт