Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--------------------- 2023 թվականի N -------------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

     1) Հավելվածի՝

ա. 21-24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 25-րդ կետում «ուսանողներին» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման համապատասխան» բառերը,

գ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Ներառյալ 2022-2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողներին պետական կրթաթոշակ է տրվում հիմք ընդունելով սույն կարգի 4-5-րդ կետերի դրույթները:»,

դ. 28-րդ կետում «վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում)» բառերը փոխարինել «, սահմանված կարգով և ժամկետում վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը՝ ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ սովորողների համար կրթաթոշակ սահմանված չէ՝ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն իրենց վերականգնման ուսումնական տարում» բառերով,

ե. 30-րդ կետում «տվյալ բուհում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական կրթաթոշակի չափը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կրթաթոշակի՝ 150 տոկոսի չափով»,

զ. 34-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե» բառերով:

     2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված դրույթը կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Обсуждалось

    27.10.2023 - 12.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1993

Принт

Предложения

Մարինե Հովհաննիսյան

05.11.2023

Առաջարկում եմ 3անչափահաս երեխա ունեցող ուսանողների վարձավճարի զեղչը 30%-ից դարձնել 50%։Շնորհակալություն։

Узнать больше