Մարինե Հովհաննիսյան
05.11.2023
Առաջարկում եմ 3անչափահաս երեխա ունեցող ուսանողների վարձավճարի զեղչը 30%-ից դարձնել 50%։Շնորհակալություն։
3 - Կողմ
0 - Դեմ
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------------------- 2023 թվականի N -------------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) Հավելվածի՝
ա. 21-24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 25-րդ կետում «ուսանողներին» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման համապատասխան» բառերը,
գ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Ներառյալ 2022-2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողներին պետական կրթաթոշակ է տրվում հիմք ընդունելով սույն կարգի 4-5-րդ կետերի դրույթները:»,
դ. 28-րդ կետում «վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում)» բառերը փոխարինել «, սահմանված կարգով և ժամկետում վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը՝ ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ սովորողների համար կրթաթոշակ սահմանված չէ՝ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն իրենց վերականգնման ուսումնական տարում» բառերով,
ե. 30-րդ կետում «տվյալ բուհում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական կրթաթոշակի չափը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կրթաթոշակի՝ 150 տոկոսի չափով»,
զ. 34-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե» բառերով:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված դրույթը կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Քննարկվել է
27.10.2023 - 12.11.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2020
Տպել05.11.2023
Առաջարկում եմ 3անչափահաս երեխա ունեցող ուսանողների վարձավճարի զեղչը 30%-ից դարձնել 50%։Շնորհակալություն։