Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարինե Հովհաննիսյան 05.11.2023 08:19:11 | Առաջարկում եմ 3անչափահաս երեխա ունեցող ուսանողների վարձավճարի զեղչը 30%-ից դարձնել 50%։Շնորհակալություն։ | Առաջարկը չի ընդունվել: ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ կարգավորվում են պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ տրամադրելու, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափերի հետ կապված հարաբերությունները, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրվող զեղչերի պայմաններն ու չափերը սահմանված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, ըստ որի՝ բուհը՝ իր միջոցների հաշվին, հաշվի առնելով բարձր առաջադիմությունը ուսման վարձի առնվազն 30 տոկոս մասնակի փոխհատուցում է տրամադրում երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին: | Փոփոխություն չի կատարվել: |