Добавить в избранное

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____ ___________ 2023 թվականի N_____-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկու­թյուն­ներին առնչվելու թույլտվություն տրա­մադրելու կարգը՝ համաձայն հա­վել­վածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվա­կանի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ին:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2023թ. ...................... ........

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ______-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ


1. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետ՝ օտար­երկրացի կարող են ունենալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվություն՝ աշխա­տան­քային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմա­նա­վոր­ված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող պետական կամ տեղական ինք­նա­կա­ռա­վարման մարմինների, կազ­մակերպությունների կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ղեկավարները համապատասխան մարմնում աշխա­տան­քային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտա­կան աշխատանք կատարելու անհրա­ժեշ­տությամբ պայ­մա­­նա­վոր­ված օտար­երկրացուն պետական գաղտնիք պարունակող տե­ղե­կություններին առնչվե­լու թույլտվություն տրամադրելու նպատակով Պետական գաղտնիքի մասին օրենքի 20-րդ հոդ­վածի 2-րդ և 3-րդ մասերին հա­­­մապատասխան ստու­գո­ղա­կան միջոցառումներ անցկացնելու համար՝ ազգային անվտան­­­գության հարցերով լիա­զոր­ված պետական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնում են Կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։

3. Լիազոր մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու պահից առավելագույնը 3 ամսվա ընթացքում օտարերկրացու նկատմամբ անցկացնում է ստուգողական միջոցառումներ։

4. Լիազոր մարմինը օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկու­թյուն­նե­րին առնչվելու թույլտվություն տրամադրելը մերժելու վերաբերյալ եզրակացու­թյունը կայացնում է Պետական գաղտնիքի մասին օրենքի 21-րդ հոդ­վածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

5. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է Կառավարության որոշմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից վարչապետի աշխատակազմ ներ­կայացված՝ օտար­երկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվու­թյուն տրամադրելու վերաբերյալ առաջարկության այսուհետ՝ առաջարկություն հիման վրա:

6. Առաջարկությունը վարչապետի աշխատակազմ է ներկայացվում բացառապես սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքում լիազոր մարմնի կողմից դրական եզրակացությունը տրամադրվելու դեպքում:

7. Առաջարկություն կարող է ներկայացվել այն օտարերկրացու վերաբերյալ, որն օրենսդրու­թյամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատում կամ ծառայում է կամ կատարում է գի­­տական աշխատանք, և պետական գաղտնիք պարունակող տեղե­կու­թյուններին առնչվելու թույլտվու­թյան տրամադրումը պայմանավորված է աշխա­տան­քային կամ ծա­ռայո­ղա­կան կամ գի­տա­կան աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:

8. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող պետական մարմիններն առաջարկությունը ներկայացնում են անմիջապես վարչապետի աշխատակազմ, տեղական ինք­նա­կառավարման մարմինները՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի լիազոր մարմին, իսկ կազմակեր­պությունները և իրավաբանական ան­ձինք՝ պետական և տեղական ինքնակառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտում գոր­ծում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը: Կա­ռավարության համապատասխան անդամներն ու պետական կառավարման համակարգի այն մարմինները, որոնց գործունեության ոլորտում գոր­ծում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը, առաջարկությունը ներկայացնում են վարչա­պե­տի աշխատակազմ։

9. Առաջարկությանը կցվում է նաև՝

1 հիմնավորում՝ նշելով օտարերկրացուն տրամադրվելիք պետական գաղտնիք պարունա­կող տեղեկու­թյուն­նե­րի անհրաժեշտ ծավալը,

2) օտարերկրացու նկատմամբ անցկացված ստու­գո­ղական միջոցառումների արդ­յունք­ում լիազոր մարմնի կողմից տրամադրված դրական եզրա­կացությունը,

3) օտարերկրացուն պետա­կան գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվության տրամադրման վերա­բեր­յալ Կառավարության որոշման նախագիծը,

4 պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող համապատասխան մարմնին հասցեագրած օտարերկրացու դիմումը՝ պե­տա­կան գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվու­թյան տրա­մադրման վե­րա­բերյալ, ինչպես նաև կենսագրական բնույթի ամփոփ տեղեկություններ,

5պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող կամ դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող համապատասխան մարմնի հետ օտարերկրացու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայ­մանագրի և աշխատանքի ընդունման հրամանի կամ ծա­ռայության ընդունման հրամանի կամ գիտական աշխատանքի կատարման վերաբերյալ կնքված պայմանագրի պատճենները։

10. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունման դեպքում, օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը ձևակերպվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

11. Օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը դադարեցվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

12. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունե­ցող օտարերկրացիների վրա տարածվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջ­ների պահպանման պարտականությունները և դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվու­թյու­նը:


Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

  • Обсуждалось

    10.10.2023 - 25.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2351

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Լիանա Բաբաջանյան

11.10.2023

Ներկայացված կարգի ամբողջ տրամաբանությունը ելնում է այն հանգամանքից, որ եթե օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ՀՀ-ում աշխատում է «որոշակի մարմիններում», (որոշակի մարմինների հասկացությունը չի տրվում), կատարում են գիտական աշխատանք և այլն նրանց որոշակի հանգամանքների առկայության պայմաններում կարող է տրամադրվել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, ինչն անընդունելի է։ Առավել ևս հաշվի առնելով ՀՀ ներկայիս անվտանգային խոցելի վիճակը, ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ օտարերկրացիներին հասանելիություն ունենալ պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանը։ Նույն «գիտական աշխատողը», կամ դասախոսը կարող է համալսարանում ներդրված լինել օտարերկրյա հատուկ գործակալությունների կողմից, նույն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների աշխատակիցները գիտական աշխատանք կատարելու անվան տակ կարող են հայցել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն հասանելիություն, ո՞նց եք ստուգելու, ՀՀ-ն այդքան ռեսուրս ունի՞։ Բացի նշվածից , մենք չենք կարող վստահ լինել նաև այն պաշտոնատար անձանց հարցում, ովքեր համապատասխան թույլտվությունը տրամադրելու են։ Այս նախագիծը բացի վնասից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ՀՀ քաղաքացիներին ոչ մի օգուտ չի տալու։ Մի բարդացրեք երկրի առանց այդ էլ ծանր վիճակը։

Tigran Tigranyan

10.10.2023

Կարծում եմ, անհրաժեշտ է նշել, որ թույլտվությունը տրվում է Կառավարության ԳԱՂՏՆԻ որոշմամբ, ոչ թե ուղղակի Կառավարության որոշմամբ։

Узнать больше