ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ___________ 2023 թվականի N_____-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2023թ. ...................... ........
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ______-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետ՝ օտարերկրացի կարող են ունենալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:
2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ղեկավարները համապատասխան մարմնում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու նպատակով Պետական գաղտնիքի մասին օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան ստուգողական միջոցառումներ անցկացնելու համար՝ ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնում են Կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։
3. Լիազոր մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու պահից առավելագույնը 3 ամսվա ընթացքում օտարերկրացու նկատմամբ անցկացնում է ստուգողական միջոցառումներ։
4. Լիազոր մարմինը օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելը մերժելու վերաբերյալ եզրակացությունը կայացնում է Պետական գաղտնիքի մասին օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
5. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է Կառավարության որոշմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից վարչապետի աշխատակազմ ներկայացված՝ օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ առաջարկության այսուհետ՝ առաջարկություն հիման վրա:
6. Առաջարկությունը վարչապետի աշխատակազմ է ներկայացվում բացառապես սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքում լիազոր մարմնի կողմից դրական եզրակացությունը տրամադրվելու դեպքում:
7. Առաջարկություն կարող է ներկայացվել այն օտարերկրացու վերաբերյալ, որն օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատում կամ ծառայում է կամ կատարում է գիտական աշխատանք, և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը պայմանավորված է աշխատանքային կամ ծառայողական կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:
8. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմիններն առաջարկությունը ներկայացնում են անմիջապես վարչապետի աշխատակազմ, տեղական ինքնակառավարման մարմինները՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի լիազոր մարմին, իսկ կազմակերպությունները և իրավաբանական անձինք՝ պետական և տեղական ինքնակառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտում գործում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը: Կառավարության համապատասխան անդամներն ու պետական կառավարման համակարգի այն մարմինները, որոնց գործունեության ոլորտում գործում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը, առաջարկությունը ներկայացնում են վարչապետի աշխատակազմ։
9. Առաջարկությանը կցվում է նաև՝
1 հիմնավորում՝ նշելով օտարերկրացուն տրամադրվելիք պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ ծավալը,
2) օտարերկրացու նկատմամբ անցկացված ստուգողական միջոցառումների արդյունքում լիազոր մարմնի կողմից տրամադրված դրական եզրակացությունը,
3) օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը,
4 պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող համապատասխան մարմնին հասցեագրած օտարերկրացու դիմումը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման վերաբերյալ, ինչպես նաև կենսագրական բնույթի ամփոփ տեղեկություններ,
5 պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող կամ դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող համապատասխան մարմնի հետ օտարերկրացու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման հրամանի կամ ծառայության ընդունման հրամանի կամ գիտական աշխատանքի կատարման վերաբերյալ կնքված պայմանագրի պատճենները։
10. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունման դեպքում, օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը ձևակերպվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
11. Օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը դադարեցվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
12. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող օտարերկրացիների վրա տարածվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների պահպանման պարտականությունները և դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան