Լիանա Բաբաջանյան
11.10.2023
Ներկայացված կարգի ամբողջ տրամաբանությունը ելնում է այն հանգամանքից, որ եթե օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ՀՀ-ում աշխատում է «որոշակի մարմիններում», (որոշակի մարմինների հասկացությունը չի տրվում), կատարում են գիտական աշխատանք և այլն նրանց որոշակի հանգամանքների առկայության պայմաններում կարող է տրամադրվել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, ինչն անընդունելի է։ Առավել ևս հաշվի առնելով ՀՀ ներկայիս անվտանգային խոցելի վիճակը, ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ օտարերկրացիներին հասանելիություն ունենալ պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանը։ Նույն «գիտական աշխատողը», կամ դասախոսը կարող է համալսարանում ներդրված լինել օտարերկրյա հատուկ գործակալությունների կողմից, նույն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների աշխատակիցները գիտական աշխատանք կատարելու անվան տակ կարող են հայցել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն հասանելիություն, ո՞նց եք ստուգելու, ՀՀ-ն այդքան ռեսուրս ունի՞։ Բացի նշվածից , մենք չենք կարող վստահ լինել նաև այն պաշտոնատար անձանց հարցում, ովքեր համապատասխան թույլտվությունը տրամադրելու են։ Այս նախագիծը բացի վնասից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ՀՀ քաղաքացիներին ոչ մի օգուտ չի տալու։ Մի բարդացրեք երկրի առանց այդ էլ ծանր վիճակը։