«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
3 - Против
«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում
- Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտում 2024-2026 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Պետական գույքի կառավարման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նախատեսված է երեք տարվա համար: ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն Ծրագրում ընդգրկվող միջոցառումները Ծրագրի ցանկերում ընդգրկելու համար պետական գույքի նկատմամբ իրականացվող գործարքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար դիմել է պետական կառավարման բոլոր մարմիններին և մարզպետարաններին: Նախագիծը մշակվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և մարզպետարանների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: |
«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ մշակված ձևերի:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրով, որը պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները` սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է Ծրագրի գործողության 2024–2026 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, պետական գույքի կառավարման հիմնական միջոցառումները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են Ծրագրով նախատեսված միջոցառումները
- Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը
«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չեն սպասվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ:
- Տեղեկանք հասարակության մասնակցության մասին Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
- «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մինչև ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում:
-
Обсуждалось
25.09.2023 - 10.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 3597
Принт