Հիշել նախագիծը

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

 

 

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտում 2024-2026 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Պետական գույքի կառավարման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նախատեսված է երեք տարվա համար: ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն Ծրագրում ընդգրկվող միջոցառումները Ծրագրի ցանկերում ընդգրկելու համար պետական գույքի նկատմամբ իրականացվող գործարքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար դիմել է պետական կառավարման բոլոր մարմիններին և մարզպետարաններին:

Նախագիծը մշակվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և մարզպետարանների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ մշակված ձևերի:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրով, որը պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են  պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները` սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող  արդյունքներով:  

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է  Ծրագրի գործողության 2024–2026 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, պետական գույքի կառավարման  հիմնական միջոցառումները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է  ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են Ծրագրով նախատեսված միջոցառումները

  1. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չեն սպասվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
  2. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ:

  1. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
  2. «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մինչև ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում:
  • Քննարկվել է

    25.09.2023 - 10.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3403

Տպել