Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից երկու լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ:

1. Համայնքում իրականացվելու է «Ժամանակակից թվային, ձայնային և արևային վահանակներով աշխատող լուսակիրների / լուսաֆորների/ ձեռքբերում և տեղադրում»  ծրագիրը, որի աժեքը կազմում է 13.5 մլն. դրամ, այդ թվում` 1.5 մլն. դրամը համայնքային ներդրումն է իսկ 12.0 մլն. դրամը դրամաշնորհասյին հատկացում միջազգային կազմակերպությունից՝  Գերմանիայի միջազգային զարգացման գործակալություն:
2. Ծովագյուղ բնակավայրում իրականացվող «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքի 20.6 մլն. դրամը հատկացնելու է Ճապոնիայի կառավարությունը: Ծրագրի իրականացման համար համայնքային ներդրման չափը կազմում է 14.9 մլն. դրամ:
3. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների  և  ծախսերի  ճշտումներ ու փոփոխություններ,  հոդվածային տեղաշարժեր:

 

Առկա իրավիճակը

 Համայնքի առկա վիճակով պայմանավորված՝ կարևորվում են և առաջնահերթ են  իրականացվող ծրագրերը,  միաժամանակ  առկա ֆինանսական միջոցները թույլ են տալիս ապահովել հիշյալ ներդրումների համար նախատեսված ծախսերը: 

 

Կարգավորման առարկան

Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների շրջանակներում:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Համայնքի տարածքում իրականացվող այս երկու կարևորագույն ծրագրեը միտված են բարելավելու Սևան քաղաքի անվտանգ երթևեկը` հաշվի առնելով հաշմանդամության և հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները:

Փողոցների երեք խաչմերուկներում ապահովված են լինելու ժամանակակից լուսացույցներով, իսկ Ծովագյուղ բնակավայրն  ունենալու է ժամանակակից մասնագիտացված  ուսումնացուցադրական կենտրոն, որը նպաստելու է պատանիների և երիտասարդների կրթական ծրագրերի բազմազանությանը և կրթական որակի բարելավմանը:

  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի բաժինների աշխատակիցներ

         - Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար

  • Обсуждалось

    14.09.2023 - 01.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Местное самоуправление

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Севан

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2275

Принт