ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից երկու լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ:
1. Համայնքում իրականացվելու է «Ժամանակակից թվային, ձայնային և արևային վահանակներով աշխատող լուսակիրների / լուսաֆորների/ ձեռքբերում և տեղադրում» ծրագիրը, որի աժեքը կազմում է 13.5 մլն. դրամ, այդ թվում` 1.5 մլն. դրամը համայնքային ներդրումն է իսկ 12.0 մլն. դրամը դրամաշնորհասյին հատկացում միջազգային կազմակերպությունից՝ Գերմանիայի միջազգային զարգացման գործակալություն:
2. Ծովագյուղ բնակավայրում իրականացվող «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքի 20.6 մլն. դրամը հատկացնելու է Ճապոնիայի կառավարությունը: Ծրագրի իրականացման համար համայնքային ներդրման չափը կազմում է 14.9 մլն. դրամ:
3. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների և ծախսերի ճշտումներ ու փոփոխություններ, հոդվածային տեղաշարժեր:
Առկա իրավիճակը
Համայնքի առկա վիճակով պայմանավորված՝ կարևորվում են և առաջնահերթ են իրականացվող ծրագրերը, միաժամանակ առկա ֆինանսական միջոցները թույլ են տալիս ապահովել հիշյալ ներդրումների համար նախատեսված ծախսերը:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների շրջանակներում:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքի տարածքում իրականացվող այս երկու կարևորագույն ծրագրեը միտված են բարելավելու Սևան քաղաքի անվտանգ երթևեկը` հաշվի առնելով հաշմանդամության և հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները:
Փողոցների երեք խաչմերուկներում ապահովված են լինելու ժամանակակից լուսացույցներով, իսկ Ծովագյուղ բնակավայրն ունենալու է ժամանակակից մասնագիտացված ուսումնացուցադրական կենտրոն, որը նպաստելու է պատանիների և երիտասարդների կրթական ծրագրերի բազմազանությանը և կրթական որակի բարելավմանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի բաժինների աշխատակիցներ
- Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար
-
Քննարկվել է
14.09.2023 - 01.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
Դիտումներ` 2279
Տպել