Добавить в избранное
ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր
-
191 - За
-
756 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արթուր Մովսիսյան 28.12.2017 15:02:50 | Հատուկ գրանցվել եմ, որ դեմ քվեարկեմ այս նախագծին: Չեմ կարծում թե այստեղ արդեն նշված առարկությունները հաշվի եք առնելու և կասեցնելու եք ձեր մտադրությունը... Այնուամենայնիվ, առաջարկում եմ ևս մի անգամ ընթերցել Սահմանադրությունը, հիմնավորել ինչից է հետևում, որ ՛աջակողմյան երթևվեկություն ՛ իրականացնելիս մեքենայի ղեկը պիտի լինի ձախ կողմում? Իսկ եթե այն մեջտեղում է- կարելի է? Ղեկը ձախ կողմում է զուտ ավելի հարմար է, ոչ ավելի, իսկ այն որ մինչև 4000$ գնային տիրույթում շուկայում առկա են զուտ միայն "պառաված ու տրաքած" մեքենաներ՝ չի անհանգստացնում? | Չի ընդունվել | Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: |
2 | Eduard Khalapyan 29.12.2017 02:28:02 | Առաջարկում եմ, զորավար Անդրանիկի բարերով ասած, գլուխտ բարձին դնելուց, մինչև քնելտ, միքիչ ազգիտ մասին մտածի! | Չի ընդունվել | Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: |
3 | Aram Darbinyan 29.12.2017 16:23:17 | ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի 3-րդ հավելվածի 48-րդ մասը իսկապես ամրագրում է, որ Միությանը Հայաստանի միանալուց հետո 60 ամսվա ընթացքում Հայաստանում պետք է սկսի գործել ԵԱՏՄ «Անիվային տրանսպորտային միջոցների մասին» տեխնիկական կանոնակարգը: Իսկ այդ կանոնակարգի 19-րդ կետն իսկապես արգելում է M2 և M3 կատեգորիաների աջակողմյան ղեկով մեքենաների արտադրությունն ու շրջանառությունը: M2 և M3 կատեգորիաները 8 և ավելի նստատեղ ունեցող մեքենաներն են (միկրոավտոբուսներ և ավտոբուսներ): Այլ կերպ ասած, 2020 թվականից Հայաստանում պետք է արգելվի աջակողմյան ղեկով միկրոավտոբուսների և ավտոբուսների շահագործումը (և ոչ միայն ներմուծումն ու վաճառքը): Բացառություն են միայն Բելառուսն ու Ղազախստանը, որտեղ արգելված են աջակողմյան ղեկով բոլոր մեքենաները: Այսինքն, ԵԱՏՄ կանոնակարգերը չեն պարտադրում Հայաստանին արգելել կամ որևէ կերպ սահմանափակել աջակողմյան ղեկով թեթև մարդատար ավտոմոբիլների շահագործումը, ներմուծումը կամ վաճառքը: | Չի ընդունվել | Ներկայացված նախագծերով առաջարկվում է կանոնակարգել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործումը և ներկայացնել առաջարկություն ԵԱՏՄ կանոնակարգերում փոփոխություն կատարելու վերաբերյալ: |
4 | Ռուբեն Մաթևոսյան 08.01.2018 09:36:22 | Հիանալի նախաձեռնություն է: Աջակողմյան մեքենաները միայն խանգարում են օրինապաշտ վարորդներին նորմալ երթևեկել Երևանյան փողոցներով: Ցանկացած վերադասավորում, վազանց, շրջադարձ կամ հետադարձ վթարային իրավիճակ է ստեղծում, ստիպելով խախտում կատարել` խուսափելով վթարից: Բոլոր Եվրոապական երկրներում արգելված է ներմուծումը նման մեքենանաների, իսկ շահագործումը դեռ չեն արգելել` ի դեմս Բրիտանական զբոսաշրջիկների, բայց մեր երկիրը չունի նման հարևան պետություն և կարելի է շահագործումն ընդհանրապես արգելել: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
5 | Հայկազ Հարությունյան 08.01.2018 13:44:18 | Հաշվի առնելով այն հանցանքը,որ աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող ավտոմեքենաները կարող են հագեցված լինել տեսախցիկներով որոնք կարող են ապահովվել ավելի լավ տեսանելիություն քան ձախակողմյան ղեկավարման համակարգ ունեցող ավտոմեքենաները Առաջարկում եմ «Աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող» բառակապակցության փոխարեն Նշել վարորդին երթևեկության համար անհրաժեշտ տեսանելիություն չապահովող բառակապակցությամբ: | Չի ընդունվել | Նախագիծը վերաբերվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությանը: |
6 | Հայկազ Հարությունյան 08.01.2018 13:44:18 | Հավելել օրինագծում «երթևեկության համար անհրաժեշտ տեսանելիություն » տերմինը և նրա սահմանումը | Չի ընդունվել | Տեսանելիություն հետ կապված հասկացությունները սահմանված են <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքով |
7 | Milena Mailyan 09.01.2018 10:56:33 | Միանշանակ կողմ: Այդպես անվտանգ է: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
8 | Անահիտ Ասրյան 09.01.2018 10:57:08 | միանշանակ կողմ եմ օրենքի որոշմանը, քանի որ անվտանգությունից ելնելով է դա արվում: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
9 | Gohar Khachatryan 09.01.2018 11:05:13 | վթարներից խուսափելու համար | Չի ընդունվել | Առաջարկությունը հասկանալի չէ |
10 | Gohar Khachatryan 09.01.2018 11:14:28 | koxm em, vtarneric xusapelu hamar | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
11 | Ani Aleksanyan 09.01.2018 11:08:00 | Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ վտանգում են երթևեկությունը, իսկ կյանքից թանկ ոչ ի բան չկա: Ես լիովին կողմ եմ նախարության որոշմանը: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
12 | Մարիամ Պետրոսյան 09.01.2018 11:11:22 | Ես կողմ եմ, որպեսզի արգելվի աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
13 | Անա Հայ 09.01.2018 11:12:59 | Աշխատանքի բերումով շատ եմ լսում վարորդների կարծիքներ, ովքեր պնդում են, որ մեր փողոցներն այնպիսին են, որ իսկապես խանգարում են նորմալ երթևեկությանը, ու հենց այս կարևոր պատճառով կողմ եմ իհարկե այս օրենքի իրագործմանը, սակայն նաև ցանկալի կլիներ, որ այնպես համակարգված լիներ, որ արդեն պատվիրած մեքենաների վարորդները չտուժեին և այս գործում պետությունը նաև որևէ լուծում առաջարկեր նրանց: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
14 | Անի Մելքումյան 09.01.2018 11:17:05 | Ավտովթարներից խուսափելու համար այս օրենքը պետք է ընդունվի: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
15 | Arthur Amirkhanyan 09.01.2018 12:58:18 | Կարծում եմ, որ աջակողմյան ղեկով մեքենաներն իսկապես վտանգավոր են երթևեկության համար, հատկապես, որ մեր մոտ երթևեկությունը ձախակողմյան է: Վազանցի, ուղևորին իջեցնելու և այլ դեպքերում աջ ղեկով մեքենաները մեծ վտանգ են ներկայացնում | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
16 | Աննա Արզումանյան 09.01.2018 13:04:29 | Աջ ղեկով մեքենաներն իսկապես վտանգ են ներկայացնում: Կարծում եմ ճիշտ որոշում է և քանի որ սա անվտանգությանն առնչվող խնդիր է, ապա կառավարությունը պետք է վճռական լինի այս հարցում և արգելի աջ ղեկով մեքենաների շահագործումը | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
17 | Նորայր Հարությունյան 09.01.2018 13:17:23 | Առաջարկում եմ արգելել միայն ներմուծումը, սակայն չանդրադառնալ արդեն ներմուծված աջ ղեկ տրանսպորտային միջոցների ազատ տնօրինմանը, թույլ տալ մինչ այդ պահը ՀՀ-ում շահագործվող աջ ղեկ տրանսպորտային միջոցները ազատ օտարել կամ ցանկացած այլ ձևով սեփականության իրավունքի փոխանցում անել՝ առանց աջ ղեկը ձախ փոփոխելու անհրաժեշտության, քանի որ առանց այն էլ ծանր կացության մեջ ապրող ժողովրդի համար սա լրացուցիչ սոցիալական բեռի ավելացում է։ Շնորհակալություն | Ընդունվել է | Նախագիծը խմբագրված է, մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կարող են ազատ տնօրինել: |
18 | Վարդուհի Դաբաղյան 09.01.2018 16:43:24 | Կողմ եմ, որպեսզի օրենքը ընդունվի, քանի որ Հայաստանում երթևեկությունը ձախակողմյան է: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
19 | Armine Chobanyan 09.01.2018 16:43:37 | Կողմ եմ, որպեսզի արգելվի աջակողմյա մեքենաների ներմուծումը: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
20 | Էլինե Չոբանյան 09.01.2018 16:53:00 | Կողմ եմ, որ ընդունվի օրենքը. | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
21 | Tatev Hayrapetyan 09.01.2018 16:58:45 | Կողմ եմ, որ օրենքն ընդունվի: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
22 | Karine Grigoryan 10.01.2018 10:45:20 | Կողմ եմ, որ օրենքն ընդունվի: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
23 | Աննա Սիմոնյան 10.01.2018 16:32:31 | Կողմ եմ օրենքի ընդունմանը: | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
24 | Հերմինե Վարդանյան 11.01.2018 00:04:32 | Դեմ եմ օրենքի ընդունմանը։ | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |
25 | Հերմինե Վարդանյան 11.01.2018 00:04:38 | Դեմ եմ օրենքի ընդունմանը։ | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |