Добавить в избранное

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման  ժամանակավոր արգելքի մասին>>,  <<Հայաստանի Հանրապետության կառավարության  2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>>  և <<Հայաստանի Հանրապետության կառավարության  2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծերի  ընդունման վերաբերյալ

 

 

          <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքով սահմանվում է, որ  Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

          Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

          Աջակողմյան երթևեկության սկզբունքների համաձայն.

  1. երկկողմանի երթևեկության համար նախատեսված ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցները պետք է երթևեկեն երթևեկելի գոտու աջ կողմով:
  2. արտադրվում են աջակողմյան երթևեկության կազմակերպման համար համապատասխան տեխնիկական չափանիշներ ունեցող տրանսպորտային միջոցներ (վարորդի համար նախատեսված նստատեղ, որը պետք է գտնվի հանդիպակաց երթևեկության գոտու ուղղությամբ (տրանսպորտային միջոցների ձախ կողմում), ավտոբուսների, միկրոավտոբուսների, տրոլեբուսների դռների տեղակայում,
  3. կառուցվում է տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կազմակերպման ինժեներական համալիր,
  4. իրականացվում է ճանապարհների կահավորում՝ երթևեկության կարգավորման նպատակով (ճանապարհային նշաններ, լուսացույցներ, նշագծումներ և այլն),

          Հաշվի առնելով վերը նշվածը նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետությունում:  

           Նախագծերով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետություն մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝  գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները:

          Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկայացնել առաջարկություն  Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի  <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>>  թիվ 877   որոշման մեջ  լրացում կատարելու և  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելու համար:

           

 

 

  • Обсуждалось

    15.12.2017 - 12.01.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 66757

Принт

Предложения

Hovik Hayrapetyan

11.01.2018

Առաջարկում եմ անվտանգությունը բարձրացնենք օրենք ընդունելով ճանապարհների փոսերը արգելելու մասին, պարտադիր բոլոր ճանապարհներին լուսավորություն ապահովելու մասին, մինիմալ 4 շարքով ճանապարհներ ապահովելու մասին: Իսկ աջ ղեկի արգելքը կբերի միանշանակ անվտանգությաւն անկմանը, քանի որ մարդիկ կվարեն ավելի հնամաշ մեքենաներ: Այս նաղագիծը չունի որևէ հիմնավորում, այն պետք է մերժվի:

Հերմինե Գանջալյան

11.01.2018

Կողմ եմ օրենքի ընդունմանը:

Levon Hovhannisyan

11.01.2018

Mievnuynne 2020 tvakanic maqsaturqer@ bardzranalu en arajarkum em ays jamnakahatvacum tuyl tal joxovrdin nermucel vorakyal meqenaner minchev socyal tntesakan vichake huys unenq klavan ev mer qaxaqaciner@ kkaroxanan gnel nor meqenaner avtosrahneric:

Узнать больше