Добавить в избранное
ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր
-
191 - За
-
756 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտեմ Պետրոսյան 28.12.2017 13:29:56 | 3. Թույլատրելով աջ կողմով մեքենաների ներմուծումը և կանոնակարգելով կառավարման կողմի փոփարինման հարցերը ՀՀ-ում կարելի է ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր, որից առաջացած մուլտիպլիկատիվ էֆեկտը դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսական աճի ցուցանիշների բարձրացման համար: | Չի ընդունվել | Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: |
2 | Արտեմ Պետրոսյան 29.12.2017 12:39:13 | Այն որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքով ՀՀ-ում սահմանված է աջակողմյան երթևեկություն դա դեռ չի արգելում աջ կողմով կառավարվող մեքենաների ներմուծումը և շահագործումը: Եթե նախագծի հիմնական նպատակն է խոչընդոտել միջին և փոքր բիզնեսին նախագծում առկա դրույթը պետք է ընդունվի վերոնշյալ ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությամբ, ԱԺ-ի որոշմամբ: | Չի ընդունվել | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ իրականացնում է պետական քաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը. հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները և այլ օրենքով նախատեսված գործառույթներ: |
3 | Արտեմ Պետրոսյան 29.12.2017 12:44:49 | Հարկ եմ համարում կրկնել որ ճանապարհային երթևեկության խիստ վտանգ են ներկայացնում ճանապարկների և դիտահորերի բարձրությունների անհամապատասխանությունը տեղ-տեղ հասնելով մինչև 30-40սմ, այդ խիստ վտանգ ներկայացնող երևույթը վերացնելն ավելի առաջնահերթ է քան աջ կողմով կառավարվող մեքենաների ներմուծման կամ շահագործման արգելքը | Չի ընդունվել | Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: |
4 | Արտեմ Պետրոսյան 29.12.2017 12:44:49 | Խիստ վտանգ են ներկայացնում կենտրոնում առանձ այն էլ նեղ փողոցներում առկա կարմիր գծերը, անհրաժեշտ է կարգավորել կայանման և կագառի վայրերը բոլոր տեսակի մեքենաների համար | Չի ընդունվել | Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: |
5 | Դավիթ Մուրադյան 16.12.2017 14:05:03 | Հարգելի պետական մարմին։ Եթե արգելում եք արդեն ներմուծված մեքենաների վաճառքը, նշանակում է օրինակ ես չեմ կարա վաճառեմ մեքենաս, վրեն <<փող ավելացնեմ>> ու գնեմ ավելի նոր, էկոլոգիապես մաքուր, անվտանք մեքենա, ու ստիպված պիտի ընկնեմ սև ջանդամները էժան (քանի որ դուք, հարգելիներս, արգելել եք մեքենաս ծախեմ) մեքենա ճարեմ՝ <<ձախակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող>>։ Հիմա հարց՝ ինչն ա ավելի վնասակար՝ իմ <<աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող>> մեքենան, թե նոյի թվի, անհայտ ծագման, սև ծուխ մրող, բայց Ձեզ դուրեկան <<ձախակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող>> մեքնան։ Ու ընդհանրապես, հարգելի պետական մարմին, Ձեր ճանապարհներն ու ճանապարհային նշաններով կահավորման հարցերը կարգի բերեք, ձմռանը ճանապարհները ՄԱՐԴԱՎԱՐԻ մաքրեք, որ ասենք <<այ տղեքը սաղ արել են անվտանգության համար, հիմա էլ հերթը հասել ա <<աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող>> մեքենաներին։ Այսքանը, շնորհակալություն։ | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |
6 | Դավիթ Մուրադյան 27.12.2017 09:22:06 | Խնդրում եմ հայտնել, թե որ շրջադարձային պահից սկսած հիշեցիք «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքների մասին, եթե այդ օրենքը դեռ 2005 թվանակից գործում է, ու ավտոմեքենան ներկրելուց, գույքահարկն ու տեխզննության գումարը վճարելուց ծպտուն անգամ չի եղել, որ դա վտանգավոր է կամ եսիմ ինչ, ու հիմա արգելում եք իմ գույքը տնօրինելու իմ իրավունքը: | Չի ընդունվել | Նախագծերով որևէ սեփականատիրոջ իրավունք չի խախտվում կամ սահմանափակվում:, քանի որ արդեն իսկ ներմուծված տրանսպորտային միջոցների շահագործումը չի արգելվում: Միաժամանակ, ՀՀ վարչապետի կողմից ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից քննարկվում է ներմուծված տրանսպորտային միջոցների հետագա հաշվառման հարցը: |
7 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 16.12.2017 16:42:01 | Անհասկանալի է ժամանակավոր արգելք սահմանումը: Եթե ժամանակավոր է և նախատեսվում է դրա կիրառում 2018 թվականի ապրիլի 1-ից, ապա պետք է սահմանված լինի նաև մինչև երբ է գործում ժամանակավոր արգելքը | Չի ընդունվել | ՀՀ կառավարության կողմից սահմանվում է ժամանակավոր ներմուծման արգելք մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելը և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելը : |
8 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 16.12.2017 16:48:51 | Անհասկանալի է ժամանակավոր արգելք սահմանումը: Եթե ժամանակավոր է և նախատեսվում է դրա կիրառում 2018 թվականի ապրիլի 1-ից, ապա պետք է սահմանված լինի նաև մինչև երբ է գործում ժամանակավոր արգելքը | Չի ընդունվել | ՀՀ կառավարության կողմից սահմանվում է ժամանակավոր ներմուծման արգելք մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելը և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելը : |
9 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 16.12.2017 16:48:51 | Եթե ինչ որ մեկը աջ ղեկով մեքենա վարելիս դժվարությունների առաջ է կանգնում, դա դեռ չի նշանակում, որ պետք է հիմնավորման մեջ գրել կամ հիմնավորել, որ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Եթե ճանապարհները լուսային սարքավորումներով կահավորված չեն, ապա սահմանափակ տեսանելիություն ունեն բոլոր վարորդները: Նախագծի այդպիսի հիմնավորման տրամաբանությամբ արգելելու տեսանկյունից միգուցե պետք է արգելել ընդհանրապես բոլոր տրանսպորտային միջոցների շահագործումը: | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: Միաժամանակ, ՀՀ օրենսդրությամբ կանոնակարգված է տրանսպորտային միջոցների շահագործողների իրավունքները և պարտականությունները: |
10 | Արամ Հովհաննիսյան 16.12.2017 18:51:01 | վերասարքավորված` ղեկը փոխված մեքենան ավելի վտանգավոր է | Չի ընդունվել | ՀՀ օրենսդրությամբ կանոնակարգված է տրանսպորտային միջոցների վերասարքավորման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները և վերասարքավորման թույլտվություն տալու հետ կապված և գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները: |
11 | Արամ Հովհաննիսյան 16.12.2017 18:53:50 | ինչ եք կարծում` մարդը երեք տարի առաջ ներմուծել է աջակոմյան ղեկ ունեցող մեքենա,վճարել համապատասխան գումարները մաքսազերծման,հիմա նա չի կարողանա վաճառել այդ մեքենան???? | Չի ընդունվել | Նախագծով նախատեսվում է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն վերահաշվառում չի կարող իրականացվել Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: |
12 | Գառնիկ Առաքելյան 16.12.2017 19:29:11 | Խնդրում եմ ներկայացնել պաշտոնական վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում: | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |
13 | Արամայիս Փաշինյան 16.12.2017 22:36:26 | Բացի տեսական հիմնավորումից, կա որևէ վիճակագրություն կամ այլ փաստեր, որ կապացուցեն, որ աջ ղեկով ճապոնական թարմ մեքենաները ավելի վտանգավոր են երթևեկության համար, քան, օրինակ, 20 տարվա ռուսական արտադրության մեքենաները? | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |
14 | Tigarn Javadyan 16.12.2017 23:28:10 | Выходя от того,что правительство РА-ии,по непонятными причинами,предпринимает и реализирует свои користные цели,хочу заяавить,что РА является демокротичесой и что большая часть людей,как всегда так и сейчас,не имеют понятия о том,что происходит и какие законы принимает правительство РА-ии.И я уверяю,что огромное часть людей не согласны с этим законом,выходя и из субъективных так и из объективных выводов. | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |
15 | Եվա Քոչարյան 17.12.2017 00:45:40 | Քանի որ հիմնավորումը կատարելապես անհիմն է, առաջարկում եմ նախարարությանը անկեղծ խոստովանել ինչ օգուտ ունեն աջ ղեկով մեքենաները արգելելուց։ | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |
16 | Tevos Khachatryan 17.12.2017 09:30:31 | Երբևէ մի հատ նորմալ նախագիծ կդնեք, թե չէ: Երբ որ աջ ղեկով մեքենան գնում էինք, մաքսազերծում բա ինչի չարգելեց Կառավարությունը? Չէ որ էդ մեքենանրեն անհանար է ձախակողմյան դարձնել, առանց մեքենայի տակտիկո տեխնիկական անդառնալի փոփոխություններ կատարելու: Այդ մեքենաների վարորդները անելանելի դրության մեջ եք դնում, Ինչ անենք գնանք Հնդկաստան կամ Պակիստան, ընդեղ քշենք, որ Ձեր որոշումներից պրծնենք? ??????Վերջ էս աղքատ երկրում էդ մի քանի հազար վարորդները են մնացել, էդ էլ կթափեն ու կգնան: Էդ էք ուզում? | Չի ընդունվել | Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը: |
17 | Ռաֆո Հովհաննիսյան 17.12.2017 09:45:40 | Ներմուծումը արգելեք,բայց ստեղ արդեն մաքսազերծված ու շահագործվող մեքենաները հանիստ թողեք,ինչ է նշանակում ղեկը փոխել?? | Չի ընդունվել | Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը: |
18 | Razmik Babayan 17.12.2017 12:47:14 | եթե չհաջողվի արգելելը, թանկացրեք մաքսազերծումը, գույքահարկ: Եթե ցանկություն ունեն այդ «հաճույքից» օգտվելու, թող վճարեն: | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: |
19 | Արման Միքաելյան 17.12.2017 13:00:52 | Շատ զարմացա այս նախագծերը տեսնելով, չէ որ պ-րն նախարարը իր 23.10.2017թ-ի հարցազրույցի ժամանակ պաշտոնապես հայտարարել էր, որ. 1. կլինի այնպիսի որոշում, որ որևէ մեկի իրավունքները չեն ոտնահարվի, և որևէ մեկը իրեն այդ որոշումից վատ չի զգա, 2. չի արգելվելու աջ ղեկով մեքենաների շահագործումը: Բայց կներեք եթե Դուք նախագիծ եք առաջարկել որտեղ պարզ գրված է աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները պետական գրանցման ենթակա չեն 2018թ-ի ապրիլի 1-ից հետո, դա տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների ոտնահարում է, մարդիկ դիցուք 5.000 ԱՄՆ դոլար գումար են տվել, օրինական ճանապարհով ձեռք են բերել սեփականություն, շահագործել 1 կամ 2 տարի կամ որևէ այլ ժամանակահատված և ցանկանում են թարմացնել կամ փոխել մեքենան, բայց այ քեզ խնդիր, նա չի կարողանում վաճառել իր մեքենան, որը ներկրվել է մինչև 2018թ-ի ապրիլ ամիսը, որովհետև տրանսպորտային միջոցների առք ու վաճառքը ՀՀ-ում ենթակա է պետական գրանցման ու ինչ ստացվեց, ստացվեց որ տվյալ որոշումը կհակասի սահմանադրության 31-րդ հոդվածին այն է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը, իսկ այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ինչպես եմ իմ հայեցողությամբ տնօրինելու իմ սեփականությունը, օրինակ վաճառելու այն ապրիլի 1-ից հետո, թե պետությունը որոշում է մի գրչի ստորագրությամբ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց (ըստ նախնական գնահատականի երկրում շահագործվող մեքենաների գրեթե կեսը աջակողմյան ղեկով են) զրկել իրենց սահմանադրական իրավունքից: Էլ չեմ ասում վնասի մասին. մարդը ցանկանում է դիցուք ձեռք բերել 7.000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենա, որի համար ունի 2.000 ԱՄՆ դոլար և իր ներկայիս աջ ղեկով մեքենան 5.000 ԱՄՆ դոլար արժեքով, պետությունը մեկ օր ասում է ոչ դու չունես որևէ արժեք ունեցող գույք ու դա այդպես է, եթե դու չես կարող այն վաճառել, ուրեմն քո գույքը որևէ արժեք չունի և այդ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ մեկ օրում կորցնում են իրենց ընթացիկ ակտիվների զգալի մասը: Իմ օրինակով ասեմ. ունեմ մեքենա և մեքենայիս արժեքի մեկ երրորդի չափով գումար բանկում, ստացվում է որ մեկ օրվա մեջ ես կորցնում եմ իմ ունեցվածքի երեք քարրորդը: Այստեղ հարցը հենց տնտեսական է, պետությունը հաստատ չի փոխհատուցելու այդ մարդկանց կրած վնասը, իսկ այդ վնասը տասնյակ, եթե ոչ մի քանի հարյուր միլիոն դոլարների է հասնում: Իմ կարծիքով հիմնավորումը, որ բերված է, մեղմ ասած շատ թույլ է. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Ընդ որում տվյալ օրենքը ընդունվել է 2005 թվականից, և դա չի խանգարել այս 13 տարիների ընթացքում վարել թե՛ աջ, թե՛ ձախ ղեկով: Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Ես 18 տարվա վարորդական ստաժ ունեմ, որից 14 տարին վարել եմ ձախ ղեկով մեքենաներ, իսկ 4 տարի է արդեն, ինչ վարում եմ աջ ղեկով մեքենաներ. որևէ անհարմարություն կամ սահմանափակ տեսանելիության մասին խոսք լինել անգամ չի կարող: Եղբայրս և հայրս վարում են ձախ ղեկով մեքենաներ, և բազմիցս լինում է, որ մեկ օրվա ընթացքում քշում եմ թե՛ աջ ղեկով, թե՛ ձախ ղեկով մեքենաներ, և որևէ անգամ չի եղել, որ անհարմարություն զգամ թե՛ աջ ղեկով վարելուց, թե՛՝ ձախով: Միանշանակ է մեկ բան, մեքենայի տեխնիկական, վարորդի սթափ վիճակից և արհեստավարժ լինելուց է կախված վթարների քանակը, այլ ոչ թե աջ կամ ձախ կողմում ղեկի գտնվելու հանգամանքից: Մյուս կողմից ես չեմ ցանկանում իմ սեփականություն հանդիսացող մեքենայի աջ ղեկը տեղափոխել ձախ կողմ, դրանով ես առավել վնաս կտամ մեքենային, և վթարների իրական պատճառ կդառնա հենց այդ հանգամանքը, այլ ոչ թե մտացածին որևէ լուրջ ուսումնասիրություն չանցած այն մտայնությունը, թե իբր աջ ղեկով մեքենաների վթարների թիվը մի քանի անգամ ավելի է, քան ձախ ղեկով մեքենաներինը, և հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ ՀՀ-ում հիմնականում վարորդները, որ ունեն վարորդական իրավունք, գնել են այն: P.S. Չէի ցանկանա մտածել, որ տվյալ նախագծերի իրական դրդապատճառը ոչ թե մեր երկրում անվտանգ երթևուկության ապահովումն է, այլ մի քանի անհատների տնտեսա-քաղաքական շահերի պաշտպանումը: | Չի ընդունվել | ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածով սահմանվում է <<Մասնավոր և ընտանեական կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը>>, որը նախագծի հետ առնչություն չունի: Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, իսկ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>> |
20 | Արման Միքաելյան 18.12.2017 21:26:37 | Իմ նախորդ տեղադրած առաջարկության մեջ վրիպակ կար Սահմանադրության 60-րդ հոդվածի փոխարեն գրվել էր 31-րդ հոդված, սակայն վրիպակը միայն հոդվածի թվին էր վերաբերում, այլ ոչ թե բովանդակությանը չէ որ ես նշել էի այն է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը, որից կարելի էր պատկերացնել որ հոդվածի մասին է խոսքը: Ամեն դեպքում վերացնելով այդ տեխնիկական խնդիրը կրկին ներկայացնում եմ իմ հարցադրումները և առաջարկը, որոնց համար ակնկալում եմ հիմնավոր պատասխաններ: Շատ զարմացա այս նախագծերը տեսնելով, չէ որ նախարարը իր 23.10.2017թ-ի հարցազրույցի ժամանակ պաշտոնապես հայտարարել էր, որ. 1. կլինի այնպիսի որոշում, որ որևէ մեկի իրավունքները չեն ոտնահարվի և որևէ մեկը իրեն այդ որոշումից վատ չի զգա, 2. չի արգելվելու աջ ղեկով մեքենաների շահագործումը: Բայց կներեք եթե Դուք նախագիծ եք առաջարկել որտեղ պարզ գրված է աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները պետական գրանցման ենթակա չեն 2018թ-ի ապրիլի 1-ից հետո, դա տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների ոտնահարում է, մարդիկ դիցուք 5.000 ԱՄՆ դոլար գումար են տվել, օրինական ճանապարհով ձեռք են բերել սեփականություն, շահագործել 1 կամ 2 տարի կամ որևէ այլ ժամանակահատված և ցանկանում են թարմացնել կամ փոխել մեքենան, բայց այ քեզ խնդիր, նա չի կարողանում վաճառել իր մեքենան, որը ներկրվել է մինչև 2018թ-ի ապրիլ ամիսը, որովհետև տրանսպորտային միջոցների առք ու վաճառքը ՀՀ-ում ենթակա է պետական գրանցման ու ինչ ստացվեց, ստացվեց որ տվյալ որոշումը կհակասի սահմանադրության 60-րդ հոդվածին այն է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը, իսկ այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ինչպես եմ իմ հեյեցողությամբ տնօրինելու իմ սեփականությունը, օրինակ վաճառելու այն ապրիլի 1-ից հետո? Խնդրում եմ պատասխանել Թե պետությունը որոշում է մի գրչի ստորագրությամբ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց (ըստ նախնական գնահատականի երկրում շահագործվող մեքենաների գրեթե կեսը աջակողմյան ղեկով են) զրկել իրենց սահմանադրական իրավունքից, էլ չեմ ասում վնասի մասին. մարդը ցանկանում է դիցուք ձեռք բերել 7.000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենա, որի համար ունի 2.000 ԱՄՆ դոլար և իր ներկայիս աջ ղեկով մեքենան 5.000 ԱՄՆ դոլար արժեքով, պետությունը մեկ օր ասում է ոչ դու չունես որևէ արժեք ունեցող գույք ու դա այդպես է, եթե դու չես կարող այն վաճառել, ուրեմն քո գույքը որևէ արժեք չունի և այդ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ մեկ օրում կորցնում են իրենց ընթացիկ ակտիվների զգալի մասը օրինակ իմ օրինակով ասեմ ունեմ մեքենա և մեքենայիս արժեքի մեկ երրորդի չափով գումար բանկում, ստացվում է որ մեկ օրվա մեջ ես կորցնում եմ իմ ունեցվածքի երեք քարրորդը: Այստեղ հարցը հենց տնտեսական է պետությունը հաստատ չի փոխհատուցելու այդ մարդկանց կրած վնասը, իսկ այդ վնասը տասնյակ եթե ոչ մի քանի հարյուր միլիոն դոլարների է հասնում: Ճիշտն ասած հիմնավորումը որ բերված է մեղմ ասած շատ թույլ է. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Ճիշտն ասած տվյալ օրենքը ընդունվել է 2005 թվականից և դա չի խանգարել այս 13 տարիների ընթացքում վարել թե աջ թե ձախ ղեկով: Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Ես 18 տարվա վարորդական ստաժ ունեմ որից 14 տարին վարել եմ ձախ ղեկով մեքենաներ, իսկ 4 տարի է արդեն վարում եմ աջ ղեկով մեքենաներ որևէ անհարմարություն կամ սահմանափակ տեսանելիության մասին խոսք լինել անգամ չի կարող, տանը եղբայրս և հայրս վարում են ձախ ղեկով մեքենաներ և բազմիցս լինում է որ մեկ օրվա ընթացքում քշում եմ թե աջ ղեկով թե ձախ ղեկով մեքենաներ և որևէ անգամ չի եղել որ անհարմարություն զգամ թե աջ ղեկով վարելուց թե ձախով: Միանշանակ է մեկ բան, մեքենայի տեխնիկական, վարորդի սթափ վիճակից և արհեստավարժ լինելուց է կախված վթարների քանակը, այլ ոչ թե աջ կամ ձախ կողմում ղեկի գտնվելու հանգամանքից: Մյուս կողմից ես չեմ ցանկանում իմ սեփականություն հանդիսացող մեքենայի աջ ղեկը տեղափոխել ձախ կողմ, դրանով ես առավել վնաս կտամ մեքենային և վթարների իրական պատճառ կդառնա հենց այդ հանգամանքը, այլ ոչ թե մտածածին որևէ լուրջ ուսումնասիրություն չանցած այն մտայնությունը, թե իբր աջ ղեկով մեքենաների վթարների թիվը մի քանի անգամ ավելի է քան ձախ ղեկով մեքենաներինը: Մեկ էլ այսպիսի հարց. եթե ես կարող եմ շահագործել տասնյակ տարիներ շարունակ աջ ղեկով մեքենան ինչու չեմ կարող մեկ տարի կամ վեց ամիս հետո այն վաճառել ՀՀ-ում, թե իմ շահագործումը չի խախտում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներին? Որն է տարբերությունը? Առաջարկություն. Վերահաշվառման սահմանափակումը հանել նախագծից, որպեսզի մինչև 01.04.2017թ. ներմուծված և հաշվառված մեքենաները գույքագրվեն և նրանց մասով հետագա օտարումը կամ վերահաշվառումը որևէ ձևով չսահմանափակվի: | Չի ընդունվել | ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>, իսկ <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված մեքենաների շահագործման թույլտվություն, նկատի ունենալով ձեռք բերված տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամկետները: |
21 | Rafayel Petrosyan 17.12.2017 16:42:27 | 1. ԵԱՏՄ-ի վրա հղումները առնվազն անիմաստ են քանզի ՌԴ հեռավոր արևելքում մեքենաների զգալի մասը աջակողմյան ղեկով են և ՌԴ ինքը դեմ է արգելքին. http://expert.ru/kazakhstan/2011/43/rossiya-zaschitila-pravyij-rul/ 2. Չկա ոչ մի վիճակագրություն որը կփաստի որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաները ավելի վտանգավոր են քան թե ձախակողմյանները. 3. Ղեկը փոխելու որևէ պահանջ ուղղակի անիմաստ է, ճապոնական մեքենաների մի մասը կամ փոխել հնարավոր չէ, Օրնակ, Honda Fit տեսակի ավտոմեքենան, կամ փոխելը իրեն կդարձնի օգտագործման համար ավելի վտանգավոր քան աջ ղեկի դեպքում. | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |
22 | Rafayel Petrosyan 18.12.2017 21:03:16 | Վերահաշվառման արգելքը չի պակասացնի արդեն իսկ շահագործվող աջ ղեկով մեքենաների քանակը; Սովորական դեպքում մեքենայի տերը կարող էր վաճառել աջ ղեկով մեքենան, որոշակի գումար ավելացնել և գնել ձախ ղեկովը. Մի քանի անգամ տեր փոխելուց հետո մեքենան այլևս կանցնել թափոնի դասին. Իսկ, օրենքի ընդունման դեպքում աջ ղեկով մեքենայի տերը գիտակցելով, որ չի կարողանա այն վաճառել բազմակի ավելի լավ կհետևի այդ մեքենայի տեխնիկական վիճակին և աջ ղեկով մեքենաների ընդհանուր թիվը շաաաատ ավելի դանդաղ կնվազի. Առաջարկում եմ սահմանել ավելի բարձր մաքսատուրք աջ ղեկով մեքենաների վրա փոխարենը իջեցնելոց ձախ ղեկով մեքենաների մաքսատուրքը. Վերագրանցման արգելք չդնել ընդհանրապես. Միայն հակառակ էֆեկտ կտա. | Չի ընդունվել | 1. Մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ կներկայացվի համապատասխան առաջարկություն 2. Նախագծով Հայաստանի Հանրապետությունում արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը, հետևաբար նշված մեքենաների վերահաշվառում չի կարող իրականացվել: |
23 | Արման Աբրահամյան 17.12.2017 19:21:21 | շոշափելի առավելություններ ձախ ղեկով մեքենա ներմուծելու համար։ | Չի ընդունվել | Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: |
24 | Էդուարդ Ավագյան 17.12.2017 21:14:38 | Որոշումը կբերի նրան, որ մարդիկ ստիպված կսկսեն գնել ավելի հին մեքենաներ (քանի որ հաճախ՝ նույն տարեթվի մեքենաներից ավելի էժան են աջակողմյան ղեկ ունեցողները), ինչն իր հերթին կբերի օդի ավելի շատ աղտոտման, և Հայաստանը էլի կմնա որպես մեքենաների գերեզմանոց։ | Ընդունվել է ի գիտություն | |
25 | Ակսել Տեր-Գուլանյան 17.12.2017 22:21:13 | Թողեք մարդիք հանգիստ ապրեն իրենց դարդերի հետ, ինչ եք ուզում ? խիղճ ունեցեք: Աջ ղոկով մեքենա նախընտրում են միջին խավի մարդիք, որովհետև էժանա, առաջարկում եմ մաքսազերծումը թանկացնեք այնքան, որ տարբերություն չլինի ձախակողմյանի հետ համեմատած: այդ ժամանակ արդեն քաղաքացին ինքնին կհրաժարվի աջ ղեկով մեքենայից: | Չի ընդունվել | Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից: |