Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի        N –Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 6-րդ, 7-րդ հոդվածները, 21-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման հավելվածով (այսուհետ՝ Հավելված) սահմանված կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

   1)  կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել գնահատման, ռիելթորության և անշարժ գույքի համակարգված դիտարկումների վարչության.

   2) արտաքին կապերի վարչությունը և հանրային կապերի բաժինը միացման ձևով վերակազմակերպել միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի վարչության.

   3) քարտուղարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության.

   4) Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզային և անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումները միացման ձևով վերակազմակերպել գրանցման միասնական ստորաբաժանման.

   5) ստեղծել «Շիրակի խորհրդատվական կենտրոն»,  «Լոռու խորհրդատվական կենտրոն», «Սյունիքի խորհրդատվական կենտրոն» անվանումներով խորհրդատվական կենտրոններ.

   6) դադարեցնել կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Ճամբարակ», «Գյումրի», «Սպիտակ», «Վանաձոր», «Ալավերդի», «Բերդ», «Նոյեմբերյան», «Կապան» սպասարկման գրասենյակների գործունեությունները.

  1. Սույն որոշման 1-ին կետի կապակցությամբ Հավելվածի 25-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

   1) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «6) գնահատման, ռիելթորության և անշարժ գույքի համակարգված դիտարկումների վարչություն.».

   2) ուժը կորցրած ճանաչել որոշման 25-րդ կետի 8-րդ ենթակետը.

   3) լրացնել 9-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

   «9) գրանցման միասնական ստորաբաժանում:»:

  1. Սույն որոշման 1-ին կետի կապակցությամբ Հավելվածի 26-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

   1) ուժը կորցրած ճանաչել որոշման 26-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերը.

   2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

   «3.1 միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի վարչություն:».

   3) 8-րդ ենթակետի «քարտուղարություն» բառը փոխարինել «քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության ապահովման վարչություն» բառերով.

   4) 9-րդ ենթակետի «ե.» պարբերությունում «Ճամբարակ», «է.» պարբերությունում «Գյումրի», «ը.» պարբերությունում «Սպիտակ», «Վանաձոր», «Ալավերդի», «թ.» պարբերությունում «Բերդ», «Նոյեմբերյան», «ժա.» պարբերությունում «Կապան» բառերը հանել.

   5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ ենթակետ.

«12) Խորհրդատվական կենտրոններ՝

   ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ` «Շիրակի խորհրդատվական կենտրոն»,

   բ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ` «Լոռու խորհրդատվական կենտրոն»,

   գ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` «Սյունիքի խորհրդատվական կենտրոն»:»:

  1. Սույն որոշումը հրապարակելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդունում է գնահատման, ռիելթորության և անշարժ գույքի համակարգված դիտարկումների վարչության, միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի վարչության, քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության, գրանցման միասնական ստորաբաժանման, «Շիրակի խորհրդատվական կենտրոն»-ի, «Լոռու խորհրդատվական կենտրոն»-ի, «Սյունիքի խորհրդատվական կենտրոն»-ի կանոնադրությունները հաստատելու մասին իրավական ակտ:
  2. Սույն որոշման 1-3-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման 4-րդ կետում նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց չորս ամիս հետո:
  3. Սույն որոշման 4-րդ կետում նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելուն հաջորդող աշխատանքային օրվանից Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատման գործընթացը, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների ծանուցման գործընթացը:

 

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ Ն. Փաշինյան

2023 թ.

Երևան

  • Обсуждалось

    25.08.2023 - 09.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2480

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Տաթևիկ Սարգսյան

25.08.2023

.

Տաթևիկ Սարգսյան

25.08.2023

.

Узнать больше