Տաթևիկ Սարգսյան
25.08.2023
.
0 - Կողմ
9 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի N –Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 6-րդ, 7-րդ հոդվածները, 21-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝
1) կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել գնահատման, ռիելթորության և անշարժ գույքի համակարգված դիտարկումների վարչության.
2) արտաքին կապերի վարչությունը և հանրային կապերի բաժինը միացման ձևով վերակազմակերպել միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի վարչության.
3) քարտուղարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության.
4) Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզային և անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումները միացման ձևով վերակազմակերպել գրանցման միասնական ստորաբաժանման.
5) ստեղծել «Շիրակի խորհրդատվական կենտրոն», «Լոռու խորհրդատվական կենտրոն», «Սյունիքի խորհրդատվական կենտրոն» անվանումներով խորհրդատվական կենտրոններ.
6) դադարեցնել կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Ճամբարակ», «Գյումրի», «Սպիտակ», «Վանաձոր», «Ալավերդի», «Բերդ», «Նոյեմբերյան», «Կապան» սպասարկման գրասենյակների գործունեությունները.
1) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) գնահատման, ռիելթորության և անշարժ գույքի համակարգված դիտարկումների վարչություն.».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 25-րդ կետի 8-րդ ենթակետը.
3) լրացնել 9-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«9) գրանցման միասնական ստորաբաժանում:»:
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 26-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1 միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի վարչություն:».
3) 8-րդ ենթակետի «քարտուղարություն» բառը փոխարինել «քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության ապահովման վարչություն» բառերով.
4) 9-րդ ենթակետի «ե.» պարբերությունում «Ճամբարակ», «է.» պարբերությունում «Գյումրի», «ը.» պարբերությունում «Սպիտակ», «Վանաձոր», «Ալավերդի», «թ.» պարբերությունում «Բերդ», «Նոյեմբերյան», «ժա.» պարբերությունում «Կապան» բառերը հանել.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ ենթակետ.
«12) Խորհրդատվական կենտրոններ՝
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ` «Շիրակի խորհրդատվական կենտրոն»,
բ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ` «Լոռու խորհրդատվական կենտրոն»,
գ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` «Սյունիքի խորհրդատվական կենտրոն»:»:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ.
Երևան
Քննարկվել է
25.08.2023 - 09.09.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կադաստր
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 2322
Տպել