В стадии разработки
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածով սահմանված են նախքան մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու դեպքերը։
Սակայն, նախատեսված չէ այն դեպքերը, երբ կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, և համապատասխան միջոցները իրեն Օրենքով սահմանված կարգով վճարվելուց հետո մասնակիցը (այդ թվում՝ Օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ 1964 թվականից հետո ծնված անձը) կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար։
Մեկ այլ խնդիր առկա է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ մարման արդյունքում ստացված միջոցները ժառանգին՝ միանվագ վճարի տեսքով վճարելու կարգում՝ դիմելու ժամկետների մասով:
Գործող կարգով սահմանված է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու պահանջ։
Տվյալ իրավակարգավորման պարագայում՝ տասներկու ամսվա ժամկետային սահմանափակման իրավապայմանը բացառում է այդ ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու դեպքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելը։
Հարկ է նկատի ունենալ, որ նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է եղել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածով՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար։
Սահմանադրական դատարանի դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴՈ-1167 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հակասահմանադրական է ճանաչվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, որով սահմանված էր կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը՝ մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում ստանալու համար դիմում ներկայացնելու պահանջ։
Որոշմամբ ներկայացվել է իրավական դիրքորոշում, որի համաձայն՝ «… ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետությունը ճանաչում է նաև ժառանգման իրավունքը, որը ներառում է ոչ միայն ժառանգություն տալու, այլ նաև ժառանգություն ստանալու իրավունքները։
Ժառանգական իրավունքն ապահովում է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը նաև նրա մահից հետո՝ հնարավոր դարձնելով նրա սեփականատիրական իրավազորությունների հաջորդայնությունը։ Միևնույն ժամանակ, այն ժառանգի համար առաջացնում է ժառանգատուի սեփականության հանդեպ իրավահաջորդության սահմանադրորեն պաշտպանված հնարավորություն»։
Նման իրավակարգավորման բացակայությունը խոչընդոտում է սեփականության սահմանադրական իրավունքի լիարժեք իրականացմանը, մասնավորապես, այդ իրավունքի՝ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված պաշտպանությանը՝ ժառանգության ընդունման ժամկետի հետ կապված հարաբերություններում։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու ժամկետները վերանայել (հանել մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնելու պահանջը)։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում։
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի`
- 5-րդ հոդվածում 8-րդ մասից հետո լրացնել նոր կետեր, ըստ որոնց՝ եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, և համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա։ Ընդ որում, սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից նա համարվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված անձ (այս կարգավորումը տարածվում է նաև 1964 թվականից հետո ծնված՝ Օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված դեպքում),
- հստակեցվել է, որ ժառանգության վկայականի հիման վրա կուտակային հաշվում առկա միջոցները ժառանգության վկայականը ներկայացնելու դեպքում ժառանգին տրամադրվում են առանց ժամկետային սահմանափակման,
- «արտոնագրային հարկ» եզրույթը փոխարինել «շրջանառության հարկ» եզրույթով՝ հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումները։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում կկարգավորվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից։
5. Տեղեկանք
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
23.08.2023 - 07.09.2023
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1965
Принт