«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ 131-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
Ներկայումս վերամշակման մաքսային ընթացակարգի շրջանակներում տնտեսվարողները հաշվառման վարման հետ մեկտեղ վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ մաքսային մարմիններին չեն ներկայացնում՝ համապատասխան կարգավորումների բացակայությամբ պայմանավորված: Հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ իրավական կարգավորումների բացակայությունը գործնականում կարող է խոչընդոտել վերամշակման գործընթացի նկատմամբ մաքսային մարմինների կողմից արդյունավետ հսկողության իրականացմանը՝ վերամշակման գործողությունների վերաբերյալ փաստացի տվյալների բացակայության հետևանքով:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել վերամշակման մաքսային ընթացակարգերի շրջանակներում ապրանքների հաշվառման դրույթները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
1) հայտարարատուների կողմից ապրանքների հաշվառման վարման ընդհանուր դրույթները.
2) մաքսային մարմնի վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևերը:
-
Обсуждалось
14.08.2023 - 29.08.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2221
Принт