Добавить в избранное

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասին, 122-րդ հոդվածի 4-րդ մասին և 131-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
  2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառումը վերամշակման մաքսային ընթացակարգերի հայտարարատուները (այսուհետ՝ հայտարարատու) վարում են հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
  3. Հայտարարատուների կողմից սույն կարգի 2-րդ կետին համապատասխան վարվող հաշվառումը պետք է ապահովի վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների, ապրանքների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի, թափոնների, մնացորդների, կորուստների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների՝ մաքսային մարմիններին տրամադրման հնարավորությունը:
  4. Հայտարարատուն ապրանքների վերամշակման համար սահմանված ժամկետների սահմաններում, վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և այդպիսի ապրանքների վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) է ներկայացնում այն մաքսային մարմին, որը տրամադրել է վերամշակման թույլտվությունը սույն կարգի ձև N1-ին և N2-ին համապատասխան:
  5. Հաշվետվությունը մաքսային մարմին է ներկայացվում մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված:
  6. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության պարագայում հաշվետվությունները կարող են մաքսային մարմին ներկայացվել թղթային ստորագրված եղանակով՝ ներկայացնելով նաև այդպիսի հաշվետվությունների էլեկտրոնային օրինակները:
  7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում, անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների վերացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ապահովում է թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների մուտքագրումը Համակարգ՝ Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո:
  8. Հաշվետվությունները ներկայացվում են վերամշակման գործողությունների իրականացումից հետո՝ վերամշակման համար մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի ավարտից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
  9. Անկախ սույն կարգի 8-րդ կետից, նախքան հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտը, մաքսային մարմինը կարող է հայտարարատուից պահանջել հաշվետվությունների ներկայացում՝ Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով հարցում ուղակելով հայտարարատուին:
  10. Հայտարարատուն սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հարցումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան հաշվետվությունները:
  11. Հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ թերի ներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
  12. Հաշվետվությունները գրանցվում են մաքսային մարմնում՝ ստանալով գրանցման հերթական համար:
  13. Սույն հավելվածի Ձև N1-ով սահմանված հաշվետվության 3-րդ բաժնի 5-րդ, 4-րդ բաժնի 5-րդ և 5-րդ բաժնի 1-ին աղյուսակի 4-րդ սյունակները լրացվում են, եթե ապրանքները հաշվետվության ներկայացման պահի դրությամբ հայտարարագրվել են համապատասխան մաքսային ընթացակարգերով.
  14. Սույն հավելվածի Ձև N2-ով սահմանված հաշվետվության 3-րդ բաժնի 5-րդ սյունակը լրացվում է, եթե ապրանքները հաշվետվության ներկայացման պահի դրությամբ հայտարարագրվել են համապատասխան մաքսային ընթացակարգերով:
  15. Այն դեպքում վերամշակման գործառնությունների իրականացման արդյունքում առաջացած թափոնները ենթակա չեն հետագա առևտրային նպատակներով օգտագործման, ապա սույն կարգի ձև N1-ին համապատասխան ներկայացվող հաշվետվությանը կից ներկայացվում են նաև թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների վնասազերծման, թաղման, ուտիլիզացման, ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը:

 

 

 

Ձև N1

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N___________

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԿԱՄ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները

_________________________________________________________________________________

 

  1. Տեղեկություններ վերամշակման մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

N

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագրում հերթական համարը

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի վերաբերյալ

 

N

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով)

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված մնացորդների վերաբերյալ

 

N

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով)

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված թափոնների վերաբերյալ

1) Հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար պիտանի թափոնների վերաբերյալ՝

 

N

Թափոնների նկարագիրը

Չափման միավորը

Քանակը

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

1

2

3

4

1

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

2) Հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի թափոնների վերաբերյալ

 

N

Թափոնների նկարագիրը

Չափման միավորը

Քանակը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման թույլտվության համարը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման փաստը հաստատող փաստաթղթի համարը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման ամսաթիվը

1

2

3

4

5

6

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Տեղեկություններ համարժեք փոխարինված Եվրասիական տնտեսական միության ապրանքների վերաբերյալ

 

N

Փոխարինված ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով)

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված կորուստների վերաբերյալ

 

___________________________________________________________________________________

 

Հայտարարատուի (լիազորված անձի)՝

 

______________________________             ___________________

           (անվանում)                                     (ստորագրություն)

 

 

                                                                                                                           

 

 

                                                                                                                            Ձև N2

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N___________

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները

_________________________________________________________________________________

 

  1. Տեղեկություններ վերամշակման մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

N

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագրում հերթական համարը

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի վերաբերյալ

 

N

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով)

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման վերաբերյալ տեղեկություններ

 

N

Փոխարինված ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով)

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

1

2

3

4

5

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտարարատուի (լիազորված անձի)՝

 

______________________________             ___________________

           (անվանում)                                     (ստորագրություն)

  • Обсуждалось

    14.08.2023 - 29.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2222

Принт