Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1.     Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

1) Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված N 1-ի 6-րդ կետից հանել «պետական պատվիրատու» բառակապակցությունը, քանի որ ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը հանդիսանում է գների պետական կարգավորումն իրականացնող միակ մարմինը, սակայն պետական պատվիրատու կարող է լինել ոչ միայն ՀՀ ԲՏԱՆ-ը, իսկ այն դեպքում, երբ օրինակ գների կարգավորման համար իրավահարաբերության կողմ հանդիսացող պատվիրատուն կլինի այլ սուբյեկտ, ապա նման դեպքերում «պետական պատվիրատուի՝ ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի կողմից» ձևակերպումը բովանդակային իմաստ չի արտահայտում:

2)   «Գնումների մասին» օրենքի փոփոխությունից հետո (2016թ.) բանակցային ընթացակարգ առանց հայտարարության (ԲԸԱՀ) գնման ձևը փոփոխվել է մեկ անձից (ՄԱ) գնման ձևով, ինչով պայմանավորված առաջարվում է Որոշման հավելված N 2-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետում կատարել վերոնշյալ փոփոխությունը:

3) ԳՀՓԿԱ աշխատանքների ժամանակ գլխավոր կատարողը սահմանված զուտ 15 տոկոս շահույթից բացի ստանում է նաև ամսեկան աշխատավարձ, այս դեպքում հիմնավորված է կատարվող աշխատանքի դիմաց ստացվող ընդհանուր եկամուտը:

        Մի շարք դեպքերում արտադրող սուբյեկտները իրենց միջոցներով, իրենց ուժերով իրականացնում են գիտահետազաոտափորձակոնստրուկտորական աշխատանքներ, ստանում են պրոդուկտ, որն արդիական է, պետությունն ունի տվյալ պրոդուկտի կարիքը, սակայն ներկա կարգավորմամբ արտադրողից մինչև պայմանագիր կնքելը պահանջվում է ներկայացնել իր միջոցներով ստեղծված գույքի համար գնահաշվարկ և 15 տոկոսը չգերազանցող չափով շահույթ, ինչը սակայն չի խթանում ոլորտի զարգացմանը Արտադրության կազմակերպման գործընթացում սահմանված եկամտի չափը՝ 15 տոկոս իրենից ենթադրում է նվազ եկամուտ, այն դեպքում, երբ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրությունը կապված է շարունակական ներդրումների, բազում ռիսկերի, հնարավոր սահմանափակումների, պետական պատվերի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, դրանց սպասարկման ռիսկերի հետ, այնինչ այս պահին մասնավոր ոլորտում, օրինակ՝ բանկային համակարգն առաջարկում է 10 տոկոս եկամտաբերությամբ ավանդներ, որտեղ ներդրողի ռիսկերը մինիմալ են կամ հավասար զրոյի:

   Այսինքն ողջամտորեն անհրաժեշտություն կա վերանայելու և նպաստավոր պայմաններ ստեղծելու արտադրողներին համար, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ռազմարդյունաբերությունը հայտարարված է որպես տնտեսության առաջնային ճյուղ:

4) Քանի որ ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը հանդիսանում է ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորող մարմին,  Նախագծով առաջարկվում է ամրագրել պայմանագրի գնի փոփոխության մասին պարտադիր տեղեկացում՝ գները կարգավորող մարմնին:

5)  «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն պետական պատվիրատուն պարտավոր է կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկացնել լիազոր մարմնին: Որոշման նախագծով առաջարկվում է ամրագրել պայմանագրի կնքման վերաբերյալ տեղեկացնելու հստակ ժամկետներ:

6) Հաշվի առնելով, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն 2019 թվականի ՀՀ ՊՆ-ից տեղափոխվել ՀՀ ԲՏԱՆ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել  Որոշման մեջ զինվորական ներկայացուցիչ՝ կարճ «ԶՆ» և «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայցուցիչ» բառերը փոխարինել պետական պատվիրատուի ներկայացուցիչ՝ կարճ «ՊՊՆ», իսկ ֆինասատնտեսագիտական բաժին՝ կարճ «ՖՏԲ» բառերը փոխարինել «ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով, քանի որ ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն չունի աջակցող ստորաբաժանումներ, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանում:

7) Առկա կարգավորումներով բացակայում է փաստացի և նախնական գնահաշվարկների տարբերակումը, ուստի առաջացել է անհրաժեշտություն՝ հստակորեն սահմանելու դրանց տարբերությունները հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար։

8)Հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքները իրենց բնույթով էապես տարբերվում են սերիական արտադրությունից և նորոգման ԳՀՓԿ-ի աշխատանքներից։ Ուստի, նախնական և փաստացի գնահաշվարկների կազմման մեթոդաբանությունը անհրաժեշտ է առանձնացնել մյուսներից՝ պահպանելով գործող կարգավորման ընդհանուր տրամաբանությունը։ Առաջարկվում է փաստացի գնահաշվարկների հիմքում դնել միայն հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշները, իսկ նախնական գնահաշվարկում առաջարկվում է կիրառել կամ նախորդող ժամանակահատվածի ցուցանիշների հիման վրա հաշվարկված ծախսերը, կամ պլանային ցուցանիշները։

 9) Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ   «Շահութահարկի մասին», «Հողի հարկի մասին» և  «Գույքահարկի մասին» օրենքերին կատարված հղումները  փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» բառերով, հաշվի առնելով այն, որ հիշյալ օրենքները ուժը կորցրել են և չեն գործում:

10) Որոշման մեջ օգտագործվում է և «ընկերություն», և «կազմակերպություն» բառերը, որոնք սակայն կիրառվում են նույն իմաստով: Դրանով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է ամբողջ Որոշման մեջ «ընկերություն» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

2.       Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծով առաջարկվող  փոփոխության նպատակն է ապահովել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ոլորտի լիազոր մարմնին՝ հետագա աշխատանքներում ավելի արդյունավետ իրականացնել իրեն վերապահված գործառույթները և նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ-ում ռազմարդյունաբերության  հետագա զարգացման համար:

 

3.       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

 

4. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման   անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

5. Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Որոշման նախագիծը բխում է  ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N               1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների բավարարման համար տեղական արտադրանքի գնման ծավալների ընդլայնում:

 

  • Обсуждалось

    10.08.2023 - 25.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2478

Принт