ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
…. …….. 2023 թվականի N ……-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման Հավելված N 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գների պետական կարգավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից»։
- Որոշման Հավելված N 2-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, պետական գաղտնիք պարունակող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար կատարվող, հատուկ գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների, ինչպես նաև պետական գաղտնիք չպարունակող, սակայն հատուկ կամ բացառիկ իրավունքով պայմանավորված՝ սույն կետում նշված ընթացակարգով իրականացվող գնումների վրա».
3) Որոշման Հավելված N 2-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) հաշվի առնելով արտադրանքի գնի մեջ շահույթը, որը չի կարող գերազանցել պետական պատվերի շրջանակներում իրականացված հատուկ գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) դեպքում բոլոր ծախսերի տասնհինգ տոկոսը, պետական պատվերի շրջանակներում իրականացված ԳՀՓԿԱ-ի արդյունքում իրականացվող արտադրության դեպքում բոլոր ծախսերի երեսուն տոկոսը:
Այն դեպքերում, երբ պայմանանգրի առարկան հանդիսանում է ոչ պետական պատվերի շրջանակներում իրականացրած աշխատանքի արդյունք, գնահաշվարկում ներկայացվող շահույթի սահմանափակում չի կիրառվում:
- Որոշման Հավելված N 2-ի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախնական գնային առաջարկում (նախնական գնահաշվարկ) կամ փաստացի ծախսերի գնահաշվարկում ներկայացրած գինը կարող է փոփոխվել պատվիրատուի և գլխավոր կատարողի միջև կնքվող գնի համաձայնեցման արձանագրությամբ, որտեղ ապրանքի գինը չի կարող ավելի լինել, քան գլխավոր կատարողի ներկայացրած նախնական գնային առաջարկությունում (նախնական գնահաշվարկ) կամ փաստացի ծախսերով գնահաշվարկում նշված գինը: Նման դեպքերում գլխավոր կատարողը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացնել կնքված գնի համաձայնեցման արձանագրության օրինակը»:
- Որոշման Հավելված N 2-ը լրացնել 15-րդ կետով ՝ հետևյալ բովանդակությամբ.
«15.Պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի միջև արտադրության կամ նորոգման պայմանագրի կնքման դեպքում պետական պատվիրատուն պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ին՝ հետագայում գնահաշվարկի համաձայնեցման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների կատարման համար, հակառակ պարագայում գնահաշվարկի չհամաձայնեցման ռիսկը կրում է պետական պատվիրատուն»:
6) Որոշման Հավելված N 2-ի Ձև NN 1 և 2-ում «ԶՆ», «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայցուցիչ» բառերը փոխարինել «ՊՊՆ» բառերով, ՖՏԲ բառերը փոխարինել «ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով:
7) Որոշման Հավելված N 2-ի Ձև N 1-ի պարզաբանման 1-ին կետի՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) նշվում է` գնահաշվարկը նախնական է, թե փաստացի: Պայմանագրի կնքմանը նախորդող և/կամ պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվող գնահաշվարկը համարվում է նախնական, իսկ կատարված աշխատանքների ընդունման գործընթացում ներկայավող գնահաշվարկը՝ փաստացի»,
բ.9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) հաշվետու տարում սերիական արտադրության արտադրանքի և նորոգման ԳՀՓԿ-ի աշխատանքների նախնական կամ փաստացի գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները.»,
գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«11) այն դեպքում, երբ կազմակերպությունը գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է տվյալ սերիական արտադրանքի արտադրության և նորոգման ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված կամ հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`
(X) = x * y / z
որտեղ`
X-ը տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասն է,
x-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,
y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է,
z-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է.»:
դ. 14-րդ ենթակետից հետո լրացնել 15-րդ և 16-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«15) հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների նախնական գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները, իսկ այն դեպքում, երբ կազմակերպությունը նախնական գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով»:
«16) հաշվետու ժամակաշրջանում կազմակերպության կողմից հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման փաստացի գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ աշխատանքի կատարման ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`
(X) = x * y / z
որտեղ`
X-ը տվյալ աշխատանքին հաշվետու ժամանակահատվածում վերագրվող անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,
x-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության ամբողջ անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,
y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում,
z-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական ողջ անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է.
8) Որոշման Հավելված N 2-ի Ձև N 2-ի պարզաբանման՝
ա. 1-ին կետի 1-ին ենթակետում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով.»,
բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերով.»,
գ. 3-րդ կետի 10-րդ ենթակետում «համաձայն «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերով.»,
9) Որոշման ամբողջ տեքստում «ընկերություն» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
10.08.2023 - 25.08.2023
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 2603
Принт