Добавить в избранное

Проект принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ­ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստա­տելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշման (այսու­հետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ­ կատարելու մասին սույն նախա­գիծը (այսուհետ՝ Նախա­գիծ) կազմվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարու­թյու­նում 15.12.2022թ. անցկացված խորհրդակցության NՎ/140-2022 արձա­նագրության 1.6 կետի  համաձայն, որի կատարման շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 10.01.2023թ. տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ ՀՀ ֆինանս­ների նախարարության կողմից կշրջանառվի ՀՀ կառավարության համապատասխան որոշ­ման նախագիծ, որի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ ընկերություն­ների (այսու­հետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշ­վարկման ժամանակ սակագնային կարգա­վորման դաշտում գործող Ընկերությունների կան­խա­տես­վող և շահութաբաժինների հաշվարկ­ման բազայում ներառվող շահույթների մեծություն­ների հաշ­վարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնա­ժո­ղովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագ­ների հաշվարկներում ներառ­ված շահույթների մեծությունները։ Ըստ այդմ, Նախա­գծի մշակումը պայմանա­վոր­ված է ՀՀ պետա­կան բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկ­ման գործընթացում համա­պա­տասխան կանոնա­կարգում­ների անհրա­ժեշ­տու­թյամբ:

Մասնավորապես, Որոշման N1 հավելվածի 7-րդ կետում անհրաժեշտ է բովանդակային առումով ճշգրտել և հստա­կեցնել շահու­թա­բա­ժին­ների հաշ­վարկման բազայի առաջին բա­ղա­դրիչը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առև­տրային կազմակեր­պությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծու­թյուն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպու­թյան գործունեու­թյան արդյունքում պլա­նավորված (սակագնի հաշ­վարկում ներառված) և հանձ­նաժողովի կող­մից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը։

 

2.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հան­դիսացող բաժնեմաս ունեցող առևտրա­յին կազմակերպությունների կողմից նախորդ ֆի­նան­սական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետա­կան բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկ­ման բա­զան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույ­թին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնա­ժողովի կող­մից կարգավորման ենթակա առև­տրային կազմակեր­պությունների համար շահութաբաժին­ների հաշվարկման բա­զայում հաշ­վետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնա­վո­րապես, էներգահամակարգի առև­տրա­յին կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը ծան­րանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։

Այսպես, Հանձնա­ժողովի կարգավորման ներքո գտնվող՝ էներգետիկայի բնագավառի 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ՝ ընկերությունների (ԲԷՑ, ՀԱԷԿ, ԷԷՀՕ, Հաշվար­կային կենտրոն, Երևանի ՋԷԿ) կողմից մատուցվող ծառայությունների սակագները սահման­վում են անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքով, որի հիմնական բաղադրիչներն են․

·    ընկերության շահագործման և պահպանման ծախսերը,

·    կատարված ներդրումների ամորտիզացիոն մասհանումները,

·    պետական երաշխիքով ներգրավված վարկերի մայր գումարների մարման և տոկոս­ների վճարման համար անհրաժեշտ ծախսերը,

·    նորմատիվային շահույթը։

Եթե ընկերությունը աշխատում է տվյալ տարվա համար նախատեսված հաշվեկշռին համապատասխան և կատարում է սակագնով նախատեսված ծախսերը, ապա ստացված իրական շահույթը համընկնում է սակագնով նախատեսված շահույթի մեծությանը։ Եթե ընկե­րությունը սակագնով նախատեսված գործոնների (օրինակ՝ հաշվեկշռով նախատեսված քանակից Էլեկտրաէներգիայի շրջանառության ավելացում, արտարժույթի կուրսի անկման հետևանքով արտարժութային՝ ՀՀ դրամով արտահայտված ծախսերի նվազում) փոփոխու­թյամբ պայմանավորված՝ ստանում է լրացուցիչ շահույթ, ապա այդ լրացուցիչ շահույթը հանձ­նաժողովի կողմից նվազեցվում է հաջորդ տարվա սակագնով նախատեսվող անհրաժեշտ հասույթի մեծությունից։ Երբ ընկերությունը ոչ իր գործողությունների հետևանքով կամ իր կամքից անկախ հանգամանքներում վնաս է կրում (օրինակ՝ հաշվեկշռով նախատեսված քանակից Էլեկտրաէներգիայի շրջանառության նվազում, արտարժույթի կուրսի բարձրացման հետևանքով արտարժութային՝ ՀՀ դրամով արտահայտված ծախսերի ավելացում), ապա այդ վնասների մեծությունը ավելացվում է հաջորդ տարվա համար հաշվարկվող անհրաժեշտ հասույթի մեծությանը, այսինքն՝ փոխհատուցվում է հաջորդ սակագնային տարվա ընթացքում։ Ըստ այդմ, ի թիվս այլ ռիսկերի՝ արտարժութային ռիսկերը կրում է ոչ թե ընկերությունը, այլ էլեկտրաէներգիայի վերջնական սպառողները։

Այսպիսով, Ընկերությունների համար իրական և տնօրինելի շահույթը սակագնի մեթոդա­բանության համապատասխան ստացված շահույթն է։ Հաշվապահական հաշվառման տեսան­կյունից ձևավորված շահույթը մշտապես տարբերվում է սակագնի իմաստով շահույթի մեծու­թյունից՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով։ Դրական և բացասական տարբե­րությունները դրանք՝ կամ դրամական հոսքեր չառաջացնող տարբերություններ են, կամ՝ եթե առաջացնում են, ապա կարգավորվում են հաջորդող տարիների համար սահմանվող սակա­գների միջոցով։

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատի ունենալ նաև վարկերի սպասարկման համար սակագնում ներառվող եկամուտների և այդ վարկային միջոցներով ստեղծված ակտիվների մաշվածության համար հաշվեգրվող ծախսի ժամանակացույցերի տարբերությունը։ Օրինակ, երբ վարկի մայր գումարի մարման համար նախատեսվում է գումար սակագնում, սակայն այդ վարկով ստեղծվող ակտիվը դեռևս ավարտված չէ և չի շահագործվում, բնականաբար նաև ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում, կամ ավարտված է և շահագործվում է, բայց դրա ամորտիզացիոն մասհանումները կատարվում են մի քանի անգամ ավելի երկար ժամա­նակահատվածում, քան վարկի սպասարկման ժամանակացույցն է։ Այստեղ առաջանում է 2 խնդիր․ շահութահարկի վճարման (այդպիսի ծախս նախատեսված չէ ընկերության սակա­գնում, բայց վճարվում է դրամական հոսքերի կառավարման արդյունքում առաջացող ժամա­նակավորապես ազատ միջոցների հաշվին) և շահութաբաժնի վճարման ծախսեր։ Եթե ընկե­րությունը այդ վարկի մայր գումարի մարման համար նախատեսված միջոցը ուղղի շահութա­բաժնի վճարմանը, ապա չի կարող սպասարկել վարկը, որի համար սակագնով ստացել է անհրաժեշտ միջոցները։

Միաժամանակ, սակագնով նախատեսված որոշակի ծախսեր, ինչ-որ հանգամանքներով պայմանավորված, չեն  կատարվում տվյալ սակագնային տարում, ինչի հետևանքով ընկերու­թյունում առաջանում է չնախատեսված շահույթ։ Այդ առումով էլ, եթե ծախսը ներառված է սակագնում, ապա դա նշանակում է, որ այդ ծախսը ենթակա է պարտադիր կատարման, իսկ կատարման անհրաժեշտության բացակայության դեպքում նվազեցվում է հաջորդող տարի­ների անհրաժեշտ հասույթից։ Հետևապես, այդ միջոցները սակագնի իմաստով երբեք չեն կարող դիտվել որպես շահույթ և թողնվել ընկերության տնօրինմանը՝ որպես ստացված շահույթ, կամ այդ ծախսը պետք է կատարվի հաջորդող տարիներին՝ հիմնավորելով ծախսի հետաձգումը, կամ էլ՝ այդ մեծության չափով նվազեցվի սակագնից։ Հետևապես, եթե վերը նկարագրվածի հետևանքով առաջացած շահույթից վճարվում է շահութաբաժին, ապա ընկե­րությունը հետագայում այդ հետաձգված ծախսը կատարելու բավարար միջոցներ չի ունենում։

Վերը շարադրված գործոնները այն հիմնական պատ­ճառներն են, որոնք կարգավորվող ընկերություններում հան­գեցնում են սակագնի հաշվարկում ներառված շահույթի և փաստացի գործունեությամբ առաջացած զուտ շահույթի տար­բերությունների։ Հաշվի առնելով այդ առանձնահատկու­թյուն­ները՝ առաջարկ­վում է Հանձնաժողովի կարգավորման դաշ­տում գոր­ծող 50 և ավելի տոկոս պետական մաս­նակցությամբ ընկերությունների շահութաբաժինները հաշվարկել սակագնի կարգավոր­ման մեթոդաբանությամբ ստացված շահույթի մեծությունից:

 

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահու­թաբաժին­ների (շահութամասերի) հաշվարկման գործըն­թացի կանոնա­կար­գումն է, և Նախագիծը չի ներառում բնագավառում իրա­կանաց­վող գործող քաղաքա­կանության փոփոխություն:

 

4.  Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է Հանձնա­ժողովի կարգավորման ենթակա Ընկերություն­ների համար շահու­թաբաժինների հաշվարկման բա­զայում հաշ­վետու տարվա զուտ շահույթի մեծու­թյան համար հիմք ընդունել յուրաքանչյուր առևտրային կազմակերպու­թյան գործունեու­թյան արդյունքում պլանավորված (սակագնի հաշ­վարկում ներ­առված) և Հանձ­­նաժողովի կող­մից սակագնի տես­քով հաստատ­ված՝ տարեկան շահույթի մեծու­թյունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահա­մա­կարգի առևտրային կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխա­փան գործունեության իրակա­նաց­մանը։

5.  Տեղեկատվություն իրավական ակտի ընդունման ու կիրառման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոց­ներ չեն պահանջվում։

 

6.    Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում հնարավոր են էական փոփոխություններ։

 

7.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հանձ­նա­ժողովի կողմից կարգավորման ենթակա Ընկերությունների ֆինանսա­կան բեռի թեթևացում, ինչն էլ նպաստելու է դրանց անխա­փան գործունեության իրականաց­մանը, մասնավորապես, Հանձ­նա­ժողովի կարգավոր­ման դաշտում գործող՝ էներգետիկայի ոլորտի 50 և ավելի տոկոս Ընկերությունների՝ պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահու­­թա­բա­ժին­ների՝ սակագնի կարգավորման մեթոդաբանությամբ ստացված շահույթի մեծությունից հաշվարկման և վճարման գործըն­թացի կանոնա­կար­գմանը:

 

8. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

9.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլոր­տային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագծի ընդունումը չի բխում ընդհանուր կամ ոլորտային որևէ ռազմավարության, ծրագրի դրույթներից։

  • Обсуждалось

    08.08.2023 - 28.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1962

Принт