Добавить в избранное

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենսդրությամբ մահացած ծնված պտղի (մեռելածին) հուղարկավորության կամ ոչնչացման հարցը կանոնակարգված չէ, հաշվի առնելով, որ վերջիններս, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի (այսուհետ` Հրաման), չեն հանդիսանում կենսաբանական թափոն: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով վերջիններս չեն կարող հուղարկավորվել, քանի որ մեռելածնի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:

Ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները հրկիզվում են "ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ." ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի հանդիսանում:

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ, որի ընթացքում առաջ քաշվեցին նաև խնդրի կարգավորման էթիկական ասպեկտները, ինչպիսիք են` մեռելածնին կենսաբանական թափոն դիտարկելու աննպատակահարմարությունը, քանի որ այսօր ամբողջ աշխարհում ավելանում են, իսկ Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մեռելածնի դին և հանձն են առնում նրա հուղարկավորությունը, ինչպես նաև հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է կշռել 500 գրամից մինչև 3000 և ավելի գրամ, և վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել որպես նորածին երեխայի դի:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում:

Միևնույն ժամանակ, հրատապ լուծում է պահանջում այն մեռելածինների հուղարկավորման հարցը, որոնց դեպքում հուղարկավորությունը ստանձնող չկա: Օրինակ, ՌԴ-ում մեռելածինների աճյունները հուղարկավորվում են կամ դիակիզվում դիակիզարաններում, պահպանվում մեկ տարի, և եթե այդ ընթացքում ևս ծնողները մոխիրը չեն պահանջում, թաղվում ընդհանուր գերեզմանոցում: Սակայն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի, ինչպես նաև ելնելով խնդրի հրատապ կարգավորման անհրաժեշտությունից, սույն նախագծով առաջարկվում է կազմակերպել մեռելածինների հուղարկավորությունը, կիրառելով նրանց նկատմամբ նույն իրավակարգավորումը, որը ներկայումս գործում է մահացած նորածինների նկատմամբ:

Հաշվի առնելով, որ վերջին տարիներին մեռելածինների թիվը տատանվում է 435-ից 500 միջակայքում` տարեկան (2022թ.` 435), ինչպես նաև այն, որ համայնքի կողմից մեկ անձի, ներառյալ նորածնի, հուղարկավորության համար պահանջվում է 91000 դրամ (տեղեկատվությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից), մեկ տարվա ընթացքում մեռելածինների հուղարկավորության փոխհատուցման համար լրացուցիչ կպահանջվի 41 մլն դրամ:

Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումից հետո նպատակահարմար ենք համարում պատկան մարմինների կողմից վերանայել նորածնի և մեռելածնի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման գինը, որը օբյեկտիվորեն պետք է ավելի նվազ լինի, քան մեծահասակի դեպքում:

Լրացուցիչ, նախագծով առաջարկվում է սահմանել այն փաստաթղթերի ցանկը, որը հիմք կհանդիսանա համայնքի ղեկավարի համար` կազմակերպելու հուղարկավորությունը, ինչպես նաև սահմանվում է մեռելածնին/ մահացած նորածնին հուղարկավորելու ողջամիտ ժամկետ այն դեպքերի համար, երբ ծնողի` մեռելածնի կամ մահացած նորածնի հուղարկավորույունը ստանձնելուց հրաժարվելու փաստը հիմնավորող փաստաթուղթը առկա չէ` օբյեկտիվ պատճառնելով (Երևանի վերակենդանացման բաժանմունքներում մահացած նորածնի` մարզում բնակվող կամ երկրից մեկնած ծնողների հետ կապ հաստատելը և հուղարկավորման ստանձնելուց հրաժարվելը հիմնավորող փաստաթուղթ պահանջելը երբեմբ անհնարին է):

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ծնողին կտրվի հնարավորություն` ցանկության դեպքում ստանձնելու մեռելածնի հուղարկավորությունը, իսկ մեռելածնին հուղարկավորության ստանձնող չլինելու պարագայում կլրացվի օրենսդրական բացը, պատշաճ ձևով կկազմակերպվի մեռելածինների հուղարկավորությունը, գործընթացը բերելով օրինական դաշտ:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունմանումից հետո մեռելածինների հուղարկավորության համար տարեկան կպահանջվի լրացուցիչ 41 մլն դրամ, սակայն պատկան մարմինների կողմից մեկ մեռելածնի կամ նորածնի հուղարկավորության համար պահանջվող ծախսերի վերանայման պարագայում, որը օբյեկտիվորեն չի կարող հավասարեցվել մեծահասակի հուղարկավորության համար պահանջվող ծախսին, այն կարող է որոշակիորեն նվազել:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Обсуждалось

    08.08.2023 - 23.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3395

Принт

Предложения

Լիանա Բաբաջանյան

08.08.2023

Նախագծի հիմնավորման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը․ «․․այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի` նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը...», գուցե այդքան էլ կապ չունի ներկայացված նախագծի հետ, բայց չե՞ք կարծում, որ դիակիզարանների առկայությունը Հայաստանի համար ոչ միայն էկոլոգիական, այլև կոնկրետ անվտանգային հարց է։ Հայաստանը դարձրել ենք գերեզման բաց երկնքի տակ, նախաձեռնեք հանրային քննարկում պատասխանատու գերատեսչությունների հետ դիակիզարանների կազմակերպման համար, մոնիթորինգ իրականացրե՞լ եք, որ հայտարարում եք հանրային պահանջարկ չկա դիակիզման։

Узнать больше