Добавить в избранное

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) պտղի հետագա հուղարկավորության հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ  վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման: 

Նախագծի ընդունման արդյունքում ծնողին կտրվի հնարավորություն` ցանկության դեպքում ստանձնելու մեռելածնի հուղարկավորությունը, իսկ մեռելածնին հուղարկավորության ստանձնող չլինելու պարագայում կլրացվի օրենսդրական բացը, պատշաճ ձևով կկազմակերպվի մեռելածինների հուղարկավորությունը, գործընթացը բերելով օրինական դաշտ:

  • Обсуждалось

    08.08.2023 - 23.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3386

Принт

Предложения

Լիանա Բաբաջանյան

08.08.2023

Նախագծի հիմնավորման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը․ «․․այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի` նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը...», գուցե այդքան էլ կապ չունի ներկայացված նախագծի հետ, բայց չե՞ք կարծում, որ դիակիզարանների առկայությունը Հայաստանի համար ոչ միայն էկոլոգիական, այլև կոնկրետ անվտանգային հարց է։ Հայաստանը դարձրել ենք գերեզման բաց երկնքի տակ, նախաձեռնեք հանրային քննարկում պատասխանատու գերատեսչությունների հետ դիակիզարանների կազմակերպման համար, մոնիթորինգ իրականացրե՞լ եք, որ հայտարարում եք հանրային պահանջարկ չկա դիակիզման։

Узнать больше