ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-43-Ն օրենքի
(այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «վերապատրաստման» բառից առաջ հանել «ատեստավորման և» բառերը։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
համայնքային ծառայություն՝ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության
օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված
լիազորությունների իրականացմանը։»:
համայնքային ծառայության պաշտոն՝ արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական
չեզոքություն, քաղաքական զսպվածություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը
նախատեսված է համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով.
համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկ՝ համայնքային ծառայության համար նախատեսված`
օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների ցանկ.
համայնքային ծառայող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ սույն օրենքով սահմանված կարգով
զբաղեցնում է համայնքային ծառայության պաշտոն և կատարում է այդ պաշտոնին վերապահված մասնագիտական
գործունեություն.
համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողի համար
սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները,
շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար
անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ նախատեսող, ինչպես նաև համայնքային ծառայության դասային
համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված
փաստաթուղթ.
կոմպետենցիա՝ գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջություն, որն անհրաժեշտ է
պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար.
համայնքային ծառայության դասային աստիճան՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքներին և
աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
համայնքային ծառայողների վերապատրաստում՝ համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և
կոմպետենցիաների հետևողական շարունակական կատարելագործում.
համայնքային ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով
գրանցվում են համայնքային ծառայության պաշտոններից ազատված, համայնքային ծառայության թափուր պաշտոն
զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի
չնշանակված, ինչպես նաև համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում
օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված անձի համեմատությամբ դրական բալերի հավասար հանրագումար
հավաքած, սակայն մրցույթի թեստային փուլի արդյունքներով հաղթող չճանաչված անձինք.
ծառայողական քննություն՝ համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների և (կամ)
բարեվարքության և (կամ) նրա գործունեությանն առնչվող և (կամ) աշխատանքային հարաբերությունների հետ կապված
հարցերի ուսումնասիրություն․
մասնագիտական գիտելիք՝ տեղեկությունների, հասկացությունների, մտքերի, փաստերի և հանգամանքների
ամբողջություն, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման
համար.
մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով
բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում
նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, որը ներառում է համապատասխան որակավորում
ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը՝ անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած
աշխատանքից․
տեխնիկական սպասարկում իրականացնող անձ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված
առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև աշխատակազմի լիազորությունների կատարման
համար անհրաժեշտ տեխնիկական աջակցություն իրականացնող․
քաղաքացիական աշխատանք իրականացնող անձ՝ պայմանագրային հիմունքներով տեղական ինքնակառավարման
մարմիններին վերապահված առանձին խնդիրներ ու գործառույթներ իրականացնող․
բարեվարքության հարցերով կազմակերպիչ՝ աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթներն
իրականացնող համայնքային ծառայող, որի պաշտոնի անձնագրում ամրագրված են համայնքային ծառայողի
բարեվարքության պահանջների մասով իրավունքներ և պարտականություններ.
հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու՝ համայնքային ծառայություն իրականացնող անձ, որն ապահովում
է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող
հակակոռուպցիոն միջոցառումների և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի
միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգում․
ժամանակավոր թափուր պաշտոն՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով որոշակի
ժամկետով թափուր պաշտոն:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «սպասարկում» բառից հետո լրացնել «և քաղաքացիական
աշխատանք» բառերով։
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«1. Համայնքային ծառայության հիմնական սկզբունքներն են՝
1) իրավունքի գերակայությունը,
2) համայնքային ծառայության արդյունավետությունը,
3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված համայնքային ծառայության կայունությունը,
4) համայնքային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը,
5) քաղաքացիների համար համայնքային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական
գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան,
6) համայնքային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող
միջամտությունից,
7) համայնքային ծառայողի արհեստավարժությունը:»։
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում․
1) 3․1-րդ մասում «երեք տարի անընդմեջ» բառերից հետո լրացնել «(չհաշված հղիության և ծննդաբերության
արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը)» բառերը:
2) 3․2-րդ մասում «սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ժամկետային
աշխատանքային պայմանագրով» բառերով:
3) լրացնել նոր 8-րդ մասով․
«8. Աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր լինելու և պաշտոնի
անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի
թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում համայնքային ծառայության
առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում նշանակված համայնքային
ծառայողներին համապատասխան դասային աստիճանները շնորհում է համայնքի ղեկավարը։»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Յուրաքանչյուր աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային
ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի
Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը։
2․ Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու համար հիմք են
հանդիսանում՝
ա) աշխատակազմի վերակազմակերպումը և անվանափոխությունը․
բ) աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը․
գ) կառուցվածքային փոփոխությունը.
դ) աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ թափուր պաշտոնն այլ պաշտոնով փոխարինելը։
2) Լիազոր մարմին է ներկայացվում իրավական հիմքը, հիմնավորումը և անվանացանկի փոփոխության
առաջարկությունը:
2․ Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման սույն հոդվածի
1-ին մասում նշված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա
ժամկետում:
3. Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում սահմանված կարգով
փոփոխություններ կատարելու հետևանքով առաջացած նոր պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման
համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխելուց հետո` մեկամսյա ժամկետում:
4․ Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը օրենքով սահմանված ժամկետում
հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Լիազոր մարմին։»։
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի՝ կրթության և աշխատանքային ստաժի
չափանիշները
1. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով
նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա
հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը:
Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են կրթության, աշխատանքային ստաժի և փորձի
առնվազն հետևյալ չափանիշները.
1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության
պաշտոններում առնվազն 4 տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ տվյալ
պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ 5 տարվա աշխատանքային ստաժ.
2) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն․
ա) 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության պաշտոններում առնվազն 3 տարվա
ստաժ կամ առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող
աշխատանքի բնագավառում` 4 տարվա աշխատանքային ստաժ.
բ) 3-րդ ենթախմբի պաշտոնների համար` հանրային ծառայության պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ կամ
առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի
բնագավառում` 3 տարվա աշխատանքային ստաժ.
3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ`
ա) 1-ին ենթախմբի պաշտոնների համար` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության պաշտոններում
առնվազն 1 տարվա ստաժ կամ առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի
անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` 1 տարվա աշխատանքային ստաժ.
բ) 2-րդ և 3-րդ ենթախմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի
և փորձի։
2. Համայնքային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար ոլորտային օրենսդրությամբ կարող են
սահմանվել կրթության, աշխատանքային ստաժի և փորձի այլ չափանիշներ։
3. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն
զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր
չէ ապահովել վերապատրաստումից հետո։
4. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ կարող է
նախատեսվել միայն այն դեպքում, երբ նշված պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը
պահանջում է համապատասխան մասնագիտական որակավորում։
5. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող փոփոխություններ կատարվել
համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում։»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«1. Համայնքային ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ
վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով, սույն օրենքի 14․1-րդ հոդվածով սահմանված
կարգով և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:
Սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն
համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին
տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»։
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «գ) տառապում է
այնպիսի հիվանդությամբ, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր
լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը՝ հաշվի առնելով համայնքային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները:»։
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրից հանել «և ատեստավորման» բառերը, ինչպես նաև հոդվածը
շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը անցկացնում է սույն
հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով կազմավորվող մրցութային հանձնաժողովը։
2․ Մրցութային հանձնաժողովի կազմը բաղկացած են 6 անդամներից, որոնք ընտրվում են այդ նպատակով
համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ,
քան քսանչորս ժամ առաջ, իսկ մրցույթին նախորդող օրը ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու դեպքում՝ մրցույթի
օրվան նախորդող աշխատանքային օրը, հետևյալ հարաբերակցությամբ.
1) Համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ հարաբերակցությամբ.
ա․ երկուսը` համապատասխան մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ.
բ․ երկուսը` համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնցից մեկը պետք է լինի
համապատասխան ոլորտի մասնագետ (աշխատակազմի համայնքային ծառայող).
գ․ մեկը՝ համայնքի ավագանու անդամ.
դ․ մեկը՝ գիտական և ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովները ձևավորվում են հետևյալ
հարաբերակցությամբ.
ա․ երկուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի
ներկայացուցիչներ.
բ․ երկուսը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնցից մեկը պետք է լինի համապատասխան ոլորտի
մասնագետ․
գ․ երկուսը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող
ներկայացուցիչներ:
3. Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխան
համայնքների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի
հաստատած մրցութային հանձնաժողովների օրինակելի աշխատակարգի հիման վրա:»։
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի.
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
2. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը
մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` հրապարակում է
համայնքի պաշտոնական համացանցային կայքում, փակցնում է համայնքապետարանում տեսանելի վահանակի վրա,
ինչպես նաև ներկայացնում է համապատասխան մարզպետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ նշված մարմինների պաշտոնական համացանցային
կայքերում հրապարակելու համար։
Միաժամանակ, համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է
http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական ինտերնետային կայքում:»․
2) 7-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․
«7․ Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման
մարմնի հաստատած կարգով՝ վաղօրոք կազմված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից։
Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար հարցաշարերն ընդգրկում են`
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի
դեպքում` առնվազն 150 հարց (խնդիր).
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի
դեպքում` առնվազն 120 հարց (խնդիր).
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
մրցույթի դեպքում` առնվազն 100 հարց (խնդիր):
դ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ և երրորդ ենթախմբի թափուր պաշտոն
զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` առնվազն 90 հարց (խնդիր):
Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.
բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.
գ) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանող Հայաստանի Հանրապետության
օրենսդրություն՝ 60 տոկոս.
դ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՝ 10 տոկոս։
Մրցույթի թեստավորման փուլի թեստային առաջադրանքներն ընդգրկում են՝
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող
մրցույթի դեպքում՝ 60 հարց (խնդիր).
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող
մրցույթի դեպքում՝ 50 հարց (խնդիր).
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող
մրցույթի դեպքում՝ 40 հարց (խնդիր):
դ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ և երրորդ ենթախմբի թափուր պաշտոն
զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 30 հարց (խնդիր):
Թեստային առաջադրանքները կարող են ունենալ հետևյալ ձևերը՝
1) ճիշտ պատասխանի ընտրություն, երբ թեստավորման մասնակցին առաջարկվում է հարց՝ ենթադրյալ
պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, և որոնցից թեստավորման մասնակիցն ընտրում է
պատասխանի իր տարբերակը.
2) այլընտրանքային ընտրություն, երբ թեստավորման մասնակիցը հարցին պատասխանում է «այո» կամ «ոչ».
3) համապատասխանության որոշում, երբ թեստավորման մասնակցին առաջարկվում է գտնել երկու ցանկի
տարբերակների համապատասխանությունը.
4) հաջորդականության որոշում, երբ թեստավորման մասնակիցը համապատասխան հաջորդականությամբ
դասավորում է ցանկում առաջադրված տարբերակները:
Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է
միանշանակ ճիշտ պատասխանը:
Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է՝
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի
դեպքում՝ 70 րոպե,
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող
մրցույթի դեպքում՝ 60 րոպե,
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող
մրցույթի դեպքում՝ 50 րոպե:
դ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ և երրորդ ենթախմբի թափուր պաշտոն
զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 40 րոպե:
Գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի
կիրառմամբ:»
3) 8-րդ մասի առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․
8․ Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին
մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու
համար անցկացվող մրցույթի դեպքում` թեստավորման առաջադրանքների առնվազն 95 տոկոսին, իսկ առաջատար և
կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում` 90 տոկոսին ճիշտ պատասխանած
մասնակիցները:»
4) 11-րդ մասում․
1-ին պարբերությունը շարադրել հետևալ խմբագրությամբ․
«Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը, կամ թեստավորման փուլը
հաղթահարած մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել հարցազրույցի փուլին, կամ հարցազրույցի փուլ անցած
մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը և պաշտոնի
նշանակման համար դիմում չի ներկայացրել կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական
կառավարման մարմինը սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող
չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու անցկացվում է նոր
մրցույթ՝ երկամսյա ժամկետում։»
3-րդ պարբերությունում «չեն ընդունվում» բառերից հետո լրացնել «,մրցութային հանձնաժողովի կազմը չի
փոփոխվում,» բառերով, «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
4-րդ պարբերությունը «չկայացած, և» բառերից հետո լրացնել «երկամսյա ժամկետում» բառերով, ինչպես նաև 8-րդ
պարբերությունը «զբաղեցնելու համար» բառերից հետո լրացնել «՝մեկամսյա ժամկետում,» բառերով։
Հոդված 12. Օրենքի 14.1-րդ հոդվածի 4-րդ մասում «նոր ստեղծված համայնքային ծառայության պաշտոնների»
բառերը փոխարինել «ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նոր
պաշտոնների» բառերով։
Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում․
1) 1-ին մասից, 1․1-րդ և 1․2-րդ կետերից հանել «մրցույթում հաղթող ճանաչված անձանցից» բառերը, ինչպես
նաև 1-ին մասից հանել 2-րդ և 3-րդ պարբերությունները։
2) 2.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«2․1 Հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող կամ հանրային
ծառայության պաշտոն զբաղեցնելու ընթացքում փորձաշրջան անցած անձին համայնքային ծառայության
պաշտոնում առաջին անգամ նշանակելու դեպքում փորձաշրջան չի սահմանվում:»։
Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «պաշտոն զբաղեցնելու,» բառերից հետո լրացնել «հաստիքի
կրճատման հիմքով համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու,» բառերը, ինչպես նաև 1-ին
մասի 2-րդ պարբերությունը «խախտմամբ համայնքային ծառայության» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝
ժամկետային աշխատանքային պայմանագրով)» բառերով։
Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածի.
1) 1-ին մասը 1-ին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․
«Համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր` հետևյալ դեպքերում`
1) հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.
2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.
3) մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով uահմանված
կարգով համայնքային ծառայողի գործուղման.
4) մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակցի (մասնակիցներից
մեկի) կողմից զբաղեցնելու.
5) համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր
անհնարինության։
6) եթե դատարանի՝ մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը համայնքային ծառայողը գտնվում է կալանավայրում»․
2) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու,» ինչպես
նաև «բացառությամբ՝ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր
զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն oրենքի 20-րդ
հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի» բառերը,
3) 1-ին մասի երկրորդ պարբերության «կողմից զբաղեցնելու» բառերից հետո ավելացնել «վեցամսյա» բառը,
ինչպես նաև «սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունով նախատեսված մյուս» բառերը փոխարինել
«հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության
զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված
գործուղման» բառերը,
4) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ․
«Մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից
մեկի) կողմից զբաղեցնելու հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային
պայմանագրով կարող է զբաղեցվել մինչև վեց ամիս ժամկետով։ Համայնքային ծառայության թափուր պաշտոնի
համալրման մրցույթը պետք է հայտարարվի սույն պարբերությամբ սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից առնվազն
մեկ ամիս առաջ։»։
Հոդված 16. Օրենքի 4-րդ գլխի վերնագրից հանել «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ,» բառը։
Հոդված 17. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 19-րդ հոդվածը։
Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․
«Վերապատրաuտման ընթացքում համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների
կատարումից` համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, uտաժի և վարձատրության պահպանմամբ։»։
Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ա» ենթակետը։
Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․
«1. Համայնքային ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեության
վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ տալը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և
նյութեր ստանալը.
4) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը.
5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.
6) իրավական պաշտպանությունը:»։
Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․
«1. Համայնքային ծառայողի հիմնական պարտականություններն են՝
1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության
պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.
4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և
հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հայտարարագիր ներկայացնելը.
5) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած
որոշումները կատարելը.
6) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
7) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին
մասնակցելը:»։
Հոդված 22. Օրենքի 24-րդ հոդվածում․
1) Վերնագրում «սահմանափակումները» բառից հետո լրացնել «և անահամատեղելիության պահանջները» բառերը:
2) 1. Համայնքային ծառայողներին արգելվում է`
1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը
ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.
2) գույքային գործարքներ կնքել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց
(ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը) հետ, բացառությամբ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
3) իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում`
կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.
4) հոնորար ստանալ պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների
համար.
5) ոչ ծառայողական այդ թվում` նախընտրական քարոզչության նպատակներով օգտագործել նյութատեխնիկական,
ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական
տեղեկատվությունը.
6) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց
ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
7) պաշտոնից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ
այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման
վերջին մեկ տարվա ընթացքում:
2. Համայնքային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական
կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել
ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և
ստեղծագործական աշխատանքից:
3. Համայնքային ծառայողը « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք » սահմանադրական օրենքով
նախատեսված դեպքերում կարող է կատարել ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի անդամի) կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող
մասնագետի կարգավիճակից բխող աշխատանք:
4. Համայնքային ծառայողները պաշտոնում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել
սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների կատարումը:
5. Համայնքային ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են
նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի հանդեպ:
6․ Համայնքային ծառայողի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող
գերազանցել այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, պաշտոնատար անձ
չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
7. Համայնքային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը և
անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից
ազատելու հիմք է:
Հոդված 23. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «նրա վերադասին» բառերը փոխարինել «նրա անմիջական
ղեկավարին» բառերով։
Հոդված 24․ Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․
Համայնքային ծառայողի համար երաշխավորվում են`
1) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար անվտանգ, առողջության համար
անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.
2) վարձատրությունը, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր
դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ
վճարները.
3) ամենամյա վճարովի արձակուրդը.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.
5) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ
զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
համապատասխան վճարով ապահովելը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա
ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության
պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
7) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը:
8) համայնքային ծառայողի մասնագիական գիտելիքների և կոմպետենցիաների կատարելագործմանն ուղղված
վերապատրաստում` պահպանելով պաշտոնը և աշխատավարձը.
2. Համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով
հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:
Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի․
1) առաջին պարբերությունում «երբ տեղի է ունենում հաստիքների կրճատում» բառերը փոխարինել «երբ դրանք
ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ
պայմանավորված հաստիքների թվաքանակի կրճատմամբ և (կամ) համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և
(կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված` պաշտոնների անձնագրերում այնպիսի նոր պահանջների
սահմանմամբ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ:»․
2) երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված համայնքային ծառայության
պաշտոնների կրճատման, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի
մեկից ավելի պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության
իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության
զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` համայնքային
ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի
հավասարության կամ բացակայության դեպքում` համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող
համայնքային ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային
գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող
պաշտոնատար անձը: Վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում արտամրցութային
կարգով վերանշանակված համայնքային ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:»:
3) 2-րդ մասի 1-ին պարբերությունում․
«կարող են համալրվել» բառերը փոխարինել «արտամրցութային կարգով համալրվում են» բառերով, ինչպես նաև
երրորդ
4) 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Կառուցվածքային փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային
ստորաբաժանման համայնքային ծառայողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողությամբ և
համայնքային ծառայողի համաձայնությամբ կարող է արտամրցութային կարգով նշանակվել նաև կառուցվածքային
փոփոխության չենթարկված կառուցվածքային ստորաբաժանման, կամ ստորաբաժանման կազմում չընդգրկված
համայնքային ծառայության թափուր պաշտոնում։»։
Հոդված 26. Օրենքի 29․1-րդ հոդվածի 1-ին մասի «սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով» բառերը
փոխարինել «մրցութային կարգով» բառերով։
Հոդված 27. Օրենքի 31-րդ հոդվածի․
1) 1-ին մասը «Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ
առաջադրանքները որակյալ կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի
հետևյալ տեսակները» բառերը փոխարինել «Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և
(կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված
այլ դեպքերում համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները» բառերով։
2) 1-ին մասի «զ» ենթակետից հետո լրացնել նոր «է» ենթակետով հետևյալ բովանդակությամբ ․
«է) ավելի բարձր դասային աստիճանի շնորհում»․
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ․
«Սույն հոդվածի «է» կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է համապատասխան դասային աստիճանը
շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։»․
Հոդված 28. Օրենքի 32-րդ հոդվածում․
1) 1-ին մասը շարադրել հետևալ խմբագրությամբ․
«Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և
(կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները
խախտելու և (կամ) համայնքային ծառայողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ
կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը
խախտելու դեպքերում համայնքային ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են կարգապահական հետևյալ
տույժերը․»։
2) Ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ մասերը․
Հոդված 29. Օրենքի 32-րդ հոդվածից հետո լրացնել 32․1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ․
« Հոդված 32․1 Ծառայողական քննությունը
1․ Ծառայողական քննությունն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ համայնքային
ծառայողի ծառայողական պարտականությունների և (կամ) բարեվարքության և (կամ) նրա գործունեությանն առնչվող և
(կամ) աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրությունն է:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն օրենքւ 32-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
3․ Ծառայողական քննությունն սկսվում է լիազորված մարմնի գլխավոր քարտուղարի համապատասխան իրավական
ակտով:
4․ Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական
պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի
վարձատրության պահպանմամբ:
6․ Ծառայողական քննության արդյունքով ծառայողական քննություն վարողը գլխավոր քարտուղարին ներկայացնում է
եզրակացություն՝ քննարկման, որն առնվազն ներառում է ծառայողական քննությամբ պարզված հանգամանքները և դրանց
վերաբերյալ հետևությունները, անհրաժեշտության դեպքում` համապատասխան առաջարկություններ և դրանց
վերաբերյալ հիմնավորումներ:
7․ Լիազոր մարմնի գլխավոր քարտուղարը եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա
ընթացքում, քննարկում է եզրակացությունը և ընդունում է համապատասխան իրավական ակտ։
8․ Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական
կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:
9. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:»։
Հոդված 30. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում․
1) հանել «ե», «ի» և «իբ» կետերը.
2) «ժ» կետը «սահմանափակումները» բառից հետո ավելացնել «և անհամատեղելիության պահանջների» բառերը.
3) լրացրել նոր կետով՝ հետևյալ բոդանդակությամբ․
«իգ) համայնքային ծառայության պաշտոնից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչելը և
անձին համայնքային ծառայության իր պաշտոնում վերականգնելը։»
Հոդված 31. Օրենքի 35-րդ հոդվածի 2-ին մասի «դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա
ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով և չափով։» բառերը փոխարինել «վարչական կամ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ
աշխատանքային օրվա ընթացքում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:» բառերով, ինչպես նաև լրացնել նոր 3-րդ մասով․
«3. Համայնքային ծառայողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել նյութական
պատասխանատվություն՝ օրենքով սահմանված չափով:»։
Հոդված 32. Օրենքի 35․2-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը «ծառայողական քննություն,» բառերից հետո լրացնել
«ինչպես նաև նախաձեռնում է ծառայողական քննության անցկացում համայնքային ծառայողների նկատմամբ» բառերով։
Հոդված 33. Օրենքի 35․3-րդ հոդվածի 2-ին մասը «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «և
պատասխանատվություն է կրում համայնքային ծառայության մասին ՀՀ oրենսդրությամբ սահմանված պահանջները
չկատարելու համար» բառերով։
Հոդված 34. Օրենքը 6․1 գլխից հետո լրացնել նոր 6․2 գլխով՝ հետևյալ բովանդակությամբ․
« Գ Լ ՈՒ Խ 6.2 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱՐԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Հոդված 35․4 Համայքային ծառայողների էթիկայի հանձնաժողովները
1. Համայնքային ծառայության համար ստեղծվում են էթիկայի առանձին հանձնաժողովներ։
2. Համայնքային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետևում են համայնքային
ծառայության մասին օրենքով ստեղծված էթիկայի հանձնաժողովները, որոնց գործունեության հետ կապված
հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
3. Համայնքային ծառայողի էթիկայի հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխան
համայնքների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի
հաստատած էթիկայի հանձնաժողովների օրինակելի աշխատակարգի հիման վրա։
Հոդված 35․5 Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների լիազորությունները
1․ Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովները՝
1) քննում և լուծում են համայնքային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների,
վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները.
2) համայնքային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի
կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված
առաջարկություններ են ներկայացնում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձին:
Հոդված 35․6 Բարեվարքության հարցերով կազմակերպիչը
1․ Համայնքապետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում նախատեսվում է բարեվարքության
հարցերով կազմակերպչի համայնքային ծառայության պաշտոն:
2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝
1) համայնքային ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների,
վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի
լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.
Հոդված 35․7 Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու
1․ Համայնքի ղեկավարը կամ աշխատակազմի քարտուղարը պարտավոր են ապահովել հակակոռուպցիոն ծրագրերի
պատասխանատուի և վերջինիս փոխարինող առնվազն մեկ անձի նշանակումը, որը համատեղվում է այդ անձանց այլ
գործառույթների հետ։
2. Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն՝
1) պարտավոր է իր իրավասության շրջանակներում համագործակցել իրավասու մարմինների հետ, ապահովել
ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումը,
հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը,
մասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին,
2) պարտավոր է տրամադրել համապատասխան մարմնի գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով
նախատեսված՝ հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման
վերաբերյալ տեղեկատվություն, պարզաբանումներ, միջոցներ ձեռնարկել համապատասխան մարմնի կողմից ոլորտային
միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ,
3) իրավունք ունի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող
հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում տվյալ մարմնի ստորաբաժանումներից պահանջելու և ստանալու
տեղեկատվություն,
4) իրավունք ունի հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի համար պատասխանատու մարմնից
պահանջելու և ստանալու մեթոդական աջակցություն, խորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով
նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների
վերաբերյալ:»
Հոդված 35. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժինը լրացնել նոր 48-րդ հոդվածով․
«Հոդված 48 Համայնքային ծառայողների իրավական վիճակի առանձնահատկությունները
1․ Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային
ծառայողները շարունակում են պաշտոնավորել և վերջիններիս վրա չի տարածվում սույն օրենքով նախատեսված
բարձրագույն կրթության, հանրային ծառայության պաշտոններում առնվազն 1 տարվա ստաժ կամ առնվազն 1 տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժը կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` 1
տարվա աշխատանքային ստաժի պահանջը։»։
Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: