ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի №173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի №173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ նաև՝ Ծառայություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից (ասյուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ) առանձնացման եղանակով: Ներկայումս Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար, ինչպես նաև Ծառայության գործունեության առանձնահատկություններից և ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» №173 որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մի շարք կետերում օժտել Ծառայությունը պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով, ինչպես նաև լրացնել Որոշումը նոր կետով:
«Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, ինչից ելնելով ուղղակիորեն առնչվում է Որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ կետերով սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների: Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է Ծառայությունը ներառել Որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ կետերով սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ցանկում:
Ծառայությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթն իրականացնելիս օգտագործում է գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումները, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորարարությունները, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ծանոթանալ ծառայության համար հետքրքրություն ներկայացնող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական կազմակերպությունների աշխատանքներին, ռազմական և հատուկ տեխնիկայի նմուշներ ստեղծելու կամ կատարելագործելու նպատակային ծրագրերին, ինչպես նաև դրանց մարտավարատեխնիկական բնութագրերին, հետագայում առաջարկություններ ներկայացնել սկզբունքորեն և որակապես նոր մակարդակի արտադրանքի ստեղծման վերաբերյալ: Այդ իսկ պատճառով, որպես իրավասու մարմին՝ անհրաժեշտ է Ծառայությունը ներառել Որոշման 6-րդ, 7-րդ, 16-րդ և 20-րդ կետերով սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ցանկում:
Ծառայությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթն իրականացնելիս օգտագործում է նաև Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքները, ուստի, որպես իրավասու մարմին՝ անհրաժեշտ է Ծառայությունը ներառել Որոշման 9-րդ կետով սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ցանկում:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պահպանության իրականացման միջոցառումների թվին է դասվում նաև հատուկ կապի իրականացումը, իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայության հիմնական խնդիրներից է իր իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է Ծառայությունը ներառել նաև Որոշման 10-րդ և 31-րդ կետերով սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ցանկում:
Բացի այդ, Ծառայությունը իր առջև դրված խնդիրների իրականացման համար, ինչպես նաև դասված լինելով այլ զորքերի շարքին, ձեռք է բերում և փոխադրում է սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչից ելնելով անհրաժեշտ է նաև Ծառայությունը ներառել Որոշման նաև 19-րդ և 22-րդ կետերով սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ցանկում:
Որոշման 29-րդ և 30-րդ կետերով նախատեսված տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ցանկում Ծառայությունն ընդգրկելը բխում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածից, համաձայն որի՝ Ծառայությունն իրականացնում է պետական գաղտնիքի պաշտպանություն:
Որոշման 32-րդ կետով նախատեսված տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ցանկում Ծառայությունն ընդգրկելու անհրաժեշտությունը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև ցանկը լրացնել նոր՝ 33-րդ կետով և պետական գաղտնիքի շարքը դասել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման մասին տեղեկությունները, այդ թվում նաև՝ ձևերի, մեթոդների, միջոցների և ուժերի վերաբերյալ, իսկ Ծառայությունն օժտել նշված տեղեկությունները տնօրինելու լիազորություններով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» №173 որոշման մեջ՝ մի շարք կետերում ավելացնելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկատվությանը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության տնօրինելու լիազորությունը, ինպես նաև ցանկը լրացնել պետական գաղտնիքի շարքը դասվող նոր տեղեկատվությամբ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջանա, իսկ բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
-
Обсуждалось
12.07.2023 - 30.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба государственной охраны
Просмотры 2256
Принт