Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի №173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____  ____________ 2023 թվականի №_____- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 13-Ի №173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» №173 որոշման 1-ին կետով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները՝
  • 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 19-րդ, 20-րդ, 22-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերը «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերից հետո լրացնել «ՀՀ պետական պահպանության ծառայություն» բառերով.
  • ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 33-րդ կետով.

«

33.

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման, այդ թվում նաև՝ ձևերի, մեթոդների, միջոցների և ուժերի մասին տեղեկությունները

ՀՀ պետական պահպանության ծառայություն

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

                վարչապետ                                                             Ն. Փաշինյան

        

         2023 թ. ...................... ........

                            Երևան

 

  • Обсуждалось

    12.07.2023 - 30.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба государственной охраны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2258

Принт