««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ կետից տարբերվող՝ այլ դեպքերում հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցել թույլատրվում է մաքսային մարմնի թույլտվությամբ կամ այն դեպքերում, կարգով և ժամկետներում, որոնք սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ մաքսային մարմնի ծանուցումից հետո: Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար մաքսային մարմնի թույլտվությունը ստանալու նպատակով այդ ապրանքների հայտարարատուն գրավոր դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որի կողմից դրանք ձևակերպվել են մաքսային ընթացակարգով՝ դիմումի մեջ նշելով ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի փոխանցելու պատճառները և տեղեկություններ այդ անձի մասին։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար մաքսային մարմինների թույլտվության տրամադրման կարգը և դիմումի ձևը սահմանում է Կառավարությունը։
-
Обсуждалось
26.06.2023 - 11.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2352
Принт