Հիշել նախագիծը

««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ  և 5-րդ կետերի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ կետից տարբերվող՝ այլ դեպքերում հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցել թույլատրվում է մաքսային մարմնի թույլտվությամբ կամ այն դեպքերում, կարգով և ժամկետներում, որոնք սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ մաքսային մարմնի ծանուցումից հետո: Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար մաքսային մարմնի թույլտվությունը ստանալու նպատակով այդ ապրանքների հայտարարատուն գրավոր դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որի կողմից դրանք ձևակերպվել են մաքսային ընթացակարգով՝ դիմումի մեջ նշելով ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի փոխանցելու պատճառները և տեղեկություններ այդ անձի մասին։

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար մաքսային մարմինների թույլտվության տրամադրման կարգը և դիմումի ձևը սահմանում է Կառավարությունը։

  • Քննարկվել է

    26.06.2023 - 11.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2348

Տպել