««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար մաքսային մարմինների թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N1
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար մաքսային մարմինների կողմից թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի հայտարարատուն սույն որոշման N2 հավելվածով սահմանված ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ Դիմում) է ներկայացնում այն մաքսային մարմնին, որի կողմից իրականացվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողնումը:
3. Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ մաքսային հայտարարագրի՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացման համար՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերին համապատասխան:
4. Դիմումի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) մաքսային մարմին թույլտվության ստացման նպատակով փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը.
2) մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրության կարգը.
3) հայտարարատուի կողմից ներկայացվող դիմումի, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից թույլտվության տրամադրման և այդպիսի թույլտվության մերժման ձևերը:
5. Դիմումի հետ միասին մաքսային մարմին են ներկայացվում Դիմումի մեջ ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև պայմանագիր կամ այլ փաստաթուղթ, որի հիման վրա ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է փոխանցվեն այլ անձի (անձանց):
6. Մաքսային մարմինը սույն կարգով նախատեսված թույլտվության տրամադրման նպատակով հայտարարատուից կարող է պահանջել ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում, եթե ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրվում է այդպիսի ցուցում:
7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է Դիմումը՝ այն ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով հայտարարատուին տրամադրվում է ապրանքների փոխանցման թույլտվություն՝ սույն կարգի ձև N1-ին համապատասխան կամ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մերժվում է թույլտվության տրամադրումը՝ սույն կարգի ձև N2-ին համապատասխան՝ նշելով մերժման հիմքերը:
8. Հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների թերի լինելու դեպքում, մաքսային մարմինը հայտարարատուից կարող է պահանջել լրացնել թերի ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները, որի դեպքում Դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է և վերսկսվում է հայտարարատուի կողմից փաստաթղթերի և տեղեկությունների կամ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ առկա չլինելու վերաբերյալ տեղեկատվության ներկայացման օրվանից:
9. Հայտարարատուն սույն կարգի 8-րդ կետին համապատասխան լրացուցիչ փաստաթղթերն ու տեղեկություններ կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է մաքսային մարմին՝ մաքսային մարմնի կողմից հարցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Մաքսային մարմինը մերժում է ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձին տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցման թույլտվության տրամադրումը հետևյալ դեպքերում՝
1) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի պայմանների՝ հայտարարատուի կողմից չպահպանման դեպքում.
2) հայտարարատուի կողմից մաքսային մարմին սույն կարգով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի չներկայացման դեպքում.
3) հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում կեղծված կամ սխալ տվյալների բացահայտման դեպքում.
4) հայտարարատուի կողմից ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման՝ սույն կարգին համապատասխան չներկայացման դեպքում:
11. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի փոխանցելու թույլտվությունը մաքսային մարմնի կողմից տրամադրվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի 3-րդ կետին համապատասխան:
12. Ժամանակավոր ներմուծված ապրանքները յուրաքանչյուր անձի փոխանցելու համար մաքսային մարմնի կողմից տրամադրվում է առանձին թույլտվություն։
13. Մաքսային մարմինը ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի փոխանցելու վերաբերյալ սույն կարգով նախատեսված թույլտվության՝ հայտարարատուին տրամադրումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի ձև N3-ին համապատասխան ծանուցում է ուղարկում այն անձին (անձանց), որին փոխանցվել են ապրանքները։
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով կամ ծանուցման ստացման փաստն արտացոլող այլ եղանակով, ինչպես նաև թույլտվության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
15. Ներմուծման մաքսատուրքի և հարկերի մասնակի վճարմամբ ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ սույն կարգին համապատասխան այլ անձին (անձանց) փոխանցման դեպքում փոխանցումից հետո ապրանքների ժամանակավոր ներմուծման համար հետագա վճարումները, Օրենսգրքին համապատասխան, իրականացնում է հայտարարատուն:
16. Ժամանակավոր ներմուծված ապրանքները սույն կարգին համապատասխան այլ անձին (անձանց) փոխանցելու դեպքում փոխանցումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուն այդպիսի փոխանցման վերաբերյալ թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է մաքսային մարմնին։
17. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի փոխանցելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ապրանքների հայտարարագրի «D» սյունակում լրացվում են այդպիսի փոխանցման թույլտվության համարն ու փոխանցվող ապրանքների հերթական համարները ապրանքների հայտարարագրում։
Ձև N1
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N «_________________________»/«___________»/«_______________»
(մաքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (գրանցման համար)
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)).
_________________________________________________________________________________
- Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը _________________________________________________________________________________
- «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցման համարը
________________________________________________________________________________
- Փոխանցվող ապրանքների և այն աձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց փոխանցվում են ապրանքները
N |
Ապրանքի անվանումը |
Չափման միավորը (հիմնական/լրացուցիչ) |
Քանակը (հիմնական/լրացուցիչ չափման միավորներով, համաքաշը/զուտ քաշը) |
Մաքսային հայտարարագրում հերթական համարը |
Անձի վերաբերյալ տեղեկություններ, որին փոխանցվում են ապրանքները (անվանումը, ՀՎՀՀ, էլեկտրոնային փոստի հասցե, ֆիզիկական անձանց դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, առկայության դեպքում՝ ՀՎՀՀ, էլեկտրոնային փոստի հասցե) |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
5․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)
_________________________________________________________________________________
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Ձև N2
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«_________________________»/«___________»/«_______________»
(մաքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (գրանցման համար)
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)). _________________________________________________________________________________ |
2. Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը _________________________________________________________________________________ |
3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ այլ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցման թույլտվության տրամադրումը մերժելու հիմնավորումը (հիմքերը) _________________________________________________________________________________
|
4․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում) _________________________________________________________________________________ |
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Ձև N3
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մաքսային մարմնի կողմից տրամադրված N__________________ թույլտվության հիման վրա
_________________________________________________________________________________-ի
(հայտարարատուի անվանումը (ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը))
Կողմից N__________________ հայտարարագրով ժամանակավոր ներմուծված ապրանքների նկատմամբ պետք է պահպանվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 220-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու և նշված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները։
Հայտարարատուի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված՝ հայտարարատուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում մաքսային մարմինները կարող են իրականացնել ապրանքների նկատմամբ նույն օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված գործողություններ, այդ թվում՝ ապրանքների արգելապահման գործողություններ։
Ծանուցվող անձի անվանումը, ՀՎՀՀ, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ ՀՎՀՀ ___________________________________________________________________________________
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Հավելված N2
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԴԻՄՈՒՄ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)).
_________________________________________________________________________________
- «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցման համարը
________________________________________________________________________________
- Փոխանցվող ապրանքների և այն աձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց փոխանցվում են ապրանքները
N |
Ապրանքի անվանումը |
Չափման միավորը (հիմնական/լրացուցիչ) |
Քանակը (հիմնական/լրացուցիչ չափման միավորներով, համաքաշը/զուտ քաշը) |
Մաքսային հայտարարագրում հերթական համարը |
Անձի վերաբերյալ տեղեկություններ, որին փոխանցվում են ապրանքները (անվանումը, ՀՎՀՀ, ֆիզիկական անձանց դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ) |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
4. Ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու պատճառների վերաբերյալ տեղեկատվություն
_________________________________________________________________________________
5. Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)
_________________________________________________________________________________
Հայտարարատուի (լիազորված անձի)՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Կից ներկայացվող փաստաթղթեր՝
1) պայմանագիր կամ այլ փաստաթուղթ, որի հիման վրա ապրանքները պետք է փոխանցվեն այլ անձի (անձանց)․
2) այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
-
Քննարկվել է
26.06.2023 - 11.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2369
Տպել