ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները․
1) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20․1-րդ կետով՝ «20․1 Սպորտային աղեղների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52115 ստանդարտով սահմանված պահանջներին»․
2) IX գլխի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով.
«
ԳՕՍՏ Ռ 52115 |
Հրաձիգային նետողական զենքեր․ Աղեղներ ունիվերսալ սպորտային և որսորդական, աղեղներ սպորտային, աղեղներ հանգստի և ժամանցի համար և դրանց նետերը․ Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Անվտանգության փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51549 |
Նետողական զենք․ Արբալետներ և աղեղներ սպորտային․ Արբալետներ և աղեղներ հանգստի և ժամանցի համար․ Տերմիններ և սահմանումներ |
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
19.06.2023 - 11.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2155
Принт