Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները․

 1) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20․1-րդ կետով՝ «20․1 Սպորտային աղեղների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52115 ստանդարտով սահմանված պահանջներին»․

2) IX գլխի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով.

«

ԳՕՍՏ Ռ 52115

Հրաձիգային նետողական զենքեր․ Աղեղներ ունիվերսալ սպորտային և որսորդական, աղեղներ սպորտային, աղեղներ հանգստի և ժամանցի համար և դրանց նետերը․ Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Անվտանգության փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51549

Նետողական զենք․ Արբալետներ և աղեղներ սպորտային․ Արբալետներ և աղեղներ հանգստի և ժամանցի համար․ Տերմիններ և սահմանումներ

»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    19.06.2023 - 11.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2159

Տպել