ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1529-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ և ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1529-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1529-Ն որոշման վերնագիրը նոր խմբագրությամբ շարադրելը պայմանավորված է նույն որոշման N 2 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու հանգամանքով:
Քանի որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը, անհրաժեշտություն է առաջավել վերոնշյալ որոշման N2 հավելվածով կարգավորվող հարաբերությունները, որը վերաբերում է պոլիկլինիկական հաստատության նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերի կարգավորմանը, ևս պետք է ամփոփվեն լիազոր մարմնի կողմից հաստատվող ենթաօրենսդրական ակտում:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
3. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտում կատարվող փոփոխությունը և N2 հավելվածի ուժը կորցրած ճանաչելը հնարավորություն է տալիս ապահովելու ՀՀ վարչապետի 02.02.2023 թվականի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 106-Ա որոշումից բխող N1 միջոցառումը, ինչպես նաև իրավական ակտերում բացառել նույնաբովանդակ հարաբերություններ կարգավորող նորմերի կրկնությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ մասը նույնաբովանդակ հարաբերություններ կարգավորող ենթաօրենսդրական ակտի ընդունման լիազորությունը վերապահում է լիազոր մարմնին, ուստի նույնաբովանդակ հարաբերություններ կարգավորող այլ ակտում գործող դրույթների անհրաժեշտությունը բացակայում է։
4. «ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2023 թվականի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
12.06.2023 - 27.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 3313
Принт