ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1529-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » հունիս 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1529-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ վարչապետի 02.02.2023 թվականի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 106-Ա որոշումից բխող N1 միջոցառումը«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները և նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը սահմանելու մասին» N 1529-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն:
1) որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը,
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը,
4) ուժը կորցրած ճանաչել որոշման N2 հավելվածը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ն. Փաշինյան
Երևան
-
Обсуждалось
12.06.2023 - 27.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 3312
Принт