ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2023 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 ԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել)։
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ հարկային մարմնի կողմից տրամադրված (տրամադրվող) ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման համաձայն։ Սույն կետին համապատասխան դրոշմավորված ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։
- Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն N1 հավելվածի։
- Սահմանել ալկոհոլային արտադրանքի (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների) գրանցման ժամանակ լրացվող տեղեկատվության ձեվաչափը, կազմը և կառուցվածքը, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ____-ի N____-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 ԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների (այսուհետ՝ ալկոհոլային արտադրանք)՝ Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում`
1) ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող էթիլային սպիրտի վրա նույնականացման միջոցների առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն արտադրողի կամ ներմուծողի կամ այլ կերպ տարայավորողի կողմից տարայավորված են մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով,
2) ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2208 ծածկագրերին դասվող` մինչև 0.05 լիտր տարողությամբ տարաներով տարայավորված խմիչքները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները ենթակա չեն նույնականացման միջոցներով դրոշմավորման:
2. Ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման թվային նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիր՝ բաղկացած տվյալների 3 խմբից, որոնցից առաջինն ու երկրորդը ձևավորում են ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, իսկ երրորդ խումբը՝ ստուգման ծածկագիրը: Ընդ որում՝
1) առաջին խումբը բաղկացած է 14 նիշից (14 նիշանոց ապրանքի կոդ (GTIN կամ այլ եզակի կոդ, որը գեներացվել է EAN-13 ստանդարտին համապատասխան)) և ներառում է ապրանքի ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (01), որը գեներացվում է օպերատորի կողմից՝ հիմնվելով տնտեսվարողի՝ ալկոհոլային արտադրանքի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության վրա,
2) երկրորդ խումբը բաղկացած է 7 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման անհատական սերիական համարը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (21), որը գեներացվում է օպերատորի կամ տնտեսվարողի կողմից (տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում),
3) երրորդ խումբը բաղկացած է 4 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է ստուգման ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (93) և որը գեներացվում է օպերատորի կողմից:
3․ Ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման նույնականացման միջոցները տրամադրվում են երկչափ շտրիխ ծածկագրի տեսքով՝ GS1 DataMatrix ձևաչափով:
4․ Ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիր, որն իր մեջ ներառում է տվյալների 3 խումբ, որոնցից առաջինն ու երկրորդը ձևավորում են ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, իսկ երրորդ խումբը՝ ստուգման ծածկագիրը, ընդ որում՝
1) առաջին խումբը բաղկացած է 14 նիշից (14 նիշանոց ապրանքի կոդ (GTIN կամ այլ եզակի կոդ, որը գեներացվել է EAN-13 ստանդարտին համապատասխան)) և ներառում է ապրանքի ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (01), որը գեներացվում է օպերատորի կողմից՝ հիմնվելով ալկոհոլային արտադրանքի շրջանառության մասնակցի տրամադրած տեղեկատվության վրա,
2) երկրորդ խումբը բաղկացած է 13 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման անհատական սերիական համարը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (21), որը գեներացվում է օպերատորի կամ տնտեսվարողի կողմից (տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում),
3) երրորդ խումբը բաղկացած է 4 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է ստուգման ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (93) և որը գեներացվում է օպերատորի կողմից:
5․ Ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման նույնականացման միջոցները տրամադրվում են GS1 DataMatrix երկչափ շտրիխ ծածկագրի ձևաչափով:
6․Նույնականացման միջոցը փակցվում է անհատական (սպառողական) փաթեթավորման և (կամ) խմբային փաթեթավորման և (կամ) պիտակի և (կամ) կպչուն պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել ալկոհոլային արտադրանքի փաթեթավորումից:
7․ Անհատական (սպառողական) փաթեթավորման վրա նույնականացման միջոցը փակցվում է ոչ պակաս, քան 14х14 միլիմետր չափով, այն կարող է փակցվել փաթեթավորման ցանկացած հատվածի վրա, բացառությամբ ստորին հատվածի:
8․ Խմբային և տրանսպորտային փաթեթավորման վրա նույնականացման միջոցը փակցվում է փաթեթավորման դիմային կամ կողային հատվածի վրա և պետք է ունենա այնպիսի չափս, որ ապահովի ագրեգացման ընթացակարգերի կատարման հարմարավետությունը:
9․ Անհատական (սպառողական) փաթեթավորման և (կամ) խմբային փաթեթավորման և (կամ) պիտակի և (կամ) կպչուն պիտակի վրա փակցվող նույնականացման միջոցը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի վրա կամ մեկ այլ արտաքին փաթեթավորման նյութի վրա։ Պիտակի վրա չպետք է լինի մեկ այլ տեղեկատվություն, որը կխոչընդոտի նույնականացման միջոցի ընթերցմանը:
Նույնականացման միջոցը պետք է տեղադրվի այնպես, որ չխախտվի ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման վրա տպված տեղեկատվության ամբողջականությունը տեխնիկական կանոնակարգման ոլորտի նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:
10․ Ալկոհոլային արտադրանքի վրա պիտակների և (կամ) կպչուն պիտակների կիրառման համար ներկայացվում են հետևյալ պահանջները.
1) ալկոհոլային արտադրանքի վրա պիտակներ և (կամ) կպչուն պիտակներ փակցնելու համար պետք է կիրառվի այնպիսի տեխնոլոգիա, որը կապահովի պիտակի վրա տպված նույնականացման միջոցների ընթերցումը պիտակի կիրառման պահից մինչև ալկոհոլային արտադրանքը սպառողին վաճառելու պահը,
2) պիտակները և (կամ) կպչուն պիտակները փակցվում են անմիջապես ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման վրա՝ սոսնձման եղանակով,
3) չի թույլատրվում պիտակի և (կամ) կպչուն պիտակի վրա ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման որևէ այլ տարրեր փակցնել, որոնք ծածկում են պիտակի և (կամ) կպչուն պիտակի մակերեսը և դժվարացնում են նույնականացման միջոցի ընթերցումը,
4) նույնականացման միջոցների չափը և տեղակայումը պետք է ապահովի դրոշմավորման ծածկագրերի ճիշտ ընթերցումն ու ճանաչումը, ներառյալ տվյալների հավաքագրման տերմինալների, հատուկ (բջջային) հավելվածների, լազերային տեսածրիչների միջոցով՝ ISO/IEC 15415 ստանդարտի (ISO/IEC 15415:2011 «Տեղեկատվական տեխնոլոգիա. ավտոմատացված նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնիկաներ՝ շտրիխ ծածկագրի տպման որակի թեստավորման տեխնիկական հատկորոշիչը՝ երկչափ նիշեր») համաձայն:
11. ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների արտադրանքի փաթեթավորման տարբեր ձևերից, նյութերի գործոններից, արտադրանքի արտադրական ցիկլից, ինչպես նաև արտադրության սերիականությունից ելնելով՝ հնարավոր են ապրանքների/փաթեթների դրոշմավորման հետևյալ տարբերակները՝
1) ծածկագրերի տպագրում տպարանում, որտեղ շրջանառության մասնակիցը պատվիրում է փաթեթավորում (այսինքն փաթեթավորման վրա նույնականացման միջոցների կիրառումը կատարվում է ծառայություն մատուցողների կողմից ապրանքների շրջանառության մասնակցի պատվերով),
2) պիտակավորում (արտադրանքի վրա պիտակների սոսնձում),
3) նույնականացման միջոցների անմիջական կիրառում արտադրանքի փաթեթավորման վրա գործարանում հոսքագծի վրա:
12. Ալկոհոլային արտադրանք արտադրողը պատվիրում է դրոշմավորման ծածկագրեր համակարգում, փոխանցում է դրոշմավորման ծածկագրերը տպարան և պատվիրում է փաթեթավորման արտադրություն արդեն փակցված նույնականացման միջոցներով, այնուհետև ստանում է արդեն դրոշմավորված փաթեթավորումը։ Պիտակավորման այս մեթոդն օգտագործելիս ալկոհոլային արտադրանքի շրջանառության մասնակիցը պետք է ձեռք բերի 2d տեսածրիչ կամ տվյալների հավաքագրման տերմինալ (ՏՀՏ)՝ դրոշմավորված արտադրանքի հետ աշխատելու համար:Միաժամանակ, այս դեպքում տպարանը պետք է հագեցած լինի դրոշմավորման ծածկագրերով աշխատելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով (ծրագրային ապահովում՝ դրոշմավորման ծածկագիր ստանալու և փոխակերպելու նույնականացման միջոցների տպագրման և ստուգման սարքավորումներ):
13. Ապրանքների փաթեթավորման վրա պիտակների սոսնձումը կարող է իրականացվել ապրանքների շրջանառության մասնակցի կողմից ձեռքով կամ պիտակի կիրառիչի միջոցով: Առաջին դեպքում պիտակները տպվում են ջերմային փոխանցման տպիչի վրա, այնուհետև կազմակերպության աշխատակիցները փակցնում են դրանք ապրանքների վրա։ Երկրորդ դեպքում տեղադրվում է պիտակի կիրառիչ, որը նախ նույնականացման միջոցը փակցնում է կպչուն պիտակի վրա, իսկ հետո կպչուն պիտակը սոսնձում է ապրանքի վրա։ Դրոշմավորման այս մեթոդը կիրառելիս շրջանառության մասնակցին անհրաժեշտ կլինի սարքավորումների և նյութերի հետևյալ նվազագույն հավաքածուն՝
1) անհատական կամ դյուրակիր համակարգիչ,
2) պիտակի տպիչ,
3) ինքնասոսնձվող պիտակներ,
4) ջերմափոխանցող ժապավեններ:
14. Արտադրողը կարող է ինքնուրույն փակցնել նույնականացման միջոցները ալկոհոլային արտադրանքի վրա, որոնք պարունակում են համակարգում ստացված դրոշմավորման ծածկագրեր: Միաժամանակ, վերջինս պետք է ձեռք բերի մասնագիտացված սարքավորումներ կամ հարմարեցնի գոյություն ունեցող սարքավորումները և կարգավորի իր բիզնես գործընթացները դրոշմավորման և հետագծելիության գործընթացների հետ աշխատելու համար:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ____-ի N____-Ն որոշման
ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 ԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ*
Ապրանքաշրջանառության մասնակցի տվյալները
NN
|
Դաշտի անվանումը
|
Պարտադիր դաշտը
|
Նկարագրությունը
|
1.
|
Կարճ անվանում
|
Այո
|
Կազմակերպության կարճ
անվանում
|
2.
|
Ամբողջական անվանում
|
Այո
|
Կազմակերպության
ամբողջական անվանում
|
3.
|
Կազմակերպչական
իրավական ձև
|
Այո
|
|
4.
|
Հարկ վճարողի հաշվառման
համարը (ՀՎՀՀ)
|
Այո
|
|
5.
|
Իրավաբանական հասցե
|
Ոչ
|
|
6.
|
Գործունեության հասցե
|
Այո
|
|
7.
|
Կոնտակտային անձ
|
Այո
|
|
8.
|
Հանրային ծառայությունների
համարանիշ (ՀԾՀ)
|
Այո
|
|
9.
|
Էլ. հասցե
|
Այո
|
|
10.
|
Հեռախոսահամար
|
Այո
|
|
12.
|
Ապրանքախումբ
|
Այո
|
|
13.
|
Մասնակցի տեսակ
|
Այո
|
|
14.
|
Լիցենզիայի վերաբերյալ
տեղեկություններ
|
Ոչ
|
|
Ապրանքի նկարագրություն
NN
|
Դաշտի անվանումը
|
Պարտադիր դաշտը
|
Նկարագրությունը
|
1.
|
GTIN
|
Այո
|
GTIN (Global Trade Item Number) - Համաշխարհային առևտրի ապրանքի համարը՝ մշակված GS1 միջազգային
կազմակերպության կողմից
|
2.
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր
|
Այո
|
ԱՏԳ ԱԱ - Արտաքին
տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԵԱՏՄ)
|
3.
|
Փաթեթավորման տեսակ
|
Այո
|
Անհատական (սպառողական) կամ խմբային
|
Անհատական (սպառողական) փաթեթավորման դեպքում
NN
3.
|
Դաշտի անվանումը
|
Պարտադիր դաշտը
|
Մեկնաբանությունը
|
4.
|
Ապրանքի անվանումը
|
Այո
|
|
5.
|
Ապրանքային նշանի
Անվանումը
|
Ոչ
|
|
6.
|
Ծագման երկիրը
|
Այո
|
|
7.
|
Ապրանքների ծավալը անհատական (սպառողական) փաթեթավորման մեջ
|
Այո
|
|
8.
|
Արտադրության ծավալի չափման միավոր
|
Այո
|
|
9.
|
Արտադրողի անվանում
|
Այո
|
|
10.
|
Արտադրող ընկերության պրեֆիքսը
|
Պարտադիր է՝ տեղական արտադրանքի համար, ոչ պարտադիր՝ ներմուծվող ապրանքի
դեպքում
|
GS1 կազմակերպության կողմից տրամադրված պրեֆիքս
|
11.
|
Ալկոհոլային ապրանքների կատեգորիա
|
Այո
|
|
12.
|
Ալկոհոլային արտադրանքի տեսակ
|
Այո
|
|
13.
|
Էթիլային սպիրտի ծավալային բաժին, % ծավալով
|
Այո
|
|
14.
|
Շաքարների զանգվածային խտություն, գ/դմ3 (գրամ մեկ խորանարդ դեցիմետրի համար)
|
Ոչ
|
|
15.
|
Թորվածքների հնեցման ժամկետ, տարիներ
|
Ոչ
|
|
16.
|
Արտադրության մեթոդ
|
Ոչ
|
|
17.
|
Փաթեթավորման տեսակ
|
Ոչ
|
|
18.
|
Փաթեթավորման նյութ
|
Ոչ
|
|
19.
|
Համապատասխանության փաստաթղթերի մասին
Տեղեկատվություն
|
Այո
|
|
20.
|
Արտադրանքի պատկերը
|
Այո
|
Հնարավոր է ավելացնել լուսանկար png ֆորմատով
|
Խմբային փաթեթավորման դեպքում
NN
|
Դաշտի անվանումը
|
Պարտադիր դաշտը
|
Մեկնաբանությունը
|
1.
|
Ապրանքի անվանումը
|
Ոչ
|
|
2.
|
Փաթեթավորված
սպառողական ապրանքի GTIN
|
Այո
|
|
3.
|
Ապրանքի քանակը փաթեթում
|
Այո
|
|
4.
|
Արտադրանքի պատկերը
|
Ոչ
|
Հնարավոր է ավելացնել լուսանկար png ֆորմատով
|
* Ապրանքաշրջանառության մասնակիցը դրոշմավորման ծածկագիր ստանալու նպատակով մինչև դրոշմավորման ծածկագիր ստանալու հայտի ներկայացումը սույն հավելվածով նախատեսված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է օպերատորին։