«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
|
Իրավական ակտի հիմնավորումը /«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ/ |
1. |
Անհրաժեշտություն |
|
Հայաստանի Հանրապետության ֆինանսների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը 2018 թվականին գրասենյակային տարածքով ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 04-ի N 596-Ն, 2015 թվականի հուլիսի 30-ի N 849-Ն և 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշումների 1-ին կետերով սահմանված Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից վարձակալած տարածքների վարձակալության ժամկետները երկարաձգել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2014 թվականի հունիսի 1-ից զբաղեցնում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 2150քառ. մետր, իսկ 2016 թվականի հուլիսի 19-ից 1750 քառ.մետր մակերեսով, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը 2015 թվականի օգոստոսի 1-ից՝ նույն շենքից 400 քառ.մետր մակերեսով, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությունը 2016 թվականի մարտի 1-ից՝ 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքները և, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության 2017 թվականի մայիսի 02-ի թիվ 1/18-2/7503-17, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության 2017 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 01/02.2/3657-17 և Ազգային վիճակագրական ծառայության 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 2-212-1918 գրությունների, շարունակելու են զբաղեցնել նաև 2018 թվականին: Միևնույն ժամանակ զբաղեցրած տարածքների վարձավճարների վճարման համար 2018 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով նախատեսվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել գումար /վարձակալվող տարածքների 1 քառ. մետրի վարձավճարը 4934 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար՝ տարեկան վարձավճար 103614000 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար՝ 23683200 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալության համար՝ 20722800 ՀՀ դրամ/, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թվականի հունիսի 04-ի N 596-Ն, 2015 թվականի հուլիսի 30-ի N 849-Ն և 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշումներում կատարել համապատասխան փոփոխություններ:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Սկզբունքային փոփոխություններ չկան: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը գրասենյակային տարածքներով ապահովելու հարցը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը գրասենյակային տարածքներով ապահովելը: |
7. |
Այլ տեղեկություններ |
|
չկան |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
չկա |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
ստանձնած պարտավորություններ չկան |
|
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
1. |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
Որոշման նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքում |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
27.11.2017 - 12.12.2017
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 7555
Принт