Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

/«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ/

1.

Անհրաժեշտություն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը 2018 թվականին գրասենյակային տարածքով ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 04-ի N 596-Ն, 2015 թվականի հուլիսի 30-ի N 849-Ն և 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշումների 1-ին կետերով սահմանված Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից վարձակալած տարածքների վարձակալության ժամկետները երկարաձգել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

        Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2014 թվականի հունիսի 1-ից զբաղեցնում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 2150քառ. մետր, իսկ 2016 թվականի հուլիսի 19-ից 1750 քառ.մետր մակերեսով, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը 2015 թվականի օգոստոսի 1-ից՝ նույն շենքից 400 քառ.մետր մակերեսով, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությունը 2016 թվականի մարտի 1-ից՝ 350 քառ. մետր մակերեսով  գրասենյակային տարածքները և, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության 2017 թվականի մայիսի 02-ի թիվ 1/18-2/7503-17, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության 2017 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 01/02.2/3657-17 և  Ազգային վիճակագրական ծառայության 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 2-212-1918 գրությունների, շարունակելու են զբաղեցնել նաև 2018 թվականին: Միևնույն ժամանակ զբաղեցրած տարածքների վարձավճարների վճարման համար 2018 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով նախատեսվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել գումար /վարձակալվող տարածքների 1 քառ. մետրի վարձավճարը 4934 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար՝ տարեկան վարձավճար 103614000 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար՝ 23683200 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալության համար՝ 20722800 ՀՀ դրամ/, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թվականի հունիսի 04-ի N 596-Ն, 2015 թվականի հուլիսի 30-ի N 849-Ն և 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշումներում կատարել համապատասխան փոփոխություններ: 

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Սկզբունքային փոփոխություններ չկան:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

        Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը գրասենյակային տարածքներով ապահովելու հարցը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

6.

Ակնկալվող արդյունքը

 

       Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը գրասենյակային տարածքներով ապահովելը:

7.

Այլ տեղեկություններ

 

        չկան

 

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը

 

չկա

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

ստանձնած պարտավորություններ չկան

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Որոշման նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքում

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

                                                              

                                         

  • Քննարկվել է

    27.11.2017 - 12.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7561

Տպել